• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
27 Հունվար 2021 20:19
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-7 °c
Երևան
1 ° Thu
1 ° Fri
0 ° Sat
1 ° Sun
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Գերեվարված հայ զինծառայողները պետք է վերադարձվեն Հայաստան առանց որևէ նախապայմանի. ՄԻՊ

Իրավունք,
01 Հունվար 2021 22:07
RA Human Rights Defender Arman Tatoyan presented the  annual report of the National Preventive Mechanism activities

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել, որում, մասնավորապես, նշել է.

«Երեկ` 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խոսելով այդ երկրում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին, հայտարարել է, թե նրանք ռազմագերիներ չեն: Հայտարարել է նաև, թե նրանք ձերբակալված են ու նրանց որակել է որպես ահաբեկիչներ:

Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ արձանագրում եմ, որ այս և նման հայտարարությունները կոպտորեն խախտում են հետպատերազմական մարդասիրական գործընթացը և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պահանջները: Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ուղիղ հակասում է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին, որը վերաբերում է գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակում իրականացնելուն:

Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայմանի. նրանք կարգավիճակով ռազմագերիներ են:

Առանց այն էլ ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրանց դադարից հետո Ադրբեջանի իշխանություններն անընդհատ խախտել են մարդու իրավունքների միջազգային պահանջները, մարդասիրական պայմանավորվածությունները. արհեստական ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնվում նրանց իրական թիվը, այդ ողջ ընթացքում շարունակվել է նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը, այդ մասին վկայող տեսանյութերի նպատակային հրապարակումը, խոչընդտվում է զոհվածների մարմինների փոխանակումը ու այլն:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու զեկույցները հաստատում են, որ այս ամենը նպատակ ունի հոգեկան տառապանքներ պատճառել գերիների ընտանիքներին, խաղալ հայ հասարակության էմոցիաների հետ ու լարվածություն առաջացնել մեր երկրում:

Մշտադիտարկումն ակնհայտ հաստատում է, որ ադրբեջանական իշխանությունների դեպքում անհրաժեշտ է մշտապես գործել այնպիսի կոնկրետ երաշխիքներ ունենալով, որոնք կապահովեն նրանց կողմից մարդասիրական պայմանավորվածությունների անխափան իրականացումը, մարդու իրավունքների միջազգային պահանջների անխախտելիությունը:

Ուստի, հրավիրում եմ միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի նշված հայտարարությանը՝ բացառելու համար մարդասիրական գործընթացի որևէ խախտում, ապահովելու համար այդ գործընթացի խիստ համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային պահանջներին»,- ասվում է Թաթոյանի գրառման մեջ:

Tags: Իլահմ ԱլիևՀայ ռազմագերիներՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Վազգեն Մանուկյանի հայտարարություններն ուղարկվել են ԱԱԾ

27 Հունվար 2021 15:57

Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի արած հայտարարությունների մասին տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազությունն...

Ռուստամ Բադասյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպանին

27 Հունվար 2021 15:32

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Այս մասին հայտնում են...

Տաթև Հայրապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

27 Հունվար 2021 13:46

Եվրախորհրդի անդամ երկիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու միջազգային իրավունքը, և ի՞նչ պետք է անել դա կանխելու համար. ԵԽԽՎ-ում...

Երեխային պատանդառած հետախուզվողը ձերբակալվել է

27 Հունվար 2021 12:29

Ոստիկանները վնասազերծել և կալանավորել են իր երեխային պատանդառած հետախուզվողին։ Ոստիկանության մամուլի հաղորդագրության համաձայն՝ հունվարի 27-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ խմբերն այցելել...

  • Լրահոս

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարն անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին

27 Հունվար 2021 20:08

Տիգրան Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ

27 Հունվար 2021 19:56

Ճշգրտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման ամսաթիվը

27 Հունվար 2021 19:50

Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

27 Հունվար 2021 19:47

ՊԵԿ հարկային տեսուչները կաշառք են պահանջել ու ստացել․ ոստիկանության բացահայտումը

27 Հունվար 2021 19:33

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նիստը կարող է անցկացվել մոտ ապագայում. ՌԴ ԱԳՆ

27 Հունվար 2021 19:26

Զինծառայողներն արյուն են հանձնել

27 Հունվար 2021 19:17

Վալկենարն ընդգծել է Վեդիի ջրամբարի շինարարության կարևորությունը ֆրանսիական կողմի համար

27 Հունվար 2021 19:08

Ստորագրվել է հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը միտված համագործակցության հուշագիր

27 Հունվար 2021 18:57

Հայկ Մարությանը մասնակցել է Լենինգրադի պաշարման ավարտի տարեդարձին նվիրված արարողությանը

27 Հունվար 2021 18:42

Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ

27 Հունվար 2021 18:29

Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ և դուրս չի եկել ՔՊ-ից

27 Հունվար 2021 18:15

Արցախում նոր ոստիկանապետ ու ԱԻՊԾ տնօրեն է նշանակվել

27 Հունվար 2021 17:55

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

27 Հունվար 2021 17:50
Հայաստան

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարն անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին

27 Հունվար 2021 20:08

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանի խոսքով՝ իրենք հայ գերիների հարցը բարձրացնում են Ադրբեջանի իշխանությունների հետ...

Կարդալ
Հայաստան

Տիգրան Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ

27 Հունվար 2021 19:56

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Տիգրան Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ