• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
25 Հունվար 2021 02:51
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-9 °c
Երևան
0 ° Tue
3 ° Wed
2 ° Thu
1 ° Fri
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Արցախյան պատերազմի վերաբերյալ հրապարակումների հետ կապված հարուցվել է 882 քրեական գործ

Իրավունք,
21 Դեկտեմբեր 2020 17:09

ՀՀ գլխավոր դատախազությունը Արցախյան պատերազմի ընթացքում և եռակողմ հայտարարության ստորագրումից հետո առավել մեծ հետևողականությամբ իրականացրել է ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի մշտադիտարկում՝ փաստերի հավաքագրման նպատակով:

Արդյունքում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում և ՀՀ ՀՔԾ-ում քննվում են քրեական գործեր, որոնց վերաբերյալ ներկայացվում է հետևյալը․

Հարուցվել է 882 քրեական գործ: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել տասնյակ անձանց:

ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ պատերազմի առաջին իսկ տարածվել են խուճապային, պատերազմի ելքի կանխորոշված լինելու, դիմադրության շարունակումն անիմաստ լինելու վերաբերյալ տեղեկություններ:

Արցախի հարավային ուղղությամբ ծավալված ռազմական գործողությունների ընթացքում զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ենթադրաբար հրաժարվելու փաստի առթիվ ևս հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը շարունակվում է:

2020թ. նոյեմբերի 19-ին «Հայելի ակումբ»-ում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսից անմիջապես հետո դրա տեսագրությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել էր հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար։ Արդյունքում հարուցվել է քրեական գործ։

Նշվածին առնչվող՝ առանձին կուսակցությունների ղեկավարների, փաստաբանների, այլ անձանց կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումները, ինչպես նաև հրապարակումները 5 մլրդ դոլար առաջարկվելու վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազությունից ևս անմիջապես ուղարկվել են նախաքննական նույն մարմնին՝ նշված քրեական գործին կցելու և դրանցում առկա հանգամանքները քննության առարկա դարձնելու նպատակով։ Քրեական գործով քննությունը շարունակվում է:

Բացի այդ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանի կողմից արված՝ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի կողմից հայերենին տիրապետող ադրբեջանցիներին անձնագրային բաժանմունքների պետերի միջոցով 1400 հայկական անձնագիր բաժանելու, 400 ադրբեջանցիների կողմից Նախիջևանից Քաջարանով Արցախ անցնելու, 2018թ-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից թուրքերից և ադրբեջանցիներից 48 մլն ԱՄՆ դոլար ստանալու մասին նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունից ևս ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու նպատակով: Ի դեպ, Գ. Իսաղուլյանը հրաժարվել է իր հայտնած հանգամանքների վերաբերյալ բացատրություն տալուց: Հարուցվել է քրեական գործ՝ սուտ մատնության հատկանիշներով:

Զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում մշտադիտարկման արդյունքում դեռևս 2020թ. նոյեմբերի կեսերին կազմվել է զեկուցագիր այն մասին, որ առկա են պնդումներ և ընդհանուր բնույթի տվյալներ պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի և կամավորականների՝ Արցախի հարավ-արևելյան ուղղություններում, դեպի Շուշի քաղաք, քաղաքի մատույցներում և քաղաքի ներսում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումներին անհիմն նահանջելու հրաման տալու միջոցով Շուշի քաղաքը դիտավորությամբ նպատակային և պլանավորված կերպով Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու, առանձին դեպքերում՝ առանց հրամանի դիրքերը լքելու միջոցով զինվորական ծառայության պարտականությունները չկատարելու դեպքերի մասին։ Զեկուցագիրը գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ներկայացված տվյալները պարզելու, լիարժեք և պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով:

Քրեական այս գործի շրջանակում մանրակրկիտ քննության առարկա կդառնա հայտնի ռուս լրագրողի հրապարակային արված դիտարկում-վկայությունները, ենթադրաբար՝ Արցախի Հանրապետության նախագահի մասնակցությամբ ձայնագրությունը, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ 12.12.2020թ. հրապարակված հարցազրույցը և այլն:

Վերոնշյալից բացի՝ մի քանի քրեական գործեր են քննվում նաև ՀՀ ՊՆ-ի կարիքների համար տարբեր զենք-զինամթերքի, ռազմական հանդերձանքի և պարագաների, սննդամթերքի ձեռքբերման գործարքների իրավաչափության, դրանց իրականացման գործընթացում պաշտոնատար անձանց մասնակցությամբ առերևույթ յուրացման կամ վատնման եղանակով հափշտակություններ, խարդախություններ կատարելու, պաշտոնեական կեղծիքների, իշխանազանցության կամ պաշտոնեական անգործության դեպքերի առթիվ:

Այս բնույթի քրեական վարույթների վերաբերյալ հետագայում կտրվի առանձին համապարփակ տեղեկատվություն:

Tags: Արցախյան պատերազմԳառնիկ ԻսաղուլյանՀՀ Գլխավոր ԴատախազությունՀՀ ՀՔԾՄովսես ՀակոբյանՇուշիՍամվել ԲաբայանՔրեական գործեր
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

«Ամեն ինչ դեռ առջևում է». Բաբկեն Հարությունյանը դուրս է եկել ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնից

24 Հունվար 2021 16:16

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը դուրս է եկել ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնից: Այս մասին նա տեղեկացրել է իր facebook-յան էջում: ...

Բաբկեն Հարությունյանը բերման է ենթարկվել

24 Հունվար 2021 14:42

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը գրել է.  «Դավաճան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր տեղի ունեցած «Արժանապատվության ավտոերթին» մասնակցության համար...

Բացարձակ անթույլատրելի է. ՄԻՊ-ը՝ Ադրբեջանում երկու լիբանանահայերի նկատմամբ հարուցված քրգործի մասին

24 Հունվար 2021 13:58

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Շանթ հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Ադրբեջանում գերեվարված Լիբանանի երկու հայազգի քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական գործին՝ մի...

ՀՀ-ն ՄԻԵԴ-ում գանգատ կներկայացնի ընդդեմ Ադրբեջանի․ Ե․ Կիրակոսյան

23 Հունվար 2021 23:48

Մինչև հունվարի վերջ ՀՀ-ն գանգատ կներկայացնի ընդդեմ Ադրբեջանի։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի հետ հարցազրույցում նշել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե...

  • Լրահոս

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

25 Հունվար 2021 00:00

Գիտական բացառիկ լավ լուր՝ սկսել ենք մեր «Ուղեղի կենտրոն»-ի կառուցումը. Արմեն Մուրադյան

24 Հունվար 2021 23:42

Փարիզում շուրջ 300 միգրանտներ գրավել են մանկապարտեզը ՝ պահանջելով պատսպարել ցրտից

24 Հունվար 2021 23:27

Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ

24 Հունվար 2021 22:57

Գորիս-Տաթև ճանապարհը բաց է

24 Հունվար 2021 22:30

ՄԻՊ-ը Ադրբեջանում հայատյացության խորքային արմատների վերաբերյալ ապացույցներ է հրապարակել

24 Հունվար 2021 22:18

Արամ Ա-ն շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին

24 Հունվար 2021 22:07

Վրաստանում ցուցարարներն իշխանությանը 48 ժամ են տվել սահմանափակումները վերացնելու համար

24 Հունվար 2021 21:53

Իսրայելը կորոնավիրուսի պատճառով «հերմետիկ փակում» է երկիրը

24 Հունվար 2021 21:38

Շղթայական ավտովթար Երևանում. «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց բախվել են 9 ավտոմեքենա

24 Հունվար 2021 21:20

Բլինքենը խոստանում է խորհրդակցել Կոնգրեսի հետ Հայոց Ցեղասպանության հարցում

24 Հունվար 2021 20:50

«Օրակարգում կա նման հարց»․ Մակունցն անդրադառնում է ԱՄՆ դեսպան նշանակվելու լուրերին

24 Հունվար 2021 20:33

SpaceX-ն իրականացրել է պատմության մեջ ամենազանգվածային մեկնարկը

24 Հունվար 2021 20:17

Լարսը բաց է բոլոր մեքենաների համար․ ռուսական կողմում 1000-ից ավելի բեռնատար է կուտակվել

24 Հունվար 2021 20:00
Հայաստան

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

25 Հունվար 2021 00:00

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից...

Կարդալ
Առողջություն

Գիտական բացառիկ լավ լուր՝ սկսել ենք մեր «Ուղեղի կենտրոն»-ի կառուցումը. Արմեն Մուրադյան

24 Հունվար 2021 23:42

Գիտական բացառիկ լավ լուր. սկսել ենք մեր «Ուղեղի կենտրոն»-ի կառուցումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ