• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
26 Հունվար 2021 07:24
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-9 °c
Երևան
1 ° Wed
0 ° Thu
-1 ° Fri
0 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Արման Թաթոյանը՝ թշնամու կողմից հայերի նկատմամբ էթնիկ թշնամանքի պատճառերի մասին

Իրավունք, Հայաստան, Հասարակություն, Տարածաշրջան,
18 Դեկտեմբեր 2020 00:31
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ադրբեջանցի զինվորականների մոտ հայտնաբերված քարտեզներ, որում Հայաստանի Հանրապետության զգալի մասը ներկայացվում է որպես Ադրբեջանի պատմական տարածք:

«Սրանք քարտեզներ են, որոնք իրենց մոտ հատուկ գրքույկներում ունենում են ադրբեջանցի զինվորականները: Այս քարտեզներում Հայաստանի Հանրապետության զգալի մասը ներկայացվում է որպես Ադրբեջանի պատմական տարածք: Դրանք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է մշտադիտարկումների ընթացքում»,-գրել է ՄԻՊ-ը:

 

Ըստ ՄԻՊ-ի՝ այդ քարտեզներին ուղեկցում են իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող տեքստեր, որոնք անմիջականորեն դրված են ադրբեջանական իշխանության մարմինների կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի թեզերի հիմքում: «Ընդ որում՝ հենց այդ տեքստերն ուղեկցվում են հայերի նկատմամբ խորքային ատելություն բորբոքող, ոգեշնչող արտահայտություններով. «այս երկիրն իմն է, քոնն է, մերն է», «պատվարժան քաղաքացին չպետք է հանդուրժի խորհրդանիշների պղծում», «խորհրդանիշները պետք է պահպանվեն այնպես, ինչպես երկրի նամուսը, հարգանքն ու պատիվը», «բոլոր խորհրդանիշները սուրբ են» և այլ ձևակերպումներ:
Օրինակ՝ այդպիսի տեքստերից մեկով նշվում է. «Երբ ռուսական կայսրությունը փլուզվեց, Ադրբեջանի տարածքը 130 հազար կմ. քառակուսի էր, 1918-1920 թթ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության տարածքը 114 հազար կմ քառակուսի էր: ԽՍՀՄ շրջանում Ռուսաստանին (Դերբենդի Խանություն, 7 հազար կմ քառակուսի), հայերին (մինչև 1923 թ. Զանգեզուրի, Եղեգնաձորի, Սևանի, Դիլիջանի շրջանները, սահմանամերձ գյուղերը, 1946 թ. 40 կմ քառակուսի, 1969 թ. Թովուզից 7.6 կմ քառակուսի, Ղազախից մոտավորապես 50 կմ քառակուսի) 10.9 հազար կմ քառակուսի է տրվել: Վրաստանին 9.5 հազար կմ քառակուսի է տրվել, այսինքն՝ տարբեր ժամանակներում 27,4 հազար կմ քառակուսի: Մեզ մնացած 86.6 հազար կմ քառակուսուց 13.110 կմ քառակուսին դեռ օկուպացված է»,-նշել է Թաթոյանը:
Ըստ նրա՝ հենց նման եղանակներով կազմակերպված քարոզչությունն է տարիների ընթացքում Ադրբեջանում ձևավորել հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով ատելության ու թշնամանքի քարոզի ինստիտուցինոնալ համակարգ:
«Մարդու իրավունքների պաշտպանի քննությունը ցույց է տալիս, որ սրանք են այն գլխավոր պատճառների թվում, որ ադրբեջանական զինված ուժերը 2016 թվականի ապրիլին, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատերազմների ընթացքում ու այլ ժամանակահատվածներում կատարել են ու մինչ օրս շարունակում են կատարել պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ ու դաժանություններ (գլխատումներ, գնդակահարություններ, խոշտանգումներ և այլ):
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետների կողմից նշված դաժանությունների տեսանյութերի մասնագիտական հետազոտությունը հաստատում է, որ ադրբեջանցի զինվորականները հայկական կողմի զինվորներին կամ քաղաքացիական անձանց խոշտանգելիս կամ նրանց սպանելիս, զոհվածների մարմինների տարբեր մասեր կտրելիս, որպես ոգեշնչման աղբյուր, օգտագործում են արտահայտություններ, որոնք բխում են հենց նշված քարոզչության թեզերից: Այս ամենն ամրագրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած իրական ու կոնկրետ ապացույցներով»,-նշել է նա։

ՄԻՊ-ի պնդմամբ՝ միջազգային համաշխարհային հանրությունն ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները պետք է վճռական քայլերով նպաստեն՝ հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով ատելության ու թշնամանքի դատապարտելի քարոզչությունը կանխելուն, որ իրականացվում է իրականությանը բացահայտ չհամապատասխանող տեղեկությունների օգտագործմամբ:

«Նրանք պետք է ապացուցեն, որ տեր են իրենց կոչմանն ու առաքելությանը, որ դեռ շարունակում են հավատարիմ մնալ իրենց իսկ սահմանած միջազգային կանոններին:

Այս ամենը՝ համապատասխան վերլուծությամբ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կամփոփվի և կուղարկվի միջազգային մարմիններին, ինչպես նաև, իհարկե, կտրամադրվի նաև Հայաստանի համապատասխան կառույցներին,- գրել է Թաթոյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։  

Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: 

Tags: Արման ԹաթոյանՀայաստանի և Ադրբեջանի միջև գերիների և պատանդների փոխադարձ փոխանակումըՌազմական գործողությունները Արցախում
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Հաստատվել են շիրակցի 62 հայ ռազմագերիների անունները․ Ն․ Բաղդասարյան

26 Հունվար 2021 00:17

Հաստատվել են Շիրակի մարզի բնակիչ 62 հայ ռազմագերիների անունները։ Այս մասին «Հանրային» հ/ը-ին տված հարցազրույցում ասել է «Իմ քայլը» դաշինքի...

Վահե Հակոբյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն արձագանքել է Քննչական կոմիտեին

25 Հունվար 2021 23:51

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է Վահե Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործին։ Նշենք,...

System of a Down-ը վիրավոր զինվորներին աջակցելու համար առցանց դրամահավաք կկազմակերպի

25 Հունվար 2021 23:36

Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը հունվարի 30-ին կազմակերպում է առցանց դրամահավաք՝ աջակցելու Արցախյան վերջին պատերազմում վիրավորված զինծառայողներին: Այս...

Զոհրաբյանը ԵԽ-ին կոչ է արել անել առավելագույնը հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար

25 Հունվար 2021 23:22

Հայաստանի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Վեհաժողովում ունեցած ելույթում անդրադարձել...

  • Լրահոս

ԶԼՄ․ ԱԺ-ն կարող է ինքնալուծարման հնարավորություն ստանալ

26 Հունվար 2021 00:40

Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 222 փախստական. ՌԴ ՊՆ

26 Հունվար 2021 00:27

Հաստատվել են շիրակցի 62 հայ ռազմագերիների անունները․ Ն․ Բաղդասարյան

26 Հունվար 2021 00:17

Իշխան Սաղաթելյանը հայտնել է ընդդիմության հաջորդ հանրահավաքի անցկացման օրը

26 Հունվար 2021 00:02

Վահե Հակոբյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն արձագանքել է Քննչական կոմիտեին

25 Հունվար 2021 23:51

System of a Down-ը վիրավոր զինվորներին աջակցելու համար առցանց դրամահավաք կկազմակերպի

25 Հունվար 2021 23:36

Զոհրաբյանը ԵԽ-ին կոչ է արել անել առավելագույնը հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար

25 Հունվար 2021 23:22

Իրանի ԱԳ նախարարը ողջունել է տարածաշրջանային համագործակցության Բաքվի նախաձեռնությունը

25 Հունվար 2021 23:04

ԵԽԽՎ-ում անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարին

25 Հունվար 2021 22:49

Ինչո՞ւ են թանկացել շաքարը, բենզինը, ձեթը, դեղի որոշ տեսակներ․ պարզաբանում է ՏՄՊՊՀ ղեկավարը

25 Հունվար 2021 22:39

ԵԽ գլխավոր քարտուղարի առջև հաջողվել է բարձրացնել հայ ռազմագերիների հարցը․ Մարուքյան

25 Հունվար 2021 22:27

Անդրեա Վիկտորինն այցելել է Հայկական բարեգործական ընդհանուր միության պահեստ

25 Հունվար 2021 22:10

Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

25 Հունվար 2021 21:49

Վահան Քերոբյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարարի հետ

25 Հունվար 2021 21:33
Քաղաքականություն

ԶԼՄ․ ԱԺ-ն կարող է ինքնալուծարման հնարավորություն ստանալ

26 Հունվար 2021 00:40

«Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել: Այս մասին...

Կարդալ
Արցախ

Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 222 փախստական. ՌԴ ՊՆ

26 Հունվար 2021 00:27

Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 222 փախստական։ Ընդհանուր առմամբ, 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ