• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Հունվար 2021 09:27
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-7 °c
Երևան
0 ° Fri
0 ° Sat
1 ° Sun
1 ° Mon
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքն ու առողջությունն ուղիղ սպառնալիքի տակ է. ՀՀ ՄԻՊ 

Իրավունք,
08 Հունվար 2021 23:18
Աշխատանքային եռօրյա այցով մեր աշխատակազմով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ենք: Նախատեսված են այցեր Գորիս, Շուռնուխ, Որոտան, Կապան, Մեղրի և այլ համայնքներ: Այս մասին հայտարարել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այսօր Գորիս, Որոտան ու Շուռնուխ կատարած այցերը հաստատում են, որ Գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կամ Գուգլ քարտեզների (Google map) մեխանիկական կիրառության արդյունքում լուրջ սպառնալիքներ են ստեղծվել Հայաստանի սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության, նրանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու կենսական կարևորության մյուս իրավունքների համար, որոնք երաշխավորված են միջազգայնորեն ու մեր երկրի Սահմանադրությամբ: Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը:

Մասնավորապես, այդ սկզբունքի մեխանիկական կիրառումով ադրբեջանական վերահսկողության ներքո են անցել, օրինակ, Գորիսը, Որոտանն ու Շուռնուխն ու այլ բնակավայրեր իրար միավորող ճանապարհի տարբեր հատվածներ, որոնք ուղիղ վտանգի տակ են դրել խաղաղ բնակիչների տեղաշարժը:

Սահմանային դարձած բնակավայրերի բնակիչների հետ Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա հանդիպումները, համայնքային մարմինների հետ քննարկումներն ու ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանցի զինվորականները կատարում են սադրանքներ. զինված պարբերաբար հայտնվում են խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ ճանապարհներին ու դա անում են զենքի ցուցադրումով՝ խաղաղ բնակիչներին և առաջին հերթին կանանց ու երեխաներին ահաբեկելու նպատակով:

Նշվածից բացի, գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կամ Գուգլ քարտեզների (Google map) մեխանիկական կիրառության արդյունքում, օրինակ, Որոտանում ու Շուռնուխում մարդիկ ուղղակի զրկվել են իրենց սեփականության իրավունքով պատկանող տներից, կենսական ապրուստը հոգալու հնարավորությունից: Այդ համայնքների բնակիչները նաև զրկվել են իրենց մասնավոր սեփականությունը հանդիսացող, իսկ համայնքը՝ համայնքային սեփականություն հանդիսացող կենսական կարևորության գյուղատնտեսական հողատարածքները (օրինակ՝ որպես այգի, վարելահող կամ արոտավայր) օգտագործելու հնարավորությունից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները հաստատում են, որ նշված սկզբունքի պատճառով Ադրբեջանի վերահսկողության ներքո են հայտնվել Հայաստանի քաղաքացիներին պատկանող տներ ու հողատարածքներ, որոնց նկատմամբ իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատող վկայականները տրվել են կա՛մ Խորհրդային Հայաստանի, կա՛մ Հայաստանի անկախ Հանրապետության տարբեր ժամանակահատվածների իրավասու մարմինների (Կադաստրի կոմիտե և այլն) կողմից:

Բացի այն, որ այս ամենի արդյունքում կոպտորեն խախտվել են մարդկանց իրավունքները ու նրանք զրկվել են իրենց սեփականությունից, նաև առաջացել է անորոշ վիճակ, ինչն իր հերթին ստեղծում է տագնապի մթնոլորտ ու անհանգստություն խաղաղ բնակիչների մոտ:
Հայաստանի սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքն ու առողջությունը, նրանց ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անձեռնմխելիությունը ուղիղ սպառնալիքի տակ է հայտնվել նաև այն պատճառով, որ ստացվել է, օրինակ, Շուռնուխի դեպքում գյուղը բաժանվել է «ադրբեջանական» ու «հայկական» մասերի ու որպես բաժանման հիմք է ընդունվել այդ համայնքով անցնող միջպետականն ճանապարհը: Բայց հարցն այն է, որ ճանապարհի մի կողմում՝ «հայկական» մասում [այդ թվում՝ այն վայրերը, որտեղ երեխաները սովոր են խաղալ] խաղաղ բնակիչներ են, իսկ անմիջականորեն մյուս մասում՝ ադրբեջանական զինված ուժերը:

Ուստի, ՀՀ սահմանների հարցը Գուգլ (Google) մասնավոր կազմակերպության հավելվածներով կամ GPS [գլոբալ տեղորոշման] համակարգով լուծելը, որը նաև վտանգում է Հայաստանի պետական սահմանների անձեռնմխելիությունն ու երկրի անվտանգությունը, մեր երկրում ապրող մարդկանց ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքների ապահովան տեսանկյունից բացարձակ անընդունելի է:

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում տեղում Գուգլ (google) քարտեզների մի քանի տարբերակներ ցույց են տվել տարբեր արդյունք, այդ թվում՝ մի քանի դեպքում Շուռնուխ գյուղը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի մաս:
Այսօրվա այցի ընթացքում տեղի են ունեցել կարևոր հանդիպումներ Գորիսի քաղաքապետի, Որոտան և Շուռնուխ գյուղական բնակավայրերի ղեկավարների ու համայնքային մյուս մարմինների հետ, համայնքների բնակիչների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմերի հետ: Ընդ որում, ՀՀ զինված ուժերի կամ ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմերն իրականացնում են անձնուրաց հերոսական ծառայություն՝ չնայած հաճախ է նրանց համար առաջանում անարդարացի, իրենց չվերաբերող ծանրաբեռնվածություն:
Առաջիկա օրերին նախատեսված են այցեր Սյունիքի մարզի այլ բնակավայրեր ևս, որոնց ընթացքում կիրականացվեն անհրաժեշտ մասնագիտական ուսումնասիրություններ ու դիտարկումներ»,-ասված է հայտարարության մեջ:
Tags: ՀՀ ՄԻՊՀՀ սահմանամերձ բնակավայրերՍահմանազատման գործընթաց
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Ախալքալաքում՝ կամրջից ցած նետված կինը մահացել է․ հարազատների պնդմամբ՝ հասցրել են ինքնասպանության

27 Հունվար 2021 21:34

Հայտնի է դարձել առավոտյան Ախալքալաքի հետիոտնային կամրջից իրեն ցած նետած կնոջ դատաբժշկական փորձաքննության արդյունքներն ու այլ մանրամասներ։ Մահացած 55-ամյա Ա․...

Վազգեն Մանուկյանի հայտարարություններն ուղարկվել են ԱԱԾ

27 Հունվար 2021 15:57

Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի արած հայտարարությունների մասին տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազությունն...

Ռուստամ Բադասյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպանին

27 Հունվար 2021 15:32

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Այս մասին հայտնում են...

Տաթև Հայրապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

27 Հունվար 2021 13:46

Եվրախորհրդի անդամ երկիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու միջազգային իրավունքը, և ի՞նչ պետք է անել դա կանխելու համար. ԵԽԽՎ-ում...

  • Լրահոս

Հայոց բանակը 29 տարեկան է

28 Հունվար 2021 09:25

Կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշները՝ տարածաշրջանում

28 Հունվար 2021 09:15

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

28 Հունվար 2021 01:05

Քոչարյանը՝ գերիների վերադարձի և ճանապարհների ապաշրջափակման մասին

28 Հունվար 2021 00:41

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

28 Հունվար 2021 00:02

Արցախում պետք է ստեղծվի պետական կառավարման նոր մոդել․ Ռ․ Քոչարյան

27 Հունվար 2021 23:54

Արցախ է վերադարձել 51 հազար 408 մարդ

27 Հունվար 2021 23:32

Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի շուրջ գործարքի մասին

27 Հունվար 2021 23:15

Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info (մաս 3-րդ)

27 Հունվար 2021 23:02

Բացառվում է ադրբեջանցի փախստականների վերադարձ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքներ․ Վ․Պողոսյան

27 Հունվար 2021 22:51

Հունվարի 30-ին Մոսկվայում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակման հարցերը

27 Հունվար 2021 22:39

Ինչո՞ւ հայ ռազմագերիների հարցը չընդգրկվեց ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում․ պատգամավորի պարզաբանումը

27 Հունվար 2021 22:08

«Аэрофлот»-ը մեկ ամսով չեղարկում է Մոսկվա-Երևան չվերթները

27 Հունվար 2021 21:51

Ախալքալաքում՝ կամրջից ցած նետված կինը մահացել է․ հարազատների պնդմամբ՝ հասցրել են ինքնասպանության

27 Հունվար 2021 21:34
Զինված ուժեր

Հայոց բանակը 29 տարեկան է

28 Հունվար 2021 09:25

Այսօր Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձն է։  1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունը կայացրեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը,...

Կարդալ
Առողջություն

Կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշները՝ տարածաշրջանում

28 Հունվար 2021 09:15

Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վերաբերյալ տվյալները՝ հունվարի 28-ի  դրությամբ։  Հայաստանում նոր...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ