• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Հունվար 2021 08:36
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-7 °c
Երևան
0 ° Fri
0 ° Sat
1 ° Sun
1 ° Mon
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

ՄԻՊ-ը խստորեն զգուշացրել է ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներին

Իրավունք, Հայաստան, Քաղաքականություն,
24 Դեկտեմբեր 2020 00:42
RA Human Rights Defender Arman Tatoyan presented the  annual report of the National Preventive Mechanism activities

«Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» կառավարող խմբակցության մի շարք պատգամավորներ, Հայաստանի գործադիր իշխանությունը ձևավորած և խորհրդարանի կառավարող խմբակցության մաս կազմող՝ հանրային դաշտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունության համար պատասխանատուն տարածում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, անում մակերեսային ենթադրություններ ու իրականացնում շահարկումներ, ինչպես նաև ակնհայտ հրահրում են կեղծ ընկալումներ Պաշտպանի դերի ու գործառույթների վերաբերյալ»։

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով վերջին օրերին սոցիալական ցանցերում ՄԻՊ ինստիտուտի վերաբերյալ հնչեցվող քննադատություններին։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համար խիստ տարօրինակ է, թե նշված պատգամավորներն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները՝

1) ադրբեջանցի զինվորականների կողմից մեր հայրենակիցներին խոշտանգելու ու պատերազմական այլ հանցագործությունների համար նրանց պատասխանատվության ենթարկելու ապացույցների ձեռքբերման համար ինչու՞ չեն դիմում Պաշտպանին կամ գոնե փորձ չեն անում Մարդու իրավունքների պաշտպանին օգնել ապացույցները ամրագրելու ու վերլուծելու հարցերում,

2) ինչու՞ նույն ջանասիրությամբ չեն դիմում Պաշտպանին, որպեսզի պատկերացնեն, թե Կառավարությունից անկախ գործող մարմինն ինչ խնդիրներ է արձանագրել պատերազմի հետևանքով բռնի տեղահաված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերում ու ինչպե՞ս կարելի է նրանց ավելի արդյունավետ աջակցել,

3) ինչու՞ չեն դիմում Պաշտպանին՝ հասկանալու համար, թե Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար Պաշտպանի ձեռքբերած ապացույցներն ինչպես կարող են ստանալ կամ օգտագործել դրանք կամ ինչպե՞ս կարող են օգնել Պաշտպանին այդ բոլոր հարցերում, 4) ինչու՞ չեն բարձրացնում հարց այն մասին, թե ի՞նչ անել, որ ադրբեջանի իշխանության մարմինների պատասխանատվությունը խստանա այն բանի համար, որ նրանք պատերազմ են սկսել նոր կորոնավիրուսի (COVID-19) պայմաններում և այլն:

«Փոխարենը՝ խորհրդարանի կառավարող խմբակցության նշված որոշ պատգամավորները Մարդու իրավունքների պաշտպանից իրենց «չբավարարված» ակնկալիքներում առանձնացնում են այնպիսի հարցեր, որոնք Պաշտպանը ոչ միայն անընդհատ է քննադատության ենթարկում, այլ նաև դրանց համակարգային վտանգներին հատկապես անդրադարձել է դեկտեմբերի 22-ի իր լայնածավալ հայտարարությամբ ու դա հատուկ է արել՝ այդ օրը հայտարարված զանգվածային միջոցառումներին ընդառաջ (այդ թվում՝ խիստ քննադատության ենթարկելով ընդդիմության առանձին շրջանակների կողմից «ժեխ», «զոմբի» կամ այլ նման պիտակներով հասարակությանը վիրավորելու ու լարվածությունն ավելի բորբոքելու խիստ դատապարտելի երևույթը, քանի որ այն վտանգում է մեր երկրում մարդու իրավունքների ողջ համակարգը ու բորոքում լարվածությունը)»,-նշել  է Թաթոյանը։

Պաշտպանի համար անհասկանալի է, որ լինելով մեր երկրի օրենքներն ընդունող միակ բարձրագույն մարմնի անդամներ, ինչու՞ են նշված պատգամավորները Մարդու իրավունքների պաշտպանից ակնկալում քայլեր, որոնք վերապահված են իրավապահ մարմիններին կամ դատարանին հենց այդ մարմնի ընդունած օրենքների ուժով:

«Հաշվի առնելով, թե ինչ աստիճան են ստացել վերջին մի քանի օրերի «իշխանական արշավները» ու ինչ ռեսուրսների օգտագործմամբ է տեղի ունենում, հաշվի առնելով, որ վերը նշված պատգամավորների գրառումներն իրենց հավանումներով հաստատել են, ինչպես պարզել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը, խորհրդարանի կառավարող խմբակցության մի շարք այլ պատգամավորներ ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ՝ ակնհայտ է, որ գործ ունենք Պաշտպանի գործունեության վերաբերյալ ակնհայտ սխալ պատկերացումներ ձևավորելուն ու կազմակերպված շահարկումներ տարածելուն ուղղված խիստ դատապարտելի, ակնհայտ անօրինական քայլերի հետ:

Ցավալի է, որ մեր երկում առկա մարդու իրավունքների խնդիրները համատեղ լուծելու ջանքերի փոխարեն, անթաքույց փորձեր են արվում խոչընդոտներ առաջացնելու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար»-ընդգծել է նա։

ՄԻՊ-ը խիստ զգուշացնում է, որ կառավարող խմբակցության որևէ պատգամավորի կամ այլ պաշտոնյայի իրավունքների շրջանակից դուրս է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը վերաբերող շահարկումներ անելն ու այդ գործունեության վերաբերյալ հասարակությունում սխալ պատկերացոմներ տարածելը:

Ըստ ՄԻՊ-ի՝ որևէ մեկի ուղղակի կամ անուղղակի սպառնալիք, որևէ «ֆեյքային» հարձակում չի կարող դեր ունենալ Պաշտպանի գնահատականների և հայտարարությունների հարցում, քանի որ ցանկացած հրապարակում հիմնված է մասնագիտական ուսումնասիրությունների, կոնկրետ փաստերի և օբյեկտիվ վերլուծություններ վրա՝ հիմնավորված միջազգային պահանջներով:

«Ցավում եմ, որ ստիպված եմ երկրի համար գերպատասխանատու ու ճգնաժամային այս ժամանակահատվածում անդրադառնալ առաջնային նշանակություն չունեցող այս թեմային»,-նշել է Թաթոյանը։

Tags: «Իմ քայլը» դաշինքԱրման Թաթոյան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

28 Հունվար 2021 01:05

ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ նպատակադրված է մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին։ «Մասնակցելու ենք ընտրություններին ու հաղթելու ենք»,-նշել...

Քոչարյանը՝ գերիների վերադարձի և ճանապարհների ապաշրջափակման մասին

28 Հունվար 2021 00:41

Ադրբեջանը գերիներին չի տալիս, քանի որ դրանով խնդիրներ է ստեղծում Ղարաբաղի հատվածում բանակի համալրման հետ կապված։ Այս մասին 3 լրատվամիջոցների...

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

28 Հունվար 2021 00:02

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...

Արցախ է վերադարձել 51 հազար 408 մարդ

27 Հունվար 2021 23:32

Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 192 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց...

  • Լրահոս

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

28 Հունվար 2021 01:05

Քոչարյանը՝ գերիների վերադարձի և ճանապարհների ապաշրջափակման մասին

28 Հունվար 2021 00:41

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

28 Հունվար 2021 00:02

Արցախում պետք է ստեղծվի պետական կառավարման նոր մոդել․ Ռ․ Քոչարյան

27 Հունվար 2021 23:54

Արցախ է վերադարձել 51 հազար 408 մարդ

27 Հունվար 2021 23:32

Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի շուրջ գործարքի մասին

27 Հունվար 2021 23:15

Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info (մաս 3-րդ)

27 Հունվար 2021 23:02

Բացառվում է ադրբեջանցի փախստականների վերադարձ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքներ․ Վ․Պողոսյան

27 Հունվար 2021 22:51

Հունվարի 30-ին Մոսկվայում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակման հարցերը

27 Հունվար 2021 22:39

Ինչո՞ւ հայ ռազմագերիների հարցը չընդգրկվեց ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում․ պատգամավորի պարզաբանումը

27 Հունվար 2021 22:08

«Аэрофлот»-ը մեկ ամսով չեղարկում է Մոսկվա-Երևան չվերթները

27 Հունվար 2021 21:51

Ախալքալաքում՝ կամրջից ցած նետված կինը մահացել է․ հարազատների պնդմամբ՝ հասցրել են ինքնասպանության

27 Հունվար 2021 21:34

Էդգարը մեր այսօրվա հերոսն է․ Արայիկ Հարությունյանը հերոսի կոչում է հանձնել

27 Հունվար 2021 21:15

Մարսելի հայկական եկեղեցու վրա հարձակման դեպքով ընթանում է հետաքննություն

27 Հունվար 2021 21:00
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

28 Հունվար 2021 01:05

ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ նպատակադրված է մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին։ «Մասնակցելու ենք ընտրություններին ու հաղթելու ենք»,-նշել...

Կարդալ
Հայաստան

Քոչարյանը՝ գերիների վերադարձի և ճանապարհների ապաշրջափակման մասին

28 Հունվար 2021 00:41

Ադրբեջանը գերիներին չի տալիս, քանի որ դրանով խնդիրներ է ստեղծում Ղարաբաղի հատվածում բանակի համալրման հետ կապված։ Այս մասին 3 լրատվամիջոցների...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ