• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հունվար 2021 19:51
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-2 °c
Երևան
-6 ° Thu
-7 ° Fri
-5 ° Sat
-3 ° Sun
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Ի՞նչ վնասվածքներ ստացած զինծառայողները կարող են օգտվել աջակցության միջոցառումից

Զինված ուժեր, Հայաստան, Հասարակություն,
24 Դեկտեմբեր 2020 19:01

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառում:

ՊՆ-ի պաշտոնական հաղորդության համաձայն՝ աջակցության միջոցառումից օգտվելու են այն զինծառայողները, որոնց ստացած խեղումը կամ վնասվածքը կարող է հանգեցնել անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության, ինչի հետևանքով կարող են ճանաչվել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառա­­յող­ների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով շահառու՝ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի N9 որոշման 9-րդ կետով սահմանված վնասվածքներից որևէ մեկի հետևանքով.

1) ստամոքսի լրիվ հեռացում,

2) մեկ թոքի հեռացում,

3) անդամահատված ծայրատներ,

ա. զույգ սրունքների ամպուտացիոն ծայրատ,

բ. սրունքի ամպուտացիոն ծայրատ՝ համակցված դաստակի կամ նախա­բազկի ամպուտացիոն ծայրատի հետ,

գ. ազդրի կարճ (8 սմ) ծայրատ կամ էկզարտիկուլյացիա,

դ. պրոթեզավորման ոչ ենթակա ազդրի ամպուտացիոն ծայրատ,

ե. զույգ ազդրերի ամպուտացիոն ծայրատ՝ վերին մեկ երրորդի սահմանում,

զ. վերին վերջույթի և ազդրի ամպուտացիոն ծայրատներ,

է. ստորին վերջույթի ամպուտացիոն ծայրատ՝ համակցված մեկ աչքի կուրու­թյան հետ,

ը. զույգ դաստակների մատների բացակայություն,

թ. զույգ վերին վերջույթների ամպուտացիոն ծայրատներ,

ժ. վերին վերջույթի ամպուտացիոն ծայրատ՝ զուգակցված մեկ աչքի կուրու­թյան հետ,

4) կոկորդի հեռացում,

5) միզապարկի հեռացում,

6) հաստ և ուղիղ աղու հեռացում՝ հակաբնական հետանցքի տեղադրումով,

7) երկու աչքերի անվերադարձ կուրություն,

8) երկու ակնագնդերի բացակայություն,

9) խլության առաջացում, խոսքի բացակայությամբ,

10) համակցված ողնաշար-ողնուղեղային վնասվածք տրավմա՝ ողնուղեղի սալ­ջարդով և ողնուղեղի ամբողջականության խախտումով (արտահայտված պարեզ­ներ 2 կամ ավելի ծայրանդամների, պարապլեգիա, հեմիպլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա),

11) ծանր գանգուղեղային վնասվածքներ՝ ուղեկցվող հոգեկան կամ նյարդա­բա­նական արտահայտված համախտանիշներով՝ հոգեկան կամ շարժողական:

Նշվում է, որ նման վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների տվյալների հավաքագրումն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության միջոցով, վիրավոր զինծառայողների բժշկական օգնությանը և սպասարկմանը ներգրավված բժշկական կազմակերպություն­ներից:

«Աջակցության միջոցառման հնարավոր շահառուները ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումներ այցելելու լրացուցիչ կարիք չունեն:

Չնայած դրան, այն անձինք, ովքեր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստացել են վերը նշված վիրավորումներից որևէ մեկը՝ կարող են տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար և էպիկրիզի կամ էպիկրիզների պատճեններ) ուղարկել socmed@mil.am էլեկտրոնային փոստի հասցեով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։

Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

Tags: «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ»Արցախի ետպատերազմյան վերականգնումՊաշտպանության նախարարություն
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Ռուս խաղաղապահներն են լուծում Արցախի անվտանգության խնդիրները․ վարչապետ

20 Հունվար 2021 19:51

«ՀՀ-ի և Արցախի անվտանգային հարաբերություններում ոչինչ չի փոխվել, բայց ակնհայտորեն ավելացել է նոր գործոն․ դա ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում,...

Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին․ Ավինյանը մանրամասներ է հայտնում

20 Հունվար 2021 19:44

Պատգամավոր Արթուր Գրիգորյանը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հարց է ուղղել գերիների և անհետ կորածների տվյալների հետ կապված։  Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել...

Պատերազմի հետ կապված 1300-ին մոտ քրեական գործ կա․ վարչապետ Փաշինյան

20 Հունվար 2021 19:24

Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց պատերազմում տեղի ունեցած դավաճանությունների մասին։...

Դատախազությունը հերքում է գլխավոր դատախազի տեղակալի վերաբերյալ լուրերը

20 Հունվար 2021 19:15

ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հունվարի 19-ի դատական նիստից հետո ՀՀ գլխավոր...

  • Լրահոս

Ռուս խաղաղապահներն են լուծում Արցախի անվտանգության խնդիրները․ վարչապետ

20 Հունվար 2021 19:51

Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին․ Ավինյանը մանրամասներ է հայտնում

20 Հունվար 2021 19:44

Պատերազմի հետ կապված 1300-ին մոտ քրեական գործ կա․ վարչապետ Փաշինյան

20 Հունվար 2021 19:24

Դատախազությունը հերքում է գլխավոր դատախազի տեղակալի վերաբերյալ լուրերը

20 Հունվար 2021 19:15

Սյունիքի տեսքն արձանագրած խմբակցություններն այսօր ընդդիմություն են․ վարչապետ

20 Հունվար 2021 18:56

Մադրիդի կենտրոնում ուժգին պայթյուն է որոտացել․ կան տուժածներ և առնվազն 2 զոհ

20 Հունվար 2021 18:54

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին

20 Հունվար 2021 18:46

Ավելի քան 95,000 քաղաքացի է վերադարձել Արցախ․ Մ․ Առաքելյան

20 Հունվար 2021 18:43

Դուք այլևս չեք կարողանում սպասարկել ՀՀ պետական շահը․ Գորգիսյանը՝ Փաշինյանին

20 Հունվար 2021 18:42

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ ղեկավար կազմի հետ

20 Հունվար 2021 18:36

«Վերջը հրաժարական տալո՞ւ եք, թե՞ ոչ»․ Ուրիխանյանի հարցը՝ Փաշինյանին

20 Հունվար 2021 18:27

Կառավարությունը տնտեսական հակաճգնաժամային նոր փաթեթ կընդունի

20 Հունվար 2021 18:15

Վարչապետն ի վիճակի չէ պատասխանել իմ հարցին․ Անի Սամսոնյան

20 Հունվար 2021 18:14

Հորդորեք կառավարության անդամներին իրենց արտահայտություններում ճիշտ բառապաշար օգտագործեն․ Սիմոնյան

20 Հունվար 2021 18:12
Արցախ

Ռուս խաղաղապահներն են լուծում Արցախի անվտանգության խնդիրները․ վարչապետ

20 Հունվար 2021 19:51

«ՀՀ-ի և Արցախի անվտանգային հարաբերություններում ոչինչ չի փոխվել, բայց ակնհայտորեն ավելացել է նոր գործոն․ դա ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում,...

Կարդալ
Հասարակություն

Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին․ Ավինյանը մանրամասներ է հայտնում

20 Հունվար 2021 19:44

Պատգամավոր Արթուր Գրիգորյանը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հարց է ուղղել գերիների և անհետ կորածների տվյալների հետ կապված։  Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ