• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հունվար 2021 06:54
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-2 °c
Երևան
-9 ° Wed
-11 ° Thu
-12 ° Fri
-10 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Խորհրդային շրջանի լավագույն մուլտֆիլմերի ընտրանին՝ Armenia Today-ից

Հասարակություն,
07 Հունվար 2021 12:00

Armenia Today-ը կազմել է խորհրդային շրջանի լավագույն մուլտֆիլմերի ընտրանին: Այնպես որ, հարմար տեղավորվեք ձեր բազկաթոռներին, որովհետև հիմա խորհրդային շրջանի լավագույն մուլտֆիլմերի կախարդական աշխարհ ենք գնալու, որոնք անտարբեր չեն թողնի ո՛չ երեխաներին, ո՛չ մեծահասակներին:

1. «Մանչուկն ու Կառլսոնը» (1968թ.)
Խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմը նկարահանվել է Աստրիդ Լինդգրենի համանուն եռագրության առաջին մասի հիման վրա: Այն ռեժիսոր Բորիս Ստեպանցևի ամենահայտնի մուլտֆիլմերից մեկն է: 7-ամյա տղան, որն ընտանիքի կրտսեր երեխան է, իրեն միայնակ է զգում: Եվ մի օր նրա սենյակի բաց պատուհանից անսպասելիորեն մի մարդ է թռչում, որի մեջքին օդային պտուտակ կար: Թռչող մարդը տղային ասում է՝ «ես Կարլսոնն եմ, որն ապրում է տանիքին»…

2. «Ոզնին մշուշում» (1975 թ.)
Խորհրդային մուլտիպլիկացիայի այս գլուխգործոցը ստեղծվել է Յուրի Նորշտեյնը: Սյուժեն Սերգեյ Կոզլովի «Ոզնին մշուշում» հեքիաթի հիման վրա է: Ամեն երեկո ոզնին անտառի միջով այցելում է իր ընկերոջը՝ արջուկին, որ միասին նստեն և հիանան անհամար աստղերով: Նրանք նույնիսկ բաժանել են երկինքը, որպեսզի աստղերը երկուսին էլ բաժին հասնեն: Մի անգամ, երբ ոզնին հերթական անգամ մոտենում էր արջուկին, անտառի վրա թանձր մառախուղ էր իջել…

3. «Ձյունե թագուհի» (1957 թ.)
Խորհրդային լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ է, Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի էկրանավորումը: Այս մուլտֆիլմը ԽՍՀՄ-ում ստեղծված ամենահայտնի անիմացիոն ժապավեններից մեկն է: Ռեժիսորներն են Լև Ատամանովը և Նիկոլայ Ֆյոդորովը: Մի քաղաքում հարևանությամբ ապրում են երկու երեխաներ՝ Կայը և Գերդան, որոնք իրար որպես քույր ու եղբայր են սիրում: Թվում է, թե ոչինչ և ոչ ոք չի կարող բաժանել նրանց, բայց սառցե խավարից հայտնվում է Ձյունե թագուհին և փոքրիկ Կային վերցնում իր սառցե թագավորության տիրապետության տակ: Մի օր Գերդան սկսում է Կային փնտրել: Կային գտնելու ճանապարհին Գերդան պետք է բազմաթիվ փորձություններ հաղթահարեր…

4. «Շչելկունչիկ» (1973 թվական)
Երաժշտական անիմացիոն մուլտֆիլմը նկարահանել է ռեժիսոր Բորիս Ստեպանցևը՝ Էռնստ Թեոդոր Ամադեյ Հոֆմանի «Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը» (1816) և Պյոտր Չայկովսկու համանուն բալետի (1892) մոտիվներով։ XIX դար, Սուրբ Ծնունդ. հարուստ ընտանիքի տուն հյուրեր են գալիս: Հյուր եկած հարուստ ընտանիքի երեխաներին հետևում է աղախին աղջիկը: Հանդիսության ավարտից հետո նա մաքրում է դահլիճը, պարում  և պատահաբար տոնածառի տակ մի փոքրիկ խաղալիք՝ ընկույզկոտրիչ է գտնում, որով կոտրում է ընկույզները: Եվ հանկարծ այն կենդանանում է ու պատմում, որ  նա արքայազն է եղել, որի վրա սարսափելի անեծք են դրել…

5. «Բրեմենյան երաժիշտներ» (1969 թ.)
Խորհրդային նկարազարդ մուլտֆիլմը Գրիմ եղբայրների հեքիաթի Էկրանավորումն է: Այն ԽՍՀՄ-ում հայտնի դարձավ այնտեղ օգտագործված երաժշտության միջոցով, մասնավորապես, Գենադի Գլադկովի ռոքնռոլային տարրերով և Օլեգ Անոֆրիևի երգերի գեղեցիկ կատարմամբ: Երաժշտական ֆանտազիան, որը սիրված է բոլոր սերունդների կողմից, պատմում է Բրեմենյան երաժիշտների արտասովոր և ուրախ արկածների մասին. շեփորահար, կատու, շուն, աքաղաղ և ավանակ: Երաժիշտները ճանապարհորդում են 19-րդ դարի Գերմանիայով և երգում են բավականին ժամանակակից երգեր ու Ժամանակ առ ժամանակ սխրանքներ են գործում։

6. «Տասներկու ամիսներ» (1956թ.)
Խորհրդային լիամետրաժ  մուլտֆիլմ՝ ստեղծված Իվան Իվանով-Վանոյի կողմից` ըստ Սամուիլ Մարշակի համանուն պիեսի մոտիվների: Իրադարձությունները տեղի են ունենում 18-19-րդ դարերում: Կամակոր երիտասարդ թագուհին խոր ձմռանը ցանկանում է իր սեղանին ձնծաղիկներ տեսնել: Նրան շրջապատողները հասկանում են, որ դա հնարավոր չէ, բայց հրաման է արձակվում՝ նա, ով պալատ ձնծաղիկների զամբյուղ կբերի, ոսկու զամբյուղ կստանա: Ժլատ մայրիկը և նրա աղջիկը, լսելով արքայական պարգևի մասին, միանգամից խորթ աղջկան ուղարկում են ձնծաղիկների հետևից: Երբ նա անտառից վերադառնում է, նրան կրկին ստիպում են անտառ գնալ ու կա՛մ կատարել թագուհու կամքը, կա՛մ սառել…

7. «Բուրատինոյի արկածները» (1959թ.)
Խորհրդային լիամետրաժ մուլտֆիլմ՝ ստեղծված «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում՝ Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները» հեքիաթի հիման վրա։  Հերոսը փայտե տիկնիկ է, որը երգեհոնահար Կառլոյին նվիրել էր ընկերը: Բուրատինոն միշտ տարբեր անհեթեթ իրավիճակներում է հայտնվում: Մի անգամ տուն վերադառնալիս Բուրատինոն հանդիպում է երկու խաբեբաների՝ աղվես Ալիսային և կատու Բազիլիոյին: Նրանք փորձում են խաբեությամբ գումար վերցնել հերոսից և նրան իրենց հետ տանել «Հիմարների երկիր», որտեղ հրաշքների կախարդական դաշտ կա…

8. Անագե տոկուն զինվորիկը (1976թ.)
«Անագե տոկուն զինվորիկը» խորհրդային  մուլտֆիլմ է, որն ստեղծվել է ռեժիսոր Լև Միլչինի կողմից՝ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում: Այն Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի էկրանավորումն է։ Երեխային նվիրած տուփի մեջ 25 անագե զինվորականներ են լինում: Նրանցից մեկն առանց ոտքի էր: Գիշերը խաղալիքները կենդանանում են և շփվում միմյանց հետ։ Միոտանի զինվորը սիրահարվում է բալետի պարուհուն: Բայց ծխախոտատուփի միջից հայտնված տրոլլը փորձում է վախեցնել բալետի պարուհուն, խանգարել նրանց և ազատվել զինվորից՝ նրան նետելով պատուհանից…

9. «Ձյունանուշ» (1952 թ.)

Խորհրդային լիամետրաժ մուլտֆիլմ, որ ստեղծվել է  Ալեքսանդր Օստրովսկու համանուն պիեսի մոտիվներով, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի երաժտությամբ, որն էլ մշակել է Լև Շվարցը: Ձմեռը մոտենում է ավարտին, և Ձմեռ պապը ստիպված է գնալ դեպի հյուսիս: Բայց ի՞նչ անել Ձյունանուշի հետ: Նրա սառը սիրտը դեռ չգիտեր, թե ինչ է սերը, և միայն մայր գարունն էր, որ կկարողանար նրա համար բացահայտել շրջապատող աշխարհն՝ իր ողջ գեղեցկությամբ: Լելի երգը լսելուց հետո Ձյունանուշը ցանկանում է մնալ Բերենդեևյան թագավորությունում։ Նա մորը՝ գեղեցկուհի Գարնանը, խնդրում է, որ հալեցնել իր սիրտը։

10. «Փոստատար ձնեմարդը» (1955)
Խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանվել է Վլադիմիր Սուտեևի «Տոնածառ» հեքիաթի հիման վրա: Ամենասիրելի տոնի՝ Ամանորի նախօրեին, տղաները ձնագնդի են խաղում և լուծում են այն հարցը, թե որտեղից պետք է վերցնեն ամանորյա տոնածառը։ Նրանք պատրաստում են ձնեմարդ, որը պետք է նամակը տանի իրական Ձմեռ պապին: Որոշ ժամանակ անց ձնեմարդն արդեն պատրաստ էր ուղևորվել՝ տեղ հասցնելու երեխաների խնդրանքը:  Ձնեմարդուն ուղեկցում էր երեխաների սիրելի շունը:

 

Tags: «Արվեստ և ժամանց»Armenia Today-ի ընտրանինԽորհրդային մուլտֆիլմեր
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Այս տարվա բյուջեով կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէ. նախարար

19 Հունվար 2021 00:35

Հայաստանում այս տարվա բյուջեով թոշակների բարձրացում նախատեսված չէ, «Ազատություն» ռ/կ-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար...

Մինչև օրս Լեռնային Ղարաբաղ է վերադարձել շուրջ 50 000 քաղաքացի

18 Հունվար 2021 23:31

«Ռուսաստանյան խաղաղապահ առաքելության անդամները շարունակում են ապահովել Հայաստանից արցախցիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ», - այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության...

Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նպաստների ստացման կարգում կլինեն փոփոխություններ

18 Հունվար 2021 23:02

Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նպաստների և կենսաթոշակների վճարման գործընթացում տեղի է ունեցել փոփոխություն։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և...

Երկրաշարժ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք

18 Հունվար 2021 22:41

Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 18:12-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:12-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից երկրաշարժ...

  • Լրահոս

Այս տարվա բյուջեով կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէ. նախարար

19 Հունվար 2021 00:35

Արցախցիները պահանջում են՝ թույլ տալ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհահատվածով երթևեկել

19 Հունվար 2021 00:01

Մինչև օրս Լեռնային Ղարաբաղ է վերադարձել շուրջ 50 000 քաղաքացի

18 Հունվար 2021 23:31

Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նպաստների ստացման կարգում կլինեն փոփոխություններ

18 Հունվար 2021 23:02

Երկրաշարժ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք

18 Հունվար 2021 22:41

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կմասնակցի Բայդենի երդմնակալությանը

18 Հունվար 2021 22:33

Միքայել Մելքումյանը՝ միջուկային թափոնների օգտագործման հնարավորության մասին

18 Հունվար 2021 22:15

Ուֆայից Երևան ուղիղ չվերթներ կսկսվեն

18 Հունվար 2021 21:59

Ո՞ր դեպքում ՀՀ քաղաքացիները կկարողանան Ռուսաստան մեկնել

18 Հունվար 2021 21:28

ՀՀ և ՌԴ արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

18 Հունվար 2021 20:59

Գերիների վերաբերյալ թվական տվյալները ենթակա չեն հրապարակայնացման․ հայտարարություն

18 Հունվար 2021 20:30

Մերկասառույց, ձյուն․ ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

18 Հունվար 2021 20:11

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է իր զոհերի պաշտոնական թիվը

18 Հունվար 2021 19:54

Կապիտոլիումի մուտքը և ելքը փակել են «անվտանգության սպառնալիքի» պատճառով

18 Հունվար 2021 19:41
Հայաստան

Այս տարվա բյուջեով կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէ. նախարար

19 Հունվար 2021 00:35

Հայաստանում այս տարվա բյուջեով թոշակների բարձրացում նախատեսված չէ, «Ազատություն» ռ/կ-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար...

Կարդալ
Հայաստան

Արցախցիները պահանջում են՝ թույլ տալ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհահատվածով երթևեկել

19 Հունվար 2021 00:01

Արցախցիներն այսօր Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի մոտակայքում բողոքի խաղաղ ակցիա են իրականացրել։ Մարտակերտցիները փակել էին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական շարասյան...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ