• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Հունվար 2021 06:47
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-7 °c
Երևան
0 ° Fri
0 ° Sat
1 ° Sun
1 ° Mon
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Քննարկվում է Արցախում գերեվարված 62 հայ զինծառայողների անվտանգ վերադարձի ժամկետները

Զինված ուժեր, Հայաստան, Հասարակություն, Տարածաշրջան,
20 Դեկտեմբեր 2020 17:13

Շիրակի մարզի զորահավաքային ռեսուրսի 62 զինծառայողների ճակատագիրը պարզելու համար Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Բ. Ավագյանը, ով նաև նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով, Շիրակի մարզպետ Տ. Պետրոսյանի խնդրանքով աջակցում է շիրակցի 62 զինծառայողների կարգավիճակների հստակեցման և գերության հաստատման դեպքում՝ հայրենիք վերադառնալու գործընթացներում:

Այս մասին հայտնում է Արթիկի համայնքապետարանը:

«Քիչ առաջ Բ. Ավագյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Հարությունյանի, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռ. Մուրադովի, ինչպես նաև Խծաբերդից գերեվարված հայ զինծառայողների ծնողների հետ։ Հանդիպման ընթացքում գեներալ Ռ. Մուրադովը հաստատեց, որ բոլոր 62 հայ զինծառայողներն էլ գտնվում են ադրբեջանական գերության մեջ, պաշտոնական Բաքուն ընդունում է այդ փաստը, իսկ գերեվարված զինծառայողները բոլորն էլ ողջ և առողջ են։ Հաջորդ փուլում կքննարկվեն մեր տղաների անվտանգ վերադարձի ժամկետները»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ դեկտեմբերի 11-12-ին մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։ 

Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։ 

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։ 

Այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։ 

ՀՀ ԱԳՆ-ում ընդգծել են, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում:

 

Tags: Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբՀայաստանի և Ադրբեջանի միջև գերիների և պատանդների փոխադարձ փոխանակումըՌազմական գործողությունները Արցախում
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

28 Հունվար 2021 01:05

ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ նպատակադրված է մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին։ «Մասնակցելու ենք ընտրություններին ու հաղթելու ենք»,-նշել...

Քոչարյանը՝ գերիների վերադարձի և ճանապարհների ապաշրջափակման մասին

28 Հունվար 2021 00:41

Ադրբեջանը գերիներին չի տալիս, քանի որ դրանով խնդիրներ է ստեղծում Ղարաբաղի հատվածում բանակի համալրման հետ կապված։ Այս մասին 3 լրատվամիջոցների...

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

28 Հունվար 2021 00:02

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...

Արցախում պետք է ստեղծվի պետական կառավարման նոր մոդել․ Ռ․ Քոչարյան

27 Հունվար 2021 23:54

Արցախի պետականության բեկորներն են մնացել։ Այս մասին 3 լրատվամիջոցների հետ զրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ Քոչարյանի՝...

  • Լրահոս

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

28 Հունվար 2021 01:05

Քոչարյանը՝ գերիների վերադարձի և ճանապարհների ապաշրջափակման մասին

28 Հունվար 2021 00:41

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

28 Հունվար 2021 00:02

Արցախում պետք է ստեղծվի պետական կառավարման նոր մոդել․ Ռ․ Քոչարյան

27 Հունվար 2021 23:54

Արցախ է վերադարձել 51 հազար 408 մարդ

27 Հունվար 2021 23:32

Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի շուրջ գործարքի մասին

27 Հունվար 2021 23:15

Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info (մաս 3-րդ)

27 Հունվար 2021 23:02

Բացառվում է ադրբեջանցի փախստականների վերադարձ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքներ․ Վ․Պողոսյան

27 Հունվար 2021 22:51

Հունվարի 30-ին Մոսկվայում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակման հարցերը

27 Հունվար 2021 22:39

Ինչո՞ւ հայ ռազմագերիների հարցը չընդգրկվեց ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում․ պատգամավորի պարզաբանումը

27 Հունվար 2021 22:08

«Аэрофлот»-ը մեկ ամսով չեղարկում է Մոսկվա-Երևան չվերթները

27 Հունվար 2021 21:51

Ախալքալաքում՝ կամրջից ցած նետված կինը մահացել է․ հարազատների պնդմամբ՝ հասցրել են ինքնասպանության

27 Հունվար 2021 21:34

Էդգարը մեր այսօրվա հերոսն է․ Արայիկ Հարությունյանը հերոսի կոչում է հանձնել

27 Հունվար 2021 21:15

Մարսելի հայկական եկեղեցու վրա հարձակման դեպքով ընթանում է հետաքննություն

27 Հունվար 2021 21:00
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

28 Հունվար 2021 01:05

ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ նպատակադրված է մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին։ «Մասնակցելու ենք ընտրություններին ու հաղթելու ենք»,-նշել...

Կարդալ
Հայաստան

Քոչարյանը՝ գերիների վերադարձի և ճանապարհների ապաշրջափակման մասին

28 Հունվար 2021 00:41

Ադրբեջանը գերիներին չի տալիս, քանի որ դրանով խնդիրներ է ստեղծում Ղարաբաղի հատվածում բանակի համալրման հետ կապված։ Այս մասին 3 լրատվամիջոցների...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ