• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
17 Յունվար 2021 03:13
  • 497.14
  • 588.86
  • 6.47
0 °c
Երևան
-2 ° Mon
-7 ° Tue
-10 ° Wed
-12 ° Thu
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Քառասունչորսօրյա պատերազմի ծագումը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը

Արցախ, Քաղաքականություն,
04 Յունվար 2021 16:11

Հանրության հիմնական մասի համար հարցերի հարցը թերեւս հետեւյալն է. ինչո՞ւ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը եւ ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել դրանից: Այս հարցի ամենաուղիղ պատասխանը կարելի է ձեւակերպել այսպես. պահը, երբ ԼՂ հարցում որեւէ իրադարձություն պետք է տեղի ունենար, հասունացել էր: Ի՞նչ հիմք կա նման պնդում անելու համար: Այս մասին իր զեկույցում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա գրել է, որ վերջին տասը տարվա ընթացքում մի քանի առանցքային հանգրվաններ են եղել ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում: Առաջինը կազանյան գործընթացն էր, որով ենթադրվում էր, որ տարածքները 5+2 բանաձեւով պետք է հանձնվեն Ադրբեջանին:

Բայց, 2011 թվականին Իլհամ Ալիեւը հրաժարվեց ստորագրել կազանյան փաստաթուղթը, հարուցելով Սերժ Սարգսյանի տարակուսանքը, որը 2016 թվականի նոյեմբերի 17-ին «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, խոսելով կազանյան փաստաթղթի ճակատագրի մասին, հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ էր Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, բայց Ադրբեջանը ուզում է ավելին:

Սահմանային լարումը մեծանում է 2014, 2015 թվականների ընթացքում, եւ սա տեղի է ունենում աշխարհաքաղաքական «բարենպաստ» պայմաններում:

Սիրիայում եւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները սրվում են, Ռուսաստանը հայտնվում է պատժամիջոցների ներքո: Եւ եթե մինչ այդ Ռուսաստանի համար առաջնային թեժ կետը Հարավային Կովկասն էր, 2015 թվականի դրությամբ ավելանում են Ղրիմը, Դոնբասը, Սիրիան: Բոլոր այս տեղերում Ռուսաստանի պատասխանատվությունը աճում է, եւ որքան էլ գերտերություն լինի, ՌԴ կարողություններն անսահմանափակ չեն:

Ադրբեջանն օգտվում է ստեղծված հնարավորությունից եւ ավելի բարձր հայտարարում Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունների մասին: Այս պայմաններում Ռուսաստանը կանգնում է բավականին դժվար կացության առաջ, հասկանալով, որ Հարավային Կովկասը կայուն պահելու նախկին գործիքակազմը վերանայման կարիք ունի:

2013-ին ծնվում եւ 2015-ին վերջնականորեն ձեւակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձեւով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որեւէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը:

Այս առաջարկները հայկական կողմին ներկայացվում են 2016 թվականի հունվարին: Հայկական կողմը մերժում է այն, 2016 թվականի ապրիլին տեղի է ունենում ապրիլյան քառօրյա պատերազմը: Այս իրադարձությունից ամիսներ անց Սերժ Սարգսյանը հրապարակային խոսում է 80-ականների զենքերի մասին, իսկ մեկուկես տարի անց հրապարակային խոստովանում, որ Հայաստանը դեռ 2011 թվականին պատրաստ էր թողնել 7 տարածքները, բայց Ադրբեջանն ուզում է ավելին:

«Ֆորմալ առումով 2016 թվականից հետո էլ բանակցային գործընթացը շարունակում է տեղի ունենալ Մադրիդյան սկզբունքների կամ դրանց կոնֆիգուրացիայի հիման վրա, բայց ռուսական առաջարկները կան, գոյություն ունե,ն եւ նրանց ներկայությունն զգացվում է ամենուր, առնվազն այն տրամաբանությամբ, որ 7 տարածքների հանձնումը 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացի հիմնական, եթե ոչ միակ թեման է:

Ադրբեջանն իր հերթին շարունակում է հայտարարել, որ ԼՂ որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս քննարկելի չէ, եւ ռուսական առաջարկների ի հայտ գալուց հետո ավելի է սրում դիրքորոշումը՝ ԼՂ որեւէ կարգավիճակ այս փուլում քննարկելի չէ: Թող այդ հարցին անդրադառնան հաջորդ սերունդները: Այս իրավիճակում ենք ըստ էության ժառանգել Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը»,- գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջանից։

Tags: Արցախյան պատերազմի նախադրյալներըԶեկույցՆիկոլ Փաշինյան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Ի՞նչ պաշտոն է զբաղեցրել ՊՆ նորանշանակ փոխնախարարը ՌԴ-ում

17 Յունվար 2021 00:46

Պաշտպանության նորանշանակ փոխնախարար Սուրեն Սահակյանը  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է եղել  ՌԴ-ում։ Սահակյանը ՌԴ-ում դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 1999-2002...

ԱԱԾ-ն արձագանքել է Միքայել Մինասյանի հայտարարությանը

17 Յունվար 2021 00:19

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ...

Պաշտպանության նոր փոխնախարար է նշանակվել

16 Յունվար 2021 23:31

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պաշտպանության նոր փոխնախարար է նշանակվել։ Որոշման տեքստի համաձայն՝ այդ պաշտոնում նշանակվել է Սուրեն Սահակյանը։ Ավելի...

Միքայել Մինասյանը Արարատ Միրզոյանին մեղադրեց թուրքական գործակալ լինելու մեջ

16 Յունվար 2021 22:25

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր հերթական տեսաուղերձում մեղադրանքներ է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ թուրքական հատուկ ծառայությունների հետ...

  • Լրահոս

Ի՞նչ պաշտոն է զբաղեցրել ՊՆ նորանշանակ փոխնախարարը ՌԴ-ում

17 Յունվար 2021 00:46

ԱԱԾ-ն արձագանքել է Միքայել Մինասյանի հայտարարությանը

17 Յունվար 2021 00:19

Պաշտպանության նոր փոխնախարար է նշանակվել

16 Յունվար 2021 23:31

ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ

16 Յունվար 2021 23:00

Արարատ Միրզոյանը հերքում է Միքայել Մինասյանի հայտարարությունները

16 Յունվար 2021 22:37

Միքայել Մինասյանը Արարատ Միրզոյանին մեղադրեց թուրքական գործակալ լինելու մեջ

16 Յունվար 2021 22:25

Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ

16 Յունվար 2021 21:37

Ուղևորափոխադրումներից դժգոհ քաղաքացիների ակցիան Արարատի մարզում

16 Յունվար 2021 20:50

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Աղդամում մոնիթորինգային միասնական կենտրոնի հարցը

16 Յունվար 2021 20:25

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչներին

16 Յունվար 2021 20:00

ԱՀ նախագահը ամերիկահայ բժշկին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

16 Յունվար 2021 19:46

Լարսը փակ է, իսկ Հայաստանի մի շարք համայնքներում ձյուն է տեղում

16 Յունվար 2021 19:32

Օրեր առաջ հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած Վարդան Կիրակոսյանը վիրահատվել է

16 Յունվար 2021 19:19

Վթարի է ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի պետը

16 Յունվար 2021 19:09
Հայաստան

Ի՞նչ պաշտոն է զբաղեցրել ՊՆ նորանշանակ փոխնախարարը ՌԴ-ում

17 Յունվար 2021 00:46

Պաշտպանության նորանշանակ փոխնախարար Սուրեն Սահակյանը  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է եղել  ՌԴ-ում։ Սահակյանը ՌԴ-ում դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 1999-2002...

Կարդալ
Իրավունք

ԱԱԾ-ն արձագանքել է Միքայել Մինասյանի հայտարարությանը

17 Յունվար 2021 00:19

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ