Երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր: Այս մասին հաղորդագրություն է
տարածել ՀՀ ճանապարհային ոստիկանությունը:
«Մասնավորապես, հունվարի 1-ին, հանրապետությունում հայտնաբերվել է 23, իսկ հունվարի 2-ին՝ 35 ոչ սթափ վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ:
Հարգելի´ վարորդներ, հորդորում ենք խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,-ասված է հայտարարության մեջ: