• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
16 Յունվար 2021 10:03
  • 497.14
  • 588.86
  • 6.47
2 °c
Երևան
2 ° Sun
-2 ° Mon
-7 ° Tue
-10 ° Wed
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայողներ անձնվիրաբար ծառայության համար խրախուսվել են

Զինված ուժեր, Հայաստան,
30 Նոյեմբեր 2020 21:19

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ոստիկանությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմը։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը։
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով` պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայողներ անձնվիրաբար ծառայության համար խրախուսվեցին։

Ոստիկանները պարգևատրվեցին արտահերթ կոչումներով, «Իրավակարգի ամրապնդման համար», «Մարտական զորակցություն», «Օրենքի պատվար», «Ոստիկանության 100-ամյակ» մեդալներով, «Գերազանց ծառայության համար», «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» կրծքանշաններով և պատվոգրերով։

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնելով պարգևատրվածներին՝ նշեց, որ պատերազմի ընթացքում նրանց հայրենանվեր ծառայությունը վերստին ցույց տվեց, որ երբ վտանգ է սպառնում հայրենիքին, ոստիկանը ազգի նվիրյալ զինվոր է»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ 

Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

Tags: ՀՀ ՈստիկանությունՊարգևատրում
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

 Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միացյալ խմբավորումն ամփոփել է 2020թ. ուստարվա արդյունքները

15 Յունվար 2021 21:14

Հունվարի 15-ին ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումն ամփոփել է 2020թ. ուսումնական տարվա մարտական պատրաստության, մարտական հերթապահության,...

Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներն ու հնարավոր սցենարները Հայաստանի համար

15 Յունվար 2021 21:00

Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները և հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, ըստ էության, նախանշում են երկրորդ արցախյան պատերազմից...

Աշխատանքային խումբը քննարկել է արցախցիներին տրվող աջակցության ծրագրերի ընթացքը

15 Յունվար 2021 20:59

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստի սկզբում...

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ զինված հարձակում է կազմակերպվել

15 Յունվար 2021 20:40

Թուրքիայում 5 անձի կողմից զինված և փայտերով հարձակման է ենթարկվել ընդդիմադիր «Ապագա» (Gelecek) կուսակցության փոխնախագահներից Սելչուք Օզդաղը։ Հարձակման հետևանքով Օզդաղը...

  • Լրահոս

Կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշները՝ Հարավային Կովկասում և սահմանակից պետություններում

16 Յունվար 2021 09:00

Դատապարտելի է Վազգեն Մանուկյանի կողմից վիրավորական ձևակերպումներ օգտագործելը. ՀՀ ՄԻՊ

15 Յունվար 2021 23:56

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները վաղը կայցելեն Վանաձոր

15 Յունվար 2021 23:41

Առևտրային ուղիների պարտադրումը բազմաթիվ հարցեր է առաջացնում. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

15 Յունվար 2021 23:22

Որոնողական աշխատանքների դադարեցումը կապում ենք Ալիևների՝ Շուշի այցի հետ. Հունան Թադևոսյան

15 Յունվար 2021 22:50

Ադրբեջանական իշխանություններն օրեցօր խորացնում են հայատյացությունն ու թշնամանքի քարոզը. ՀՀ ՄԻՊ

15 Յունվար 2021 22:20

Այսպիսի ծրագրված քայլերով ադրբեջանական կողմը ժամանակին հայաթափեց Նախիջևանը. Տաթևիկ Հայրապետյան

15 Յունվար 2021 21:58

Արտարժույթների փոխարժեքները՝ հայաստանյան բանկերում

15 Յունվար 2021 21:26

 Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միացյալ խմբավորումն ամփոփել է 2020թ. ուստարվա արդյունքները

15 Յունվար 2021 21:14

Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներն ու հնարավոր սցենարները Հայաստանի համար

15 Յունվար 2021 21:00

Աշխատանքային խումբը քննարկել է արցախցիներին տրվող աջակցության ծրագրերի ընթացքը

15 Յունվար 2021 20:59

Արցախի գործազուրկ քաղաքացիների դիմումներն արդեն ընդունվում են. Մեսրոպ Առաքելյանը մանրամասնել է

15 Յունվար 2021 20:48

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ զինված հարձակում է կազմակերպվել

15 Յունվար 2021 20:40

Լարսը փակ է․ ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատար ավտոմեքենա

15 Յունվար 2021 20:30
Կորոնավիրուս

Կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշները՝ Հարավային Կովկասում և սահմանակից պետություններում

16 Յունվար 2021 09:00

Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վերաբերյալ տվյալները հունվարի 16-ի առավոտյան։ Հայաստանում նոր...

Կարդալ
Իրավունք

Դատապարտելի է Վազգեն Մանուկյանի կողմից վիրավորական ձևակերպումներ օգտագործելը. ՀՀ ՄԻՊ

15 Յունվար 2021 23:56

ՀՀ ՄԻՊ Արման Թաթյանը գրառում է արել, որում անդրադարձել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի  ձևակերպումներին, որոնք նա...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ