• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հունվար 2021 07:05
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-2 °c
Երևան
-9 ° Wed
-11 ° Thu
-12 ° Fri
-10 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Մեղրիով միջանցք լինելու է, բայց անունը լինելու է ուրիշ. Վարուժան Գեղամյան

Արցախ, Տարածաշրջան,
07 Հունվար 2021 15:17

Այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Ներկա պահին հստակ աշխատանք է ընթանում Նախիջևանի միջանցքի բացման համար։ Չեմ ուզում առաջ ընկնել, սակայն այս միջանցքի բացումը տեղ է գտել նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։ Այդ պատճառով այն անպայման բացվելու է և այդ ճանապարհից օգտվել են թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը և թե՛ Հայաստանը, թե՛ Իրանը»։ Այս մասին գրառում է կատարել թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Իմիջիայլոց, մեր թշնամիները ևս խուսափում են «Մեղրիի միջանցք» արտահայտությունը կիրառելուց։ Ադրբեջանն ու Թուրքիան գործածության մեջ են դրել երկու հիմնական եզր՝ «Նախիջևանի միջանցք» և «Զանգեզուրի միջանցք»։ Վերջինս ակտիվորեն օգտագործում են նաև Արևմուտքում։
Ստացվում է, որ Մեղրիով միջանցք լինելու է, բայց անունը լինելու է ուրիշ (սա շատ նման է պատերազմի ընթացքում իշխանությունների կիրառված «տակտիկական նահանջ է, ոչ թե ջախջախում» հայտնի թեզին)։
«Ինձ մնում է միայն հիշեցնել սպարապետ Վազգեն Սարգսյանի հայտնի հոդվածը Մեղրիի միջանցքի մասին և հատկապես այս տողերը. «Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Ղարաբաղը… Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է: …Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 5-ին հայտարարել էր. «Նոյեմբերի 9-ի հայտարարության առիթով ինչ-որ մարդիկ շրջանառության մեջ են դնում «Մեղրիի միջանցք» հասկացությունը: Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայտարարության մեջ ո՜չ «Մեղրի» բառ կա, ո՜չ էլ «Միջանցք» բառ։ «Միջանցք» բառ կա Լաչինի կապակցությամբ։ Նկատի ունեմ՝ Մեղրիի մասով «Միջանցք» հասկացություն չկա»։
Չնայած Հայաստանի ղեկավարի այս մանիպուլյատիվ հայտարարությանը, թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, որոնք միջանցքի գլխավոր շահառուներն են, փաստացի արդեն նոյեմբերից սկսել են Սյունիքի տարածքով՝ Մեղրիի շրջանով անցնելիք մուլտիմոդալ ճանապարհի՝ այսինքն միջանցքի կառուցման աշխատանքները։ Մուլտիմոդալ ճանապարհը ենթադրում է ոչ միայն ավտոճանապարհ, այլև երկաթուղային գիծ և գազատար։ Արդեն իսկ սկսվել են նախագծման և որոշ շինարարական աշխատանքներ, որոնք ընթանում են Սյունիքից արևելք և արևմուտք։

 

ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Մինչև օրս Լեռնային Ղարաբաղ է վերադարձել շուրջ 50 000 քաղաքացի

18 Հունվար 2021 23:31

«Ռուսաստանյան խաղաղապահ առաքելության անդամները շարունակում են ապահովել Հայաստանից արցախցիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ», - այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության...

Միքայել Մելքումյանը՝ միջուկային թափոնների օգտագործման հնարավորության մասին

18 Հունվար 2021 22:15

ԱԺ լիագումար նիստին ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձել է «Մեծամոր» ԱԷԿ-ի  միջուկային թափոնների հետագա հարստացման հարցին։ Նա նշել է, որ...

Ուֆայից Երևան ուղիղ չվերթներ կսկսվեն

18 Հունվար 2021 21:59

Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված և վարակի տարածումը զսպելու համար ընդունված սահմանափակող միջոցառումների դադարից հետո «Ազիմուտ» ավիաընկերությունը վերսկսել է Ուֆայից Երևան...

Ո՞ր դեպքում ՀՀ քաղաքացիները կկարողանան Ռուսաստան մեկնել

18 Հունվար 2021 21:28

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները օտարերկրյա քաղաքացիների՝ Ռուսաստան մուտք գործելու համար, որոնք սահմանվել են մարտի 16-ին, պահպանվում են մինչ այս պահը:...

  • Լրահոս

Այս տարվա բյուջեով կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէ. նախարար

19 Հունվար 2021 00:35

Արցախցիները պահանջում են՝ թույլ տալ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհահատվածով երթևեկել

19 Հունվար 2021 00:01

Մինչև օրս Լեռնային Ղարաբաղ է վերադարձել շուրջ 50 000 քաղաքացի

18 Հունվար 2021 23:31

Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նպաստների ստացման կարգում կլինեն փոփոխություններ

18 Հունվար 2021 23:02

Երկրաշարժ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք

18 Հունվար 2021 22:41

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կմասնակցի Բայդենի երդմնակալությանը

18 Հունվար 2021 22:33

Միքայել Մելքումյանը՝ միջուկային թափոնների օգտագործման հնարավորության մասին

18 Հունվար 2021 22:15

Ուֆայից Երևան ուղիղ չվերթներ կսկսվեն

18 Հունվար 2021 21:59

Ո՞ր դեպքում ՀՀ քաղաքացիները կկարողանան Ռուսաստան մեկնել

18 Հունվար 2021 21:28

ՀՀ և ՌԴ արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

18 Հունվար 2021 20:59

Գերիների վերաբերյալ թվական տվյալները ենթակա չեն հրապարակայնացման․ հայտարարություն

18 Հունվար 2021 20:30

Մերկասառույց, ձյուն․ ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

18 Հունվար 2021 20:11

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է իր զոհերի պաշտոնական թիվը

18 Հունվար 2021 19:54

Կապիտոլիումի մուտքը և ելքը փակել են «անվտանգության սպառնալիքի» պատճառով

18 Հունվար 2021 19:41
Հայաստան

Այս տարվա բյուջեով կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէ. նախարար

19 Հունվար 2021 00:35

Հայաստանում այս տարվա բյուջեով թոշակների բարձրացում նախատեսված չէ, «Ազատություն» ռ/կ-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար...

Կարդալ
Հայաստան

Արցախցիները պահանջում են՝ թույլ տալ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհահատվածով երթևեկել

19 Հունվար 2021 00:01

Արցախցիներն այսօր Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի մոտակայքում բողոքի խաղաղ ակցիա են իրականացրել։ Մարտակերտցիները փակել էին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական շարասյան...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ