• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
24 Հունվար 2021 12:28
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-9 °c
Երևան
-2 ° Mon
0 ° Tue
0 ° Wed
2 ° Thu
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Նարեկ Բաբայանը պարզաբանել է Շուռնուխում ստեղծված իրավիճակը

Զինված ուժեր, Հայաստան, Մարզեր,
04 Հունվար 2021 22:18

Շուռնուխ գյուղով անցնող Մ2 ավտոմայրուղու ներքևի հատվածում գտնվող 12 տներից 11-ն անցել է Ադրբեջանի հսկողության ներքո, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, 12-րդ տնից ընտանիքը ևս դուրս է եկել: 12 ընտանիքից 9-ն այս պահին տեղավորվել է հենց Շուռնուխում, բոլորին կտրվի փոխհատուցում:  «Արմենպրես»-ի հետ զրույցում Շուռնուխում ստեղծված իրավիճակը պարզաբանել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

«11+1 տուն. 11-ն անցել է իրենց, մյուսն էլ ստիպված, շատ մոտ գտնվելով, դուրս է եկել: Այսպիսով` փաստացի 12 ընտանիք դուրս է եկել իր տներից: Այդ տները գտնվում են միջպետական Մ2 ավտոմայրուղու արևելյան կամ ներքևի հատվածում»,-ասել է Բաբայանը:

12 տներից դուրս եկածներից մեկը տարեց կին է, այժմ նա տեղափոխվել է Կապան՝ իր աղջկա տուն, մինչև կլուծվի հարցը: Երկու ընտանիք տեղափոխվել է Գորիս՝ իրենց հարազատների տուն: Փոխմարզպետի խոսքով՝ մնացած ընտանիքները տեղավորվել են Շուռնուխում՝ դատարկ տներում: «Երեկ մարզպետի հետ քննարկմանը նրանք խնդրեցին երկու ժամանակավոր տնակ:  Մարզպետն իրենց տրամադրեց այդ երկու տնակները: Եվ այս պահին այդ 12 ընտանիքից 9-ը տեղակայվել է գյուղում»,-ասել է Բաբայանը:

Նրա վստահեցմամբ՝ պետությունն այդ ընտանիքներին միանշանակ փոխհատուցում է տրամադրելու։ Այս փուլում քննարկվում է, որ հենց Շուռնուխում նոր բնակարաններ կառուցվեն և տրամադրվեն այդ բնակիչներին: «Բայց դա պետք է լինի իրենց հետ համատեղ քննարկման արդյունքում»,-նշել է Բաբայանը:

Շուռնուխ գյուղում, ընդհանուր առմամբ, կա 45 ընտանիք: Այսպիսով, նրանցից երկուսն այս պահին Գորիսում է, մեկը՝ Կապանում: Փոխմարզպետի խոսքով՝  բոլոր միջոցները ձեռնարկում են, որ նրանք էլ շատ արագ վերադառնան գյուղ։ Նա կարծում է, որ շատ մոտ ապագայում այդ հարցը կլուծվի: «Ամեն ինչ պետք է անենք, որ բնակիչները Շուռնուխում իրենց անվտանգ զգան»,-նշել է Բաբայանը:

Նա նաև վստահեցրել է, որ Շուռնուխի տարածքից արոտավայր, խոտհարք կամ վարելահող չի անցնում հակառակորդին: «Բայց, քանի որ շուռնուխցիների մի մասն իրենց խոտհարքը կազմակերպում էր Կուբաթլուի տարածքում, այդ առումով բնակիչները խնդիր ունենալու են»,- ասել է Բաբայանն ու հավելել, որ հակառակորդի հսկողության տակ անցած տների տնամերձերի մասով ևս փոխհատուցում կտրվի:

Փոխմարզապետը վստահեցրել է, որ դպրոցի հետ կապված խնդիր ևս չկա: «Համացանցում  նյութ, նկարներ էին տարածվում՝ գրադարանի հետ կապված: Ուզում եմ տեղեկացնել, որ բոլոր գրքերը տեղափոխվել են, թշնամուն ոչ մի գիրք չի մնացել:  Կար կադր, որում թափված գրքեր էին. գրքերը տեղափոխելու ընթացքում ընդամենը միջադեպ է եղել, գրապահարան է շրջվել, գրքեր են թափվել: Եվ ինչ-որ մեկը պարզապես շտապել է ֆիքսել այդ կադրը և այդպես ներկայացրել»,-ասել է նա:

Անդրադառնալով անվտանգությանը՝ փոխմարզպետը պարզաբանել է, որ մայրուղու՝ ադրբեջանական հսկողության տակ անցած հատվածում՝  ճանապարհի ներքևի հատվածում ադրբեջանցիները տեղադրել են վրան և տեղակայվել: «Մայրուղու վերևի հատվածում տեղակայվել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը: Մայրուղու վրա տեղակայվել են ռուս սահմանապահ զորքերը: Կարծում եմ՝ այդ հատվածում մայրուղին լիարժեք անվտանգ է, քանի որ վերահսկսվում է և՛ մեր ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից, և՛ ռուս սահմանապահների կողմից»,-ասել է նա:

Tags: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հարցերՆարեկ ԲաբայանՇուռնուխում ստեղծված իրավիճակ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Վարդենիսի ավտոճանապարհներին մառախուղ է

24 Հունվար 2021 11:48

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Սևանի, Վայքի (Սարավանի լեռնանցքում), Սիսիանի («Ջանգեր»...

Հայտնի է ՔՊ-ի Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կառույցի խորհրդի կազմը

24 Հունվար 2021 00:10

Կայացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքային կառույցի խորհրդի ընտրությունները։ Այս մասին հայտնում են ՔՊ-ի մամուլի ծառայությունից։  ...

ՀՀ-ն ՄԻԵԴ-ում գանգատ կներկայացնի ընդդեմ Ադրբեջանի․ Ե․ Կիրակոսյան

23 Հունվար 2021 23:48

Մինչև հունվարի վերջ ՀՀ-ն գանգատ կներկայացնի ընդդեմ Ադրբեջանի։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի հետ հարցազրույցում նշել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե...

Վարչապետի կինն ու ԱԺ փոխխոսնակն այցելել են հետմահու պարգևատրված ոստիկանի ընտանիքին

23 Հունվար 2021 23:34

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով այս օրերին գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, վերադարձել է Հայաստան: Հակոբյանը Facebook-ի իր էջում գրառում...

  • Լրահոս

Որոշել ենք առաջնորդվել միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգով. Մեսրոպ Առաքելյան

24 Հունվար 2021 12:07

Վարդենիսի ավտոճանապարհներին մառախուղ է

24 Հունվար 2021 11:48

ԼՀԿ-ն հայտարարել է տեղամասային ընտրական հանձնաժողովներում մասնակցության հայտերի ընդունման մասին

24 Հունվար 2021 11:21

Կորոնավիրուսի 127 նոր դեպք է գրանցվել

24 Հունվար 2021 10:53

Կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշները՝ Հարավային Կովկասում և սահմանակից պետություններում

24 Հունվար 2021 10:43

Հայկական կողմին է վերադարձվել ևս 30 զինծառայողի աճյուն, մարմիններն անճանաչելի են. ԱԻՊԾ

24 Հունվար 2021 10:21

Ողբերգական վթար՝ Սյունիքում. կա երկու զոհ

24 Հունվար 2021 10:04

Հայտնի է ՔՊ-ի Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կառույցի խորհրդի կազմը

24 Հունվար 2021 00:10

ՀՀ-ն ՄԻԵԴ-ում գանգատ կներկայացնի ընդդեմ Ադրբեջանի․ Ե․ Կիրակոսյան

23 Հունվար 2021 23:48

Վարչապետի կինն ու ԱԺ փոխխոսնակն այցելել են հետմահու պարգևատրված ոստիկանի ընտանիքին

23 Հունվար 2021 23:34

Զոհված զինծառայողների թվաքանակի ճշգրտման աշխատանքներն ընթացքի մեջ են. ՊՆ

23 Հունվար 2021 23:14

Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԻԵԴ-ում Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ ներկայացված հայցի մասին

23 Հունվար 2021 22:50

Մեսրոպ Առաքելյանն ամփոփել է Արցախ կատարած այցի արդյունքները

23 Հունվար 2021 21:50

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

23 Հունվար 2021 21:30
Արցախ

Որոշել ենք առաջնորդվել միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգով. Մեսրոպ Առաքելյան

24 Հունվար 2021 12:07

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը գրառում է արել, որում անդրադարձել է Արցախ կատարած այցին:    Նա, մասնավորապես,...

Կարդալ
Մարզեր

Վարդենիսի ավտոճանապարհներին մառախուղ է

24 Հունվար 2021 11:48

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Սևանի, Վայքի (Սարավանի լեռնանցքում), Սիսիանի («Ջանգեր»...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ