• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
23 Հունվար 2021 05:30
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-13 °c
Երևան
-4 ° Sun
-3 ° Mon
-2 ° Tue
1 ° Wed
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Ալիևի ելույթում օգտագործվել են բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան

Արցախ, Տարածաշրջան,
08 Հունվար 2021 12:19

Երեկ՝ 2021 թվականի հունվարի 7-ին, Ադրբեջանի նախագահը 2020 թվականի ամփոփմանը վերաբերող իր ելույթում օգտագործել է ձևակերպումներ ու շեշտադրումներ, որոնք Ադրբեջանում հայատյաց քաղաքականության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի կազմակերպված քարոզի մաս են: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Մասնավորապես, ելույթում օգտագործվել են Հայաստանին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ, ողջ հայ ժողովրդին ահաբեկող ու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ:

Խոսքը նաև վերաբերում է Արցախի մեկուսացմանը, դեպի Արցախ մարդասիրական օգնությունը խաթարելուն. սա իր հերթին ոտնահարում է միջազգային հանրահռչակ սկզբունքն առ այն, որ որևէ մեկը կամ որևէ մեկի իրավունք չպետք է անտեսվի` անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է հանարում արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի ելույթը պետք է դիտարկել այն համատեքստում, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ողջ ընթացքն ուղեկցվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց կյանքի ու առողջության, սեփականության և միջազգայնորեն ճանաչված մյուս իրավունքների կոպիտ խախտումներով, հայկական խաղաղ բնակավայրերին զանգվածային ավերածություններ պատճառելով: Նույնաբնույթ խախտումներ են արձանագրվել նաև այս պատերազմից առաջ` տարբեր ժամանակահատվածներում:

Այս ելույթի ձևակերպումներն ու շեշտադրումները պետք է դիտարկել նաև այն դատապարտելի գործողությունների համատեքստում, որ վերջին օրերին կատարում են ադրբեջանցի զինվորականները մեր երկրի սահմանային բնակիչների ու, առհասարակ, մեր ժողովրդի նկատմամբ:

Դա հստակ է երևում ընդամենը մի քանի օրինակով, որոնք բխում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին սահմանային բնակիչների հասցեագրած ահազանգերից, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումից`

1) «Բարի գալուստ Ադրբեջան» նշագրումով ու ՀՀ տարածքի մասեր ընդգրկող քարտեզով ցուցանակի տեղադրումը Հայաստանի Սյունիքի մարզի երկու համայնքները` Գորիսն ու Որոտանը, իրար միացնող ճանապարհի միջնամասում ու դա խաղաղ բնակիչներին ահաբեկող եղանակով կատարելը.

2) Սյունիքի խաղաղ բնակավայրերում քաղաքացիական տների վրա ադրբեջանական դրոշներ տեղադրելն ու խաղաղ բնակիչներին ակնհայտ վիրավորող տեսանյութեր հրապարակելը` նրանց նաև ահաբեկելու նպատակով և այլն:

Եվ խաղաղ բնակիչներին սադրող այս գործողություններն արվում են մարդկության դեմ ուղղված ու պատերզմական այն հանցագործությունների ֆոնին, որ այս պատերազմի ընթացքում կատարել են ադրբեջանական զինված ուժերը հայ ժողովրդի նկատմամբ:

Ուստի, հրավիրում եմ միջազգային հանրության ուշադրությունն այն փաստի վրա, որ Ադրբեջանի նախագահի 2021 թվականի հունվարի 7-ի ելույթի ձևակերպումներն ու շեշտադրումները ոտնահարում են միջազգային մարդասիրական ու, առհասարակ, մարդու իրավունքների միջազգային իրավունքը:

Դրանք բացարձակ դատապարտելի են, որ շարունակում են պետական ամենաբարձր մակարդակով խրախուսել հայատյաց քաղաքականությունն ու թշնամանքը հայ ժողովրդի նկատմամբ»,- գրել է Թաթոյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություն էր արել, որում դեմ էր արտահայտվել ՀՀ ԱԳ նախարարի՝ Արցախ այցին՝ ասելով, որ նա այնտեղ գործ չունի, որ իրենց երկաթյա բռուցնքը դեռ այնտեղ է:

Tags: ԱլիևԱրման ԹաթոյանՀայտարարությունՀՀ ՄԻՊՍպառնալիքներ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար. ԱԻՆ

22 Հունվար 2021 23:44

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ի 23:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...

Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 131 փախստական

22 Հունվար 2021 21:25

Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 131 փախստական: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: Ավտոբուսներին ուղեկցել են ռուսական...

Արցախի  Ազգային ժողովն այսօր արտահերթ նստաշրջան է գումարել

22 Հունվար 2021 21:03

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հունվարի 22-ին գումարել է արտահերթ նստաշրջան: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԺ պաշտոնական էջից: ««Արցախի Հանրապետության...

Գործարկվել է սոցիալական շտապօգնության արագ արձագանքման հարթակ. Թանդիլյան

22 Հունվար 2021 20:43

Գործարկվել է սոցիալական շտապօգնության արագ արձագանքման հարթակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար...

  • Լրահոս

Ինչո՞ւ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը դուրս եկավ «Հայրենիքի փրկության շարժումից»

22 Հունվար 2021 23:58

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար. ԱԻՆ

22 Հունվար 2021 23:44

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհուրդը նոր կազմ կունենա

22 Հունվար 2021 23:24

Պատերազմը նաև լուրջ բնապահպանական հիմնախնդիրներ է բերել. շրջակա միջավայրի նախարարը՝ ԵՄ դեսպանին

22 Հունվար 2021 22:54

Հերթական կեղծիքի հերքումը՝ թվերով. Արայիկ Հարությունյան

22 Հունվար 2021 22:35

Մահացել է անվանի հոգեբույժ Հակոբ Ակիսկալը

22 Հունվար 2021 22:14

Մեկնարկել է Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան. ԱԳՆ

22 Հունվար 2021 21:52

Արտարժույթների փոխարժեքներն՝ այսօրվա դրությամբ

22 Հունվար 2021 21:38

Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 131 փախստական

22 Հունվար 2021 21:25

Արցախի  Ազգային ժողովն այսօր արտահերթ նստաշրջան է գումարել

22 Հունվար 2021 21:03

Կիպրոսը մարտի 1-ից կսկսի զբոսաշրջիկներ ընդունել բոլոր երկրներից

22 Հունվար 2021 20:56

Գործարկվել է սոցիալական շտապօգնության արագ արձագանքման հարթակ. Թանդիլյան

22 Հունվար 2021 20:43

Երևանի 2 համայնքում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

22 Հունվար 2021 20:32

Փետրվարի 1-ից Վրաստանը կվերականգնի կանոնավոր չվերթները

22 Հունվար 2021 20:23
Քաղաքականություն

Ինչո՞ւ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը դուրս եկավ «Հայրենիքի փրկության շարժումից»

22 Հունվար 2021 23:58

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է «Հայրենիքի փրկության շարժումից» դուրս գալու պատճառների մասին: ...

Կարդալ
Մարզեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար. ԱԻՆ

22 Հունվար 2021 23:44

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ի 23:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ