• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հունվար 2021 05:27
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-1 °c
Երևան
-8 ° Wed
-10 ° Thu
-11 ° Fri
-8 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Եղբայրն առանձին դաժանությամբ քրոջը ծանր վնաս է պատճառել. ՔԿ

Իրավունք,
12 Հունվար 2021 15:27

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է եղբոր կողմից առանձին դաժանությամբ, դիտավորությամբ քրոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

«Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը:

Քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ, 1969թ. ծնված տղամարդը տարբեր պատճառներով բազմիցս բռնություն է գործադրել քրոջ նկատմամբ, գումարային հարցերի շուրջ տարաձայնություններ է ունեցել նրա հետ, ինչն էլ պատճառ է հանդիսացել նրանց միջև ժամանակ առ ժամանակ ծագող վիճաբանությունների:

Մասնավորապես՝ պարզվել է, որ տղամարդը 38.000 ԱՄՆ դոլարով վաճառել է Երևան քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն և քրոջը պատկանող հայրական տունը: Ստացված գումարից 35.000 ԱՄՆ դոլարը եղբայրը փոխանցել է քրոջ անվամբ բացված բանկային հաշվեհամարին, որից վերջինս եղբորը մաս-մաս առձեռն տվել է 25.000 ԱՄՆ դոլար գումար և թույլ տվել եղբորը, որպեսզի վերջինս Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում գտնվող և իրեն պատկանող հողամասի վրա, իր տան հարևանությամբ, տուն կառուցի պայմանով, որ նա փոխվելու է, ալկոհոլ չի օգտագործելու և ապրելու է նորմալ կյանքով:

Սակայն, որոշ ժամանակ անց եղբայրը քրոջից սկսել է պահանջել իրեն տալ տան առքուվաճառքից մնացած 10.000 ԱՄՆ դոլար գումարը և Թեղենիքում գտնվող, նույն հողամասում գտնվող և քրոջը պատկանող տունը, ինչը վերջինիս կողմից մերժվել է, որն էլ նրանց միջև տևական ժամանակ դարձել է տարաձայնության պատճառ:

Դեպքի օրը՝ 2020թ. հոկտեմբերի 1-ին, գտնվելով լարված փոխհարաբերությունների մեջ, ժամը 00:20-ի սահմաններում եղբայրն այցելել է քրոջը և պահանջել խնդրո առարկա 10.000 ԱՄՆ դոլարը:

Կրկին մերժում ստանալով՝ վիճաբանել է քրոջ հետ, որի ընթացքում տանջելու, խոշտանգելու միջոցով, առանձին դաժանությամբ մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, արդուկով հարվածներ է հասցրել քրոջ գլխին, նույն արդուկով հարվածելով կոտրել է ձեռքը, ինչի արդյունքում վերջինս վայր է ընկել, իսկ եղբայրը սեղմել է նրա կոտրված ձեռքը, ապա՝ սպառնացել մկրատով հանել աչքերը և կտրել ականջները, այնուհետև տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել քրոջ մարմնի տարբեր մասերին՝ այդ կերպ առանձին դաժանությամբ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,-ասված է հաղորդագրության մեջ:

Tags: Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելըՀՀ Քննչական ԿոմիտեՄեղադրանքի առաջադրում
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Գագիկ Խաչատրյանը վարակվել է կորոնավիրուսով

18 Հունվար 2021 14:30

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել...

Ադրբեջանում պետական բարձր մակարդակով շարունակվում է հայերի նկատմամբ խորքային ատելությունը

17 Հունվար 2021 22:08

Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ...

Հրապարակում մեծ թվով ոստիկաններ էին հավաքված. «Հայրենիքի փրկության շարժում»

17 Հունվար 2021 16:18

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանն Facebook-ի իր էջում գրառում է արել, որում նշված է: «Ապօրինի կերպով բերման է ենթարկվել...

ԱԱԾ-ն արձագանքել է Միքայել Մինասյանի հայտարարությանը

17 Հունվար 2021 00:19

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ...

  • Լրահոս

Այս տարվա բյուջեով կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէ. նախարար

19 Հունվար 2021 00:35

Արցախցիները պահանջում են՝ թույլ տալ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհահատվածով երթևեկել

19 Հունվար 2021 00:01

Մինչև օրս Լեռնային Ղարաբաղ է վերադարձել շուրջ 50 000 քաղաքացի

18 Հունվար 2021 23:31

Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նպաստների ստացման կարգում կլինեն փոփոխություններ

18 Հունվար 2021 23:02

Երկրաշարժ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք

18 Հունվար 2021 22:41

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կմասնակցի Բայդենի երդմնակալությանը

18 Հունվար 2021 22:33

Միքայել Մելքումյանը՝ միջուկային թափոնների օգտագործման հնարավորության մասին

18 Հունվար 2021 22:15

Ուֆայից Երևան ուղիղ չվերթներ կսկսվեն

18 Հունվար 2021 21:59

Ո՞ր դեպքում ՀՀ քաղաքացիները կկարողանան Ռուսաստան մեկնել

18 Հունվար 2021 21:28

ՀՀ և ՌԴ արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

18 Հունվար 2021 20:59

Գերիների վերաբերյալ թվական տվյալները ենթակա չեն հրապարակայնացման․ հայտարարություն

18 Հունվար 2021 20:30

Մերկասառույց, ձյուն․ ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

18 Հունվար 2021 20:11

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է իր զոհերի պաշտոնական թիվը

18 Հունվար 2021 19:54

Կապիտոլիումի մուտքը և ելքը փակել են «անվտանգության սպառնալիքի» պատճառով

18 Հունվար 2021 19:41
Հայաստան

Այս տարվա բյուջեով կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէ. նախարար

19 Հունվար 2021 00:35

Հայաստանում այս տարվա բյուջեով թոշակների բարձրացում նախատեսված չէ, «Ազատություն» ռ/կ-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար...

Կարդալ
Հայաստան

Արցախցիները պահանջում են՝ թույլ տալ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհահատվածով երթևեկել

19 Հունվար 2021 00:01

Արցախցիներն այսօր Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի մոտակայքում բողոքի խաղաղ ակցիա են իրականացրել։ Մարտակերտցիները փակել էին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական շարասյան...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ