• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
25 Հունվար 2021 18:56
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-2 °c
Երևան
-3 ° Tue
0 ° Wed
0 ° Thu
-3 ° Fri
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Նախագահ Սարգսյանի աջակցությամբ վերականգնվել է Օշականի եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը

Հայաստան, Մշակույթ,
22 Օգոստոս 2020 13:40

Նախագահ Սարգսյանի աջակցությամբ վերականգնվել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը: Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագության՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։

Նախագահ Սարգսյանի աջակցությամբ վերականգնվել է եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը: Որմնանկարը վերականգնելուն օժանդակելու խնդրանքով դեռևս անցած տարի Հանրապետության նախագահին էր դիմել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը: Քսաներորդ դարի հայկական մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը համարվող եռապատկեր հորինվածքով որմնանկարը 1964–1966 թթ., հեղինակել են նկարիչներ Հովհաննես Մինասյանը և Հենրիկ Մամյանը։ Տարիների ընթացքում խոնավության հետևանքով այն զգալիորեն վնասվել էր, որոշ հատվածներում ներկաշերտը փոշիացել էր և թափվել, փոշու շերտը մգեցրել և խամրեցրել էր որմնանկարների գույները:

Վերականգնողական աշխատանքներն իրականացրած Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Արժանիկ Հովհաննիսյանը ներկայացնելով վերականգնված աշխատանքները՝ նշել է, որ «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը 20-րդ դարի հայկական որմնանկարչության լավագույն նմուշներից մեկն է:

Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանը շնորհակալություն են հայտնել նախագահ Սարգսյանին՝ արվեստի այս գոհարը փրկելու հանձնառության և գործն ավարտին հասցնելու համար:

Որմնանկարի հեղինակների ժառանգները՝ Մարտին Մինասյանը և Լուսին Մամյանը, նշել են, որ մեծ ոգևորությամբ են հետևել աշխատանքների ընթացքին: Շնորհակալություն հայտնելով նախագահ Արմեն Սարգսյանին, Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմին և մասնագետներին՝ Մարտին Մինասյանն ասել է. «Արժանիկ Հովհաննիսյանի ղեկավարած նվիրյալների խումբը հրաշալի աշխատանք կատարեց»:

«Մեր ծնողները նվիրումով, սիրով են ստեղծել այս գործը և ժառանգներիս համար շատ կարևոր է, որ այն վերականգնվեց: Երախտապարտ ենք այս մեծ ու նվիրական գործի համար: Կարծում եմ, երախտապարտ կլինեն նաև բոլոր նրանք, ում համար հայ մշակույթը, մշակույթի զարգացումն ու պահպանումը մեծ ու կարևոր նշանակություն ունեն»,-ասել է Հենրիկ Մամյանի դուստրը։

Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ Մեսրոպ Մաշտոցի դամբարանի վրա: «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը համահունչ է հայկական մանրանկարչության, միջնադարյան քանդակագործության ու որմնանկարչության ավանդույթներին: Արևմտյան պատի որմնանկարում պատկերված է Մեսրոպ Մաշտոցը՝ նորաստեղծ այբուբենը ձեռքին: Որմնանկարը կամարակապ լուսամուտով բաժանվում է երկու մասի: Լուսամուտի բացվածքի ապակու վրա գրված է հայոց այբուբենը:

Վերականգնողական աշխատանքների շրջանակում տեղադրվել է նաև լուսավորության համակարգ՝ որմնանկարի ամբողջական տեսանելիությունն ապահովելու համար: Որոշակի վերականգնողական աշխատանքներ են կատարվել նաև խաչկալի «Տիրամայրը մանկան հետ» պատկերի վրա (գործ՝ Հովհաննես Մինասյանի):

Նախագահ Սարգսյանը կարևորել է որմնանկարի պահպանությունը և նշել. «Այնքան գեղեցիկ է, որ նույնիսկ սովորական կիրակի օրվա պատարագի համար Երևանից կգաս կհասնես այստեղ։ Այստեղի պատարագը հատուկ, խորհրդավոր իմաստ ուներ, ունի և կունենա: Շնորհավորում եմ բոլորիս …

Այստեղ միանգամից մի քանի բան կա՝ Աստծո խոսքն ու հոգին, մեր մշակույթը, մեր գրականությունը, թարգմանչաց արվեստը, գեղանկարչական արվեստը: Սա շատ յուրօրինակ տեղ է: Գուցե սա օրինակ դառնա, որ Հայաստանում սկսենք վերականգնել որմնանկարները, որովհետև այս որակը, այս գույները, այս հագեցվածությունը ուրիշ տեղ չես տեսնի: Բոլորիդ շնորհակալ եմ»:

Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը ծաղիկներ են դրել Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, այնուհետև այցելել դպրատուն, շրջել թանգարանում, տառերի պուրակում, տեսել նաև 443 թվականին իշխան Վահան Ամատունու կողմից կառուցված եկեղեցու հիմքերը, որոնք պահվում են ապակու տակ։

Tags: Արմեն ՍարգսյանՕշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ

25 Հունվար 2021 18:50

Հունվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։...

Գերմանիայից Երևան է տեղափոխվել մոտ 30 տոննա հումանիտար օգնություն

25 Հունվար 2021 18:27

Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության հատուկ չվերթով Երևան է տեղափոխվել մոտ 30 տոննա հումանիտար օգնություն՝ դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, սոցիալական ոլորտի համար...

ՔԿ-ն Վահե Հակոբյանին վկայի կարգավիճակով հունվարի 29-ին հրավիրել է հարցաքննության

25 Հունվար 2021 18:11

Քննչական կոմիտեն Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին վկայի դատավարական կարգավիճակով հունվարի 29-ին հրավիրել է հարցաքննության` յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական...

Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ

25 Հունվար 2021 18:03

Հունվարի 24-ին և 25-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն...

  • Լրահոս

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ

25 Հունվար 2021 18:50

Թուրքիայում զինված տղամարդը հարձակվել է ռուսների վրա

25 Հունվար 2021 18:43

Գերմանիայից Երևան է տեղափոխվել մոտ 30 տոննա հումանիտար օգնություն

25 Հունվար 2021 18:27

ՔԿ-ն Վահե Հակոբյանին վկայի կարգավիճակով հունվարի 29-ին հրավիրել է հարցաքննության

25 Հունվար 2021 18:11

Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ

25 Հունվար 2021 18:03

Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Սերգեյ Կոպիրկինին

25 Հունվար 2021 17:51

Քվեմո Փոնիճալայի մոտակայքում հայկական բեռնատարների վրա քարեր նետելու դեպքով քրգործ է հարուցվել

25 Հունվար 2021 17:27

Շուշիի քաղաքապետը՝ քաղաքի անկման պատճառների մասին

25 Հունվար 2021 17:20

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

25 Հունվար 2021 17:15

«Disney»-ի մի քանի մուլտֆիլմ արգելափակվել է ռասայական կարծրատիպերի պատճառով

25 Հունվար 2021 17:06

Տեղահանված արցախցիներն ինչպես կարող են օգտվել սոցիալական աջակցությունից․ ՄԻՊ

25 Հունվար 2021 16:59

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները կքննարկեն ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

25 Հունվար 2021 16:21

Շուշիի քաղաքապետը՝ տեղահանված բնակչության խնդիրների մասին

25 Հունվար 2021 16:08

Բաքուն 21 հայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

25 Հունվար 2021 15:26
Արցախ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ

25 Հունվար 2021 18:50

Հունվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։...

Կարդալ
Աշխարհում

Թուրքիայում զինված տղամարդը հարձակվել է ռուսների վրա

25 Հունվար 2021 18:43

Ստամբուլում դանակով զինված տղամարդը հարձակվել է երեք ռուսների վրա, հայտնել է ոստիկանությունում ՌԻԱ «Նովոստի»-ի աղբյուրը: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ