• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
25 Հունվար 2021 17:55
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-3 °c
Երևան
-3 ° Tue
0 ° Wed
0 ° Thu
-3 ° Fri
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Գույքահարկի նոր օրենքն ունի ընդգծված հակասոցիալական բնույթ․ Թադևոս Ավետիսյան

Հարցազրույց,
29 Հունիս 2020 22:57

Օրեր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով 2021 թվականի հունվարի 1-ից կբարձրացվի գույքահարկը:

Նախագծի ընդունումը քաղաքական, հասարակական ու մասնագիտական տարբեր շրջանակների կողմից լայն քննարկման արժանացավ․ տնտեսագետները պնդում են, որ այս նախագծով բարձրանալու է գույքահարկը, իշխող ուժի ներկայացուցիչները վստահեցնում են, որ նախագծով ոչ թե՝ բարձրացվում, այլ իջեցվում է գույքահարկը։

Օրինագծի ընդունման հիմնական նպատակների, մարդկանց սոցիալ-տնտեսական կյանքի վրա գույքահարկի բարձրացման ազդեցության մասին Armenia Today-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

-Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս կգնահատեք անշարժ գույքի հարկի բարձրացման նոր օրենքը, ի՞նչ է այն նախատեսում։

-Նախ պետք է արձանագրենք, որ անշարժ գույքի փոփոխությունների նախագիծը բավարար չափով հանրային քննարկումներ չի անցել։ Նախորդ տարի նոյեմբեր ամսին փոփոխություններ կատարվեցին անշարժ գույքի կադաստրային արժեքի որոշման մեխանիզմներում, և հետագայում, երբ անշարժ գույքի բուն հարկմանը կանցնեին, պիտի լինեին քննարկումներ և դրանց արդյունքում որոշվեր գույքահարկի նախագծի բուն էությունը, սակայն այդ քննարկումները տեղի չունեցան։

Ընդհանուր առմամբ, հարկային համակարգի փոփոխությունները հակասոցիալական շատ ընդգծված բնույթ ունեն, և դրանցով հետևողականորեն վերացվում է հարկային համակարգի սոցիալական բաղադրիչը, որը հարիր է սոցիալական պետության գաղափախոսությանը։

-Տնտեսական առումով ինչպիսի՞ նշանակություն կունենա գույքահարկի ավելացումը։ 

-Գույքահարկի փոփոխությունը տնտեսական զարգացման տեսանկյունից, ընդհանուր առմամբ, դրական ազդեցություն չի ունենալու՝ հատկապես ներդրումների ներգրավման տեսանկյունից։ Ըստ էության գույքահարկի փոփոխության հիմնական նպատակը համայնքային բյուջեների համար լրացուցիչ երկամուտներ ապահովելն է, որը գույքահարկի գծով կունենա լրացուցիչ մուտքեր, փոխարենը դրա արդյունքում տուժելու են գույքահարկ վճարող սուբյեկտները՝ քաղաքացիները, տնտեսվարող սուբյեկտներն ու ներուժային՝ պոտենցիալ ներդրողները։

-Իշխանությունները նշում են, որ այս օրենքով վերականգնվում է գույքահարկի դաշտում սոցիալական արդարությունը․ արդյոք այս նախագծով կունենա՞նք շքեղության իրական հարկում, ինչպե՞ս կդրսևորվի օրենքի սոցիալական բաղադրիչը։

-Նախագծի վերաբերյալ օրվա իշխանությունների հնչեցրած նպատակը, որը շատ ականջահաճո էր ու գեղեցիկ փաթեթավորված, դիտարկվում էր սոցիալական արդարության ու եկամուտների հավասար բաշխման շրջանակներում՝ նշելով, որ եկամուտների համահարթեցումը կփոխարինեն պրոգրեսիվ գույքահարկով և դրանով կհարկեն շքեղ գույքն ու կվերականգնեն սոցիալական արդարությունը, պարունակում է մի քանի կարևոր կետեր, որոնցով իրականությունը, ընդունված օրենքի ճիշտ հակառակն է՝

1․ Ընդունված նախագծով՝ կադաստրային արժեքից անցում է կատարվում շուկայականին մոտարկված արժեքի։ Այստեղ անշարժ գույքի հարման բազան պատիկներ անգամ բարձրանում է՝ այդ թվում ցածարժեք և միջին արժեք գույք ունեցողների համար։

2․ Այսպիսի մոտեցման դեպքում մեծ անորոշություն է առաջանում շուկայականին մոտարված արժեքի որոշման առումով, քանի որ համապատասխան մարմիններն այն որոշելու են իրենց հայեցողությամբ․ այստեղ անհատական մոտեցումն է հիմնականում առաջնային լինելու, և բազմաթիվ ռիկներ կարող են առաջանալ՝ այդ թվում կոռուպցիոն, երբ փորձեն որոշել մարդկանց գույքը շուկայական արժեքով՝ հատկապես բարձրարժեք գույքի դեպքում։

3․ Հաջորդ կարևոր փոփոխությունը, որ արվում է և ունի ընդգծված հակասոցիալական բնույթ, դա չհարկվող շեմի վերացումն է։ Չհարկվող շեմը սոցիալական ու առաջնային կոմպոնենտն էր գույքահարկի։ Նախկինում ցածրարժեք գույքը չէր հարկվում և տրամաբանական կլիներ չհարկվող շեմն առհասարակ ոչ թե հանելը, այլ դրան համարժեք 3-4 անգամ չհարկվող շեմը բարձրացնելը, որպեսզի համաչափությունը պահպանվեր։

4․ Այս փոփոխությունների հաջորդ կարևոր ուղղությունն այն է, որ խոստանում էին՝ գույքահարկը կլինի պրոգրեսիվ՝ այսինքն պիտի գործեր «շատից՝ շատ, քիչ՝ քիչ» սոցիալական սկզբունքը և կարգավորվեր եկամտի համահարթեցման ժամանակ թույլ տված բացթողումը՝ այն լրացնելով գույքահարկով։ Այս փոփոխությամբ՝ մենք պետք է տեսնեինք շքեղության ավելի շատ հարկում, և գույքահարկի հիմնական բեռը պետք է տեղափոխվեր դեպքի բարձրարժեք, շքեղ գույք, բայց իրականում սա էլ չեղավ։ Այս օրենքով պրոգրեսիվությունը աշխատում է 0-200 հազար դոլար գույքի համար, իսկ 200 հազար դոլարից բարձր արժեք ունեցող գույքի համար սահմանված է 1 % դրույքաչափ, որը չի փոխվում՝ խնդրահարույց դարձնելով այն պնդումը, որը շքեղությունը կհարկվի համապատասխան գույքահարկով, քանի որ շքեղ գույքի տիրույթում շարունակվելու է կիրառվել 1 % դրույքաչափը՝ 200 հազար դոլար թե 2 մլն դոլար գույքի դեպքում։

Ընդունված օրենքով սկսելու են հարկվել ցածրարժեք գույք ունեցողները։ Հնչեցված այն թվերը, որ քաղաքացին կվճարի 3000 կամ 5000 դրամ՝ ցույց տալով, որ դա չնչին գումար է, իրականում այդպես չէ, քանի որ գույքահարկը վճարվում է ոչ թե ամսական, այլ՝ տարեկան, ինչպես նաև, համաձայն օրենքի, տարիների ընթացքում դրույքաչափը բարձրանալու է։

Կարևոր հանգամանք է այն, որ էապես տուժելու են միջինարժեք գույք ունեցողները, նրանց գույքահարկը պատիկներով կբարձրանա, քանի որ պրոգրեսիվությունն այստեղ է աշխատելու։ Այս մարդկանց գույքը գնահատվելու է սոցիական արժեքով՝ առանց հաշվի առնելու սոցիական կարևոր խնդիրը՝ այդ մարդիկ հնարավոր է՝ այդ գույքը ժառանգել են և օրինակ 1950-ական թվականնների կառուցված տունը, կախված տեղադիրքից, կարող է ունենալ մինչև 200 հազար դոլար շուկայական արժեք՝ չնայած այն հանգամանքին, որ այդտեղ ապրողները կարող են լինել սոցիալապես միջին ապրողները։

-Նախագծով համայնքների անապահով խավերը հնարավորություն ունեն գույքահարկի մասով 10%-ի շրջանակում արտոնություններ ստանալ։ Սա սոցիալ-տնտեսական իրավիճակի առումով ինչպիսի՞ ազդեղություն կունենա։

-Նպաստառուների ու սոցիալապես անապահովների համար 10 % արտոնության սահմանումը ոչ մի էական բան չի փոխելու։ Այն թվերը, որ ներկայացվում են 1000 կամ 5000 դրամ, միգուցե շատերի համար դրանք չնչին թվեր են, սակայն սոցիալապես անապահով, հացի խնդիր ունեցող ընտանիքների համար դրանք էական են։ Այսօր բազմաթիվ մարդիկ վաճառում են իրենց ավելի արժեքավոր գույքը, գնելով ավելի ցածրարժեք գույք, որպեսզի վարկերը վճարեն, երեխայի ուսման վարձը վճարեն և սոցիալական ապահովության հարցը որոշակիորեն լուծեն։ Ցավոք, համավարակով պայմանավորված, այս խնդիրն ավելի է խորանալու, և կա այն ռիսկը, որ մարդիկ ստիպված են լինելու իրենց գույքը վաճառելու։

Օրվա իշխանությունների սոցիալական պետությանը հարիր մոտեցումը, որը պետք է լիներ «շատից՝ շատ, քիչ՝ քիչ» սկզբունով՝ գնալով պրոգրեսիվ հարկման, չի իրականացվում, այլ լինելու է ռեգրեսիվ հարկում՝ գնալով հակասոցիալական հարկման։

2020 թվականի հունվարի 1-ին, երբ ներդրվեց համահարթ եկամտահարկը, մեր բնակչության 60-65% մինչև 150 hազար դրամ աշխատավարձ ստացողներ էին, որոնց եկամտահարկի բեռը 1 դրամով չնվազեց՝ մնաց նույնը 23 %, բայց նվազեց 2 մլն դրամից ավել եկամուտ ունեցողների հարկային բեռը՝ 36 %-ից իջնելով 23 %, կամ 500 հազարից մինչև 2 մլն եկամուտ ունեցողների հարկային բեռը 28 %-ից իջավ 23 %՝ այսինքն շատ երկամուտ ունեցողների հարկային բեռն իջեցվեց, իսկ ցածր և միջին եկամուտ ունեցողների հարկային բեռը մնաց նույնը։

Իշխանությունները, երբ նշում են, որ հաջորդ տարվանից իջեցվելու է մարդկանց եկամտահարկի բեռը՝ 23 %-ից 20 %, նրանք ազիվ չեն և չեն ասում, որ այդ պարագայում զուգահեռաբար 2,5 %-ից մինչև 5 % աճելու է սոցիալական պատադիր վճարը, ստացվում է, որ այդ մարդու եկամուտը մնալու է նույնը։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ բարձրացվեցին անուղղակի հարկերը։ Անուղղակի հարկերը վճարում ենք բոլորս՝ այդ թվում ցածր եկամուտ և բարձր եկամուտ ունեցողները, և անուղղակի հարկերով նաև որոշակիորեն ավելացավ ցածր եկամուտ ունեցողների հարկային բեռը, հիմա էլ ավելի մեծ տեմպով գույքահարկն ավելացնում են, գույքահարկ չվճարողներին բերում են վճարման դաշտ։

Փաստացի ստացվում է, որ «նպաստից դեպի աշխատանք» ծրագրային նպատակադրմամբ պիտի ավելանան ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտները, սակայն այդ նպատակադրմանը ճիշտ հակառակ քայլեր է հիմա իրականացնում կառավարությունը, քանի որ հարկային բեռը տեղափոխում են ցածր եկամուտ ունեցողների ուսերին։

Վարդուհի Մկրտչյան

Tags: Գույքահարկի ավելացումԹադևոս ԱվետիսյանՀՀ
Share17TweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Որքանո՞վ արդյունավետ կգործեն նորաստեղծ հակակոռուպցիոն մարմինները․ Փորձագետի դիտարկումները

21 Հունվար 2021 17:30

Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու, ինչպես նաև հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու մասին օրենսդրական փաթեթներն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել են Ազգային...

Ոլորտում լրացուցիչ խոշոր ներդրումն անհնար է․ Թռչնաբույծների միության նախագահ

19 Հունվար 2021 14:05

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տարեսկզբին ներդրումներ անելու կոչով էր հանդես եկել՝ ուղղված թռչնամսի արտադրությամբ, ինչպես նաև ներմուծմամբ զբաղվող գործարարներին։ Նա...

Ադրբեջանագետը՝ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության մասին

18 Հունվար 2021 12:40

Արցախյան պատերազմից հետո Թուրքիան ու Ադրբեջանն առաջին անգամ համատեղ զորավարժություն կանցկացնեն։ Նախատեսվում է, որ այն տեղի կունենա փետրվարի 1-ից 12-ը՝...

Ճանապարհների ապաշրջափակումը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Արմեն Մանվելյան

14 Հունվար 2021 17:15

Հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որը ենթադրում է ճանապարհների ապաշրջափակում, ըստ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության...

  • Լրահոս

Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Սերգեյ Կոպիրկինին

25 Հունվար 2021 17:51

Քվեմո Փոնիճալաի մոտակայքում հայկական բեռնատարների վրա քարեր նետելու դեպքով քրգործ է հարուցվել

25 Հունվար 2021 17:27

Շուշիի քաղաքապետը՝ քաղաքի անկման պատճառների մասին

25 Հունվար 2021 17:20

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

25 Հունվար 2021 17:15

«Disney»-ի մի քանի մուլտֆիլմ արգելափակվել է ռասայական կարծրատիպերի պատճառով

25 Հունվար 2021 17:06

Տեղահանված արցախցիներն ինչպես կարող են օգտվել սոցիալական աջակցությունից․ ՄԻՊ

25 Հունվար 2021 16:59

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները կքննարկեն ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

25 Հունվար 2021 16:21

Շուշիի քաղաքապետը՝ տեղահանված բնակչության խնդիրների մասին

25 Հունվար 2021 16:08

Բաքուն 21 հայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

25 Հունվար 2021 15:26

ԶԼՄ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Լեհաստանում

25 Հունվար 2021 15:09

Կեսգիշերն անց Մառնեուլում թուրքերը հարձակվել են հայկական բեռնատար մեքենաների շարասյան վրա․ ԶԼՄ

25 Հունվար 2021 15:00

«Իմ Քայլ»-ում քննարկում չի եղել, թե ով կարող է լինել խմբակցության ղեկավար․ Դավոյան

25 Հունվար 2021 14:45

Արցախի Շոշ գյուղի հանրակրթական դպրոցը վերանորոգվել է․ «Հայաստան» համահայկական հիմնադրամ

25 Հունվար 2021 14:36

Արցախի ԱԻՊԾ-ն ու ոստիկանությունը ներառվում են ներքին գործերի նախարարության կազմում

25 Հունվար 2021 14:01
Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Սերգեյ Կոպիրկինին

25 Հունվար 2021 17:51

Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:...

Կարդալ
Տարածաշրջան

Քվեմո Փոնիճալաի մոտակայքում հայկական բեռնատարների վրա քարեր նետելու դեպքով քրգործ է հարուցվել

25 Հունվար 2021 17:27

Երեկ կեսգիշերն անց, Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ