• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Հունվար 2021 10:32
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-7 °c
Երևան
0 ° Fri
0 ° Sat
1 ° Sun
1 ° Mon
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

«Ինձ օջախ դարձավ հայաշխարհ մի ողջ». Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է

Հասարակություն, Մշակույթ,
05 Հունվար 2021 10:00

Այսօր լրանում է հայ և ԽՍՀՄ բանաստեղծուհի, գրող, հրապարակախոս, ակադեմիկոս Սիլվա Կապուտիկյանի 101-ամյակը: Ս. Կապուտիկյանը ծնվել է 1919 թվականի հունվարի 5-ին՝ Երևանում: Նրա հայրը մահացել է խոլերայից՝ դստեր ծնվելուց երեք ամիս առաջ։ Մայրը ստիպված էր աշխատել ընտանիքը պահելու համար, իսկ աղջկա դաստիարակությամբ զբաղվում էր տատիկը: Վերջինս ծնունդով Վանից էր։

Կապուտիկյանը դեռ մանկուց է սկսել բանաստեղծություններ գրել: Նա իր առաջին բանաստեղծությունը հրապարակել է 14 տարեկանում։ Տարիներ անց Ս. Կապուտիկյանի բանաստեղծություններն արդեն սկսել են հրապարակվել հայտնի գրական ամսագրերում: Երիտասարդ Սիլվայի բանաստեղծությունները բազմաթիվ մրցույթներում տարբեր պարգևներ ու մրցանակներ են ստացել: 1941 թվականին Սիլվա Կապուտիկյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, իսկ 1950 թվականին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները:

Նրա բանաստեղծությունների առաջին՝ «Օրերի հետ» ժողովածուն լույս է տեսել 1945 թվականին։ Կապուտիկյանին Մոսկվա են հրավիրում՝ երիտասարդ գրողների համամիութենական առաջին խորհրդակցությանը մասնակցելու համար։ Այդ ժամանակից ի վեր ԽՍՀՄ մայրաքաղաքը նրա համար երկրորդ տուն է դառնում: Սիլվա Կապուտիկյանն իր կյանքի ընթացքում բազմաթիվ կոչումներ և պարգևներ է ստացել: Նա ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ է: 1980 թվականին արժանացել է Վրաստանի մշակույթի վաստակավոր գործչի, ապա` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներին: Նա պարգևատրվել է նաև «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», «Իշխանուհի Օլգա» շքանշաններով: Կապուտիկյանը 60-ից ավելի գրքերի հեղինակ է: Կապուտիկյանի պոեզիան ռուսերեն են թարգմանել Բելլա Ահմադուլինը, Յուննա Մորիցը, Վերա Զվյագինցևան, Յուլիա Դրունինան, Բուլատ Օկուջավան:

Նրա բանաստեղծություններում սերն ու հայրենիքը միշտ փոխկապված էին:

Եվ ինչպես մարդու՝ սիրահարվեցի
Գգվանքի կարոտ իմ ժողովրդին:
Նրան տվեցի և՛ երգ, և՛ կրակ,
Ինձ օջախ դարձավ հայաշխարհ մի ողջ,
Եվ անթեղեցին ոգին նրա բորբ
Այրված իմ կյանքի մոխիրները տաք:
Հնչում են շուրջս օրհնանքի խոսքեր,
Ապավինումի շշնջումներ մաքուր.
Ո’չ, չցրեցի ես կրակս՝ զուր
Զուր չվատնեցի շնորհներ ու սեր:

Բնաստեղծուհին նաև թարգմանություններ է արել, այդ թվում՝ Ա. Ս. Պուշկինի 22, Մարինա Ցվետաևայի 6 բանաստեղծություններ: Սիլվա Կապուտիկյանը մահացել է 2006թ. օգոստոսի 26-ին՝ Երևանում: Նա հուղարկավորվել է Կոմիտասի անվան պանթեոնում: Նրա մահից երեք տարի անց Երևանում բացվեց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը, որտեղ բանաստեղծուհին ապրել է իր կյանքի վերջին 30 տարիները:

Tags: հայ մեծերՍիլվա ԿապուտիկյանՍիլվա Կապուտիկյանի Տուն-Թանգարան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Լարսը բաց է․ ռուսական կողմում մոտ 350 կուտակված բեռնատար կա

28 Հունվար 2021 10:18

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Փակ են Արագածոտնի...

Մամուլի տեսություն․ «Իմ քայլում» խուճապային տրամադրությունների, նոր ոգևորության և վիճարկման մասին

28 Հունվար 2021 09:40

«Հրապարակ»  գրում է. «Տարեվերջին կառավարությունը հանրային քննարկման դրեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,...

Հայոց ազգն անցյալի հաղթանակների ոգով պիտի նոր հաջողություններ կերտի․ Կաթողիկոսի ուղերձը

28 Հունվար 2021 09:34

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայոց բանակի օրվա առիթիվ ուղերձ է հղել, որում ասված է․   «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից...

Քոչարյանը՝ գերիների վերադարձի և ճանապարհների ապաշրջափակման մասին

28 Հունվար 2021 00:41

Ադրբեջանը գերիներին չի տալիս, քանի որ դրանով խնդիրներ է ստեղծում Ղարաբաղի հատվածում բանակի համալրման հետ կապված։ Այս մասին 3 լրատվամիջոցների...

  • Լրահոս

Մեր միտքն ու գործը պետք է ծառայեցնենք նախ և առաջ մեր բանակի հզորացմանը․ ՀՀ նախագահ

28 Հունվար 2021 10:25

Լարսը բաց է․ ռուսական կողմում մոտ 350 կուտակված բեռնատար կա

28 Հունվար 2021 10:18

Ուղղի՛ր մեջքդ, սեղմի՛ր ցավդ ատամներիդ տակ և առաջ նայիր․ Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Բանակի օրվա առթով

28 Հունվար 2021 10:14

Մենք շարունակում ենք կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ գործը․ Օնիկ Գասպարյան

28 Հունվար 2021 10:11

Ակնկալում ենք համանախագահների այցը տարածաշրջան․ Արա Այվազյան

28 Հունվար 2021 10:08

Հայտնաբերվել է ևս 3 աճյուն․ ԱԻՊԾ

28 Հունվար 2021 09:59

Շուշին ադրբեջանակա՞ն քաղաք է․ վարչապետը պայման է դրել լրագրողի առաջ

28 Հունվար 2021 09:50

Մամուլի տեսություն․ «Իմ քայլում» խուճապային տրամադրությունների, նոր ոգևորության և վիճարկման մասին

28 Հունվար 2021 09:40

Հայոց ազգն անցյալի հաղթանակների ոգով պիտի նոր հաջողություններ կերտի․ Կաթողիկոսի ուղերձը

28 Հունվար 2021 09:34

Հայոց բանակը 29 տարեկան է

28 Հունվար 2021 09:25

Կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշները՝ տարածաշրջանում

28 Հունվար 2021 09:15

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

28 Հունվար 2021 01:05

Քոչարյանը՝ գերիների վերադարձի և ճանապարհների ապաշրջափակման մասին

28 Հունվար 2021 00:41

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

28 Հունվար 2021 00:02
Քաղաքականություն

Մեր միտքն ու գործը պետք է ծառայեցնենք նախ և առաջ մեր բանակի հզորացմանը․ ՀՀ նախագահ

28 Հունվար 2021 10:25

Բանակի օրն այս տարի առանձնահատուկ խորհուրդ ունի. այն նշում ենք մեր երկրի ու ազգի համար արտակարգ պայմաններում՝ հետպատերազմական բարդ իրավիճակ,...

Կարդալ
Հասարակություն

Լարսը բաց է․ ռուսական կողմում մոտ 350 կուտակված բեռնատար կա

28 Հունվար 2021 10:18

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Փակ են Արագածոտնի...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ