• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Հունվար 2021 08:16
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-7 °c
Երևան
0 ° Fri
0 ° Sat
1 ° Sun
1 ° Mon
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ. Վազգեն Մանուկյան

Արցախ, Տարածաշրջան, Քաղաքականություն,
10 Հունվար 2021 15:28

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Այդ հանդիպման արդյունքները կարող են վերածվել «նոյեմբերի 9»–ի կապիտուլյացիայի շարունակության։

Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով մենք նախաձեռնել էինք հանդիպում Արտաքին գործերի նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ։

Օնիկ Գասպարյանն ու Արմեն Աբազյանը խուսափեցին հանդիպումից, ինչը խորացրեց մեր մտահոգություններն ու կասկածները։

Ողջունում ենք ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ մեզ հանդիպելու և որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու փաստը։ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարում է, որ Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հետո։ Ենթադրյալ համաձայնության բոլոր կողմերին զգուշացնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ:

Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին տեր կանգնել մեր երկրին ու թույլ չտալ դավաճանության հաղթարշավ։ Մեր երկրի աղետալի ընթացքը կանգնեցնելու միակ տարբերակը դավաճան իշխանության հեռացումն է և մենք ամբողջ թափով շարունակելու ենք պայքարն այդ ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:  Նախատեսվում է քննարկել 2020թ.նոյեմբերի 9-ին  Հայաստան,  Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը և քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման  հետագա քայլերը: Հանդիպմանն ընդառաջ մի շարք մանրամասներ է հայտնել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել, որով հաստատվում է լիակատար հրադադար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թ. նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից:

Tags: «Հայրենիքի փրկության շարժում»Հունվարի 11 Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումՎազգեն Մանուկյան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

28 Հունվար 2021 01:05

ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ նպատակադրված է մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին։ «Մասնակցելու ենք ընտրություններին ու հաղթելու ենք»,-նշել...

Քոչարյանը՝ գերիների վերադարձի և ճանապարհների ապաշրջափակման մասին

28 Հունվար 2021 00:41

Ադրբեջանը գերիներին չի տալիս, քանի որ դրանով խնդիրներ է ստեղծում Ղարաբաղի հատվածում բանակի համալրման հետ կապված։ Այս մասին 3 լրատվամիջոցների...

Արցախում պետք է ստեղծվի պետական կառավարման նոր մոդել․ Ռ․ Քոչարյան

27 Հունվար 2021 23:54

Արցախի պետականության բեկորներն են մնացել։ Այս մասին 3 լրատվամիջոցների հետ զրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ Քոչարյանի՝...

Արցախ է վերադարձել 51 հազար 408 մարդ

27 Հունվար 2021 23:32

Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 192 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց...

  • Լրահոս

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

28 Հունվար 2021 01:05

Քոչարյանը՝ գերիների վերադարձի և ճանապարհների ապաշրջափակման մասին

28 Հունվար 2021 00:41

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

28 Հունվար 2021 00:02

Արցախում պետք է ստեղծվի պետական կառավարման նոր մոդել․ Ռ․ Քոչարյան

27 Հունվար 2021 23:54

Արցախ է վերադարձել 51 հազար 408 մարդ

27 Հունվար 2021 23:32

Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի շուրջ գործարքի մասին

27 Հունվար 2021 23:15

Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info (մաս 3-րդ)

27 Հունվար 2021 23:02

Բացառվում է ադրբեջանցի փախստականների վերադարձ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքներ․ Վ․Պողոսյան

27 Հունվար 2021 22:51

Հունվարի 30-ին Մոսկվայում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակման հարցերը

27 Հունվար 2021 22:39

Ինչո՞ւ հայ ռազմագերիների հարցը չընդգրկվեց ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում․ պատգամավորի պարզաբանումը

27 Հունվար 2021 22:08

«Аэрофлот»-ը մեկ ամսով չեղարկում է Մոսկվա-Երևան չվերթները

27 Հունվար 2021 21:51

Ախալքալաքում՝ կամրջից ցած նետված կինը մահացել է․ հարազատների պնդմամբ՝ հասցրել են ինքնասպանության

27 Հունվար 2021 21:34

Էդգարը մեր այսօրվա հերոսն է․ Արայիկ Հարությունյանը հերոսի կոչում է հանձնել

27 Հունվար 2021 21:15

Մարսելի հայկական եկեղեցու վրա հարձակման դեպքով ընթանում է հետաքննություն

27 Հունվար 2021 21:00
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

28 Հունվար 2021 01:05

ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ նպատակադրված է մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին։ «Մասնակցելու ենք ընտրություններին ու հաղթելու ենք»,-նշել...

Կարդալ
Հայաստան

Քոչարյանը՝ գերիների վերադարձի և ճանապարհների ապաշրջափակման մասին

28 Հունվար 2021 00:41

Ադրբեջանը գերիներին չի տալիս, քանի որ դրանով խնդիրներ է ստեղծում Ղարաբաղի հատվածում բանակի համալրման հետ կապված։ Այս մասին 3 լրատվամիջոցների...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ