• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
27 Հունվար 2021 08:49
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-7 °c
Երևան
1 ° Thu
1 ° Fri
0 ° Sat
2 ° Sun
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը հայ գերիների մասին նամակ է գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Իրավունք,
11 Հունվար 2021 09:55
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է հասցեագրել նամակ, որը տարածվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում: Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Այդ նամակում տեղ են գտել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու նրանց իրավունքներին վերաբերող հարցեր, ուստի, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նամակի այդ մասերին:
1. ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակի հավելվածի 6-րդ պարբերությունում նշված է, որ հակաահաբեկչական միջոցառման շրջանակում ադրբեջանական մարմինները հայտնաբերել են Հայաստանի քաղաքացի թվով 62 զինծառայող, որոնք զորակոչված են գլխավորապես Շիրակից, ներկայում կալանավորված են և Ադրբեջանում նրանց նկատմամբ ընթանում են քննչական վարույթներ:
2. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ բացարձակ դատապարտելի է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների հարցը տարածքային հարցերի հետ կապելն ու ակնհայտ քաղաքականացնելը: Դա կոպտորեն խախտում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային պահանջները:
Ինչպես ադրբեջանական նամակում նշված 62, այնպես էլ մյուս բոլոր հայ զինծառայողները կարգավիճակով գերիներ են, նրանք իրենց գերեվարման վայրերում են գտնվել բացառապես իրենց իրավական պարտականությունը կատարելու՝ զինվորական ծառայություն տանելու նպատակով ու նրանք պետք է առանց որևէ նախապայման ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան:
3. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նաև հարկ է համարում հատուկ արձանագրում անել այն մասին, որ անթույլատրելլի է հետպատերազմական գործընթացի մարդու իրավունքների կամ մարդասիրական հարցերը քաղաքականացնելը:
4. Բացարձակ անթույլատրելի է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը մեկնաբանել այնպես, իբր, թե դրա գործողությունը տարածվում է միայն այդ հայտարարության ստորագրումից առաջ առկա իրավիճակի վրա: Նման մոտեցումը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքներն ու հետպատերազմական մարդասիրական գործընթացը:
5. Սկզբունքային կարևորության հարց է այն, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են 62 հայ զինծառայող գերիների վերադարձը՝ նենգափոխելով իրավական գործընթացները, նրանց արհեստականորեն տալով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, ու կալանքի ձևով անազատության մեջ պահելը օգտագործելով՝ որպես պատիժ:
6. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ Ադրբեջանի իշխանության մարմիններն ի սկզբանե արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների ու այլ կերպ ազատությունից զրկվածների ազատ արձակումը, շարունակաբար չեն հայտնում գերիների իրական թիվը:
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած ապացույցները հաստատում են, որ նրանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև 44 գերիների վերադարձին:
7. Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի քարոզի կազմակերպված քաղաքականության համատեքստում:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցները, որոնք հիմնված են օբյեկտիվ ապացույցների վրա, հաստատում են Ադրբեջանում հայատյաց քաղաքականության խորքային արմատները, թշնամանքի ու վայրագությունների խրախուսումը ադրբեջանական իշխանության մարմինների կողմից ու որ անգամ դա բացահայտ անում են մշակույթի գործիչները:
8. Ուստի, հրավիրում եմ ՄԱԿ-ի ու մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային մյուս կառույցների ուշադրությունը սույն հայտարարության մեջ նշված խնդիրների վրա:
9. Հայաստանի իշխանության բարձրագույն մարմինները բանակցություններ վարելիս պետք է հաշվի առնեն նաև Մարդու իրավունքների պաշտպանի սույն հայտարարության մեջ նշված հանգամանքները:
Հենց այդ սկզբունքները հիմք ընդունելով՝ Հայաստանի իշխանության բարձրագույն մարմինները պետք է գործեն այնպես կամ այնպիսի երաշխիքների առկայությամբ, որ մարդասիրական ու մարդու իրավունքների գործընթացի շրջանակում ապահովվի մեր հայրենակիցների անվերապահ վերադարձը Հայրենիք:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց գերության մեջ գտնվելու մասին հստակ թիվ պաշտոնապես չի նշվում։
Tags: Արման ԹաթոյանՀՀ ՄԻՊՄԱԿ գլխավոր քարտուղարՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի Խաչատրյաններից․ դատարանը հրապարակել է վճիռը

26 Հունվար 2021 17:00

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի (վարչապետի...

Անտառապահին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար

26 Հունվար 2021 15:45

Անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ 5մլն.790 հազար դրամ կաշառք ստանալու, իսկ Տավուշի մարզի 6 բնակիչներին՝ ծառերի ապօրինի հատման և դրանք առանց...

Քրեակատարողական հիմնարկներում մահերի թիվը 4 անգամ նվազել է․ Ռուստամ Բադասյան

26 Հունվար 2021 09:51

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է արել, որում ասված է․  «Բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժն ակնհայտ է․ ՔԿՀ-ներում մահերի թիվը...

Պետք է հաշվի առնել նախկինում թույլ տված բոլոր սխալները, դրանցից քաղել անհրաժեշտ դասեր․ ՄԻՊ

26 Հունվար 2021 09:08

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր Facebook-ի էջում գրել է․  «1923թ. արհետականորեն ստեղծվեց «Կարմիր Քուրդիստան» գավառը Հայաստանն...

  • Լրահոս

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

27 Հունվար 2021 00:13

Զարիֆը ժամանեց Հայաստան

26 Հունվար 2021 23:50

Ռոմանոս Պետրոսյանի միտքը տարընկալումների տեղիք է տվել․ նախարարության պարզաբանումը

26 Հունվար 2021 23:35

Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում

26 Հունվար 2021 23:15

Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

26 Հունվար 2021 22:58

Սողոմոն Թեհլերյանի խորհրդանշական լուսանկարը

26 Հունվար 2021 22:45

Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի վերակենդանացման նոր բաժանմունքն արդեն գործում է

26 Հունվար 2021 22:32

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

26 Հունվար 2021 22:22

Ազգային ժողովն սկսում է թվային խորհրդարանի ստեղծման աշխատանքները

26 Հունվար 2021 22:09

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

26 Հունվար 2021 21:54

ՀՀ ԱԻՆ-ը նախանշել է ԵՄ-ի հետ իրականացվող «Թվինինգ» ծրագրի հիմնական աշխատանքների սկիզբը

26 Հունվար 2021 21:38

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութ

26 Հունվար 2021 21:15

Անպտղության բուժման արդյունքում լույս աշխարհ է եկել 49 երեխա

26 Հունվար 2021 21:00

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

26 Հունվար 2021 20:55
Հայաստան

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

27 Հունվար 2021 00:13

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...

Կարդալ
Հայաստան

Զարիֆը ժամանեց Հայաստան

26 Հունվար 2021 23:50

Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որին Զվարթնոց օդանավակայանում դիմավորեց ՀՀ ԱԳ նախարարի...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ