• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հունվար 2021 20:44
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-2 °c
Երևան
-6 ° Thu
-7 ° Fri
-5 ° Sat
-3 ° Sun
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Armenia Today-ը ներկայացնում է Ռուսաստանի լավագույն վիրտուալ թանգարանները

Մշակույթ,
07 Հունվար 2021 10:01

Armenia Today-ը արվեստի սիրահարներին է ներկայացնում Ռուսաստանի լավագույն վիրտուալ թանգարանների հավաքածուն, որոնք կարող եք այցելել ամանորյա տոներին՝ առանց տնից դուրս գալու:

Տրետյակովյան պատկերասրահ․ Ռուսաստան, Մոսկվա

Google Street View տեխնոլոգիայի միջոցով հնարավորություն կունենաք այցելել ռուսական արվեստի ամենահայտնի թանգարաններից մեկը և դիտել ականավոր ռուս նկարիչների աշխատանքները։

Էրմիտաժ․  Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ

Էրմիտաժն աշխարհի ամենաայցելվող թանգարանների տասնյակում է, ինչը զարմանալի չէ. թանգարանի հավաքածուն ներառում է երեք միլիոնից ավելի արվեստի գործեր և համաշխարհային մշակույթի հուշարձաններ՝ քարե դարից մինչև մեր օրերը:

Վիրտուալ տուրի շնորհիվ դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ Էրմիտաժին, ընտրել նախընտրելի սրահը։ Ամենուր կան մեկնաբանություններ, որոնք պատմում են թանգարանում առկա մշակութային արժեքների մասին։ Էրմիտաժում վիրտուալ շրջագայությունը կարող է անգամ օրեր տևել։

Ա․ Ս․ Պուշկինի անվան Գեղարվեստի պետական թանգարան․ Ռուսաստան, Մոսկվա

Թանգարանի ցուցասրահները բաց են վիրտուալ զբոսանքների համար երկու ձևաչափով․ առաջինը բարձրորակ ֆոտոպանորաման է՝ ինտերակտիվ ցուցանմուշներով, հագեցած լսարաններով և  ցուցանմուշներին վերաբերող տեքստային բացատրություններով։ Երկրորդը շարժական դիտման համար նախատեսված 3D զբոսանքի տարբերակն է՝ VR ակնոցներով։

Պուշկինի անվան թանգարանում վիրտուալ էքսկուրսիաներ ստեղծած մասնագետները փորձել են անել ամեն ինչ, որ տուրերը հագեցած լինեն բարձր տեխնոլոգիական միջոցներով և ներառեն բազմաթիվ տարբերակներ։ Օրինակ է տեքստային ու ձայնային մեկնաբանությունների ընտրությունը։

Միխայիլ Բուլգակովի թանգարան․  Ռուսաստան, Մոսկվա

Միխայիլ Բուլգակովին նվիրված թանգարանի բացումը տեղի է ունեցել 2007 թվականին։ Թանգարանը բացվել է այն տարածքում, որտեղ Բուլգակովն ապրել է մի քանի տարի։ Այդ վայրը «Վարպետը և Մարգարիտան» վեպում նկարագրվող «վատ բնակարանն» է։  Գրողի բոլոր երկրպագուներն այժմ հնարավորություն ունեն վիրտուալ մուտք գործել նրա աշխատասենյակ, ծանոթանալ արխիվային լուսանկարներին։ Թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան երեք հազար ցուցանմուշ, որոնց թվում գրողի անձնական իրերն են, փաստաթղթերն ու անտիկ կահույքը։

Պատմության թանգարան․ Ռուսաստան, Մոսկվա

Թանգարանը նվիրված է Ռուսաստանի պատմությանը և մշակույթին, ներառում է ցուցանմուշներ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Այստեղ ավելի քան 4,5 մլն թանգարանային նմուշ կա։ Վիրտուալ թանգարանն առաջարկում է բարձրորակ վիրտուալ շրջագայություն։

Մոսկվայի տիեզերագնացության թանգարան

Թանգարանի ստեղծման մտահղացումը պատկանում էր հրթիռների ու տիեզերական ապարատների գլխավոր կոնստրուկտոր Ս. Պ. Կորոլյովին։ Թանգարանը հանդիսավոր կերպով բացվել է 1981 թվականի ապրիլի 10-ին՝ դեպի տիեզերք թռիչքի 20-ամյակի կապակցությամբ։

Թանգարանի ֆոնդերում խնամքով պահվում են տիեզերական տեխնիկայի նմուշներ, հրթիռատիեզերական ոլորտի գործիչների անձնական իրեր, արխիվային փաստաթղթեր, կինո, ֆոտոնյութեր և այլն։ Վիրտուալ կարող եք քայլել թանգարանի մի քանի սրահներով, ինչպես նաև դիտել մի քանի առցանց ցուցահանդեսներ:

Պետերգոֆ․ Սանկտ Պետերբուրգ

Առաջին բանը, որ տեսնում է Պետերգոֆի վիրտուալ այցելուն, թռչնի թռիչքի բարձրությունից ամբողջ արգելոց-թանգարանի հիանալի համայնապատկերն է: Վիրտուալ զբոսանքի հեղինակներն արգելոցը բաժանել են մի քանի գոտիների, որոնցից յուրաքանչյուրը կարելի է դիտարկել բոլոր կողմերից, այդ թվում ՝ վերևից՝ հիանալով պալատներով, ծառուղիներով և շատրվաններով՝ իրենց ողջ գեղեցկությամբ: Տեսարանն իսկապես գրավիչ է և անմիջապես կարող է տպավորել պետերբուրգցիներին, նաև նրանց, ովքեր երբեք Պետերգոֆում չեն եղել։

Տուրը ներառում է Ֆոտոալբոմ, ընտրված կետերին մոտենալիս կարելի է տեսնել տվյալ օբյեկտի անվանումը և լուսանկարները։ Բացի այդ, թանգարանը մուլտիմեդիա նախագծեր է պատրաստել, որոնք տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ եզակի վիրտուալ էքսկուրսիաներ են՝ նվիրված արգելոց-թանգարանին։

Tags: ԱրվեստՄշակույթՌուսաստանվիրտուալ թանգարաններ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Վիգեն Ստեփանյանը ոչ միայն փայլուն դերասան էր, այլև սկզբունքային քաղաքացի․ Վազգեն Մանուկյան

19 Հունվար 2021 16:50

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի մահվան կապակցությամբ։...

«Բուրսայում հայկական եկեղեցու վաճառք»․ ահազանգում է Փայլանը

17 Հունվար 2021 23:43

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Բուրսայում գտնվող հայկական եկեղեցու վաճառքի մասին է ահազանգել։ ««Բուրսայում հայկական եկեղեցու վաճառք»․ արդյո՞ք վաճառվում...

Միջազգային հանրությունը անտարբեր է հայկական մշակութային ժառանգության հանդեպ․ ԱՀ ԿԳՄ նախարար

13 Հունվար 2021 17:25

Չնայած, Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով հավաստիացումներ են հնչում, թե իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը վտանգված չէ, սակայն,...

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռուբեն Մաթևոսյանին 80-ամյա հոբելյանի առթիվ

12 Հունվար 2021 18:10

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ. «Հարգարժան պարոն Մաթևոսյան,...

  • Լրահոս

Ես չեմ ասել՝ ես մեղավոր չեմ․ Փաշինյանը՝ Զոհրաբյանին

20 Հունվար 2021 20:44

Էդմոն Մարուքյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

20 Հունվար 2021 20:25

Այո, Սյունիքն անվտանգ է․ Ավինյան

20 Հունվար 2021 20:12

Ռուս խաղաղապահներն են լուծում Արցախի անվտանգության խնդիրները․ վարչապետ

20 Հունվար 2021 19:51

Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին․ Ավինյանը մանրամասներ է հայտնում

20 Հունվար 2021 19:44

Պատերազմի հետ կապված 1300-ին մոտ քրեական գործ կա․ վարչապետ Փաշինյան

20 Հունվար 2021 19:24

Դատախազությունը հերքում է գլխավոր դատախազի տեղակալի վերաբերյալ լուրերը

20 Հունվար 2021 19:15

Սյունիքի տեսքն արձանագրած խմբակցություններն այսօր ընդդիմություն են․ վարչապետ

20 Հունվար 2021 18:56

Մադրիդի կենտրոնում ուժգին պայթյուն է որոտացել․ կան տուժածներ և առնվազն 2 զոհ

20 Հունվար 2021 18:54

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին

20 Հունվար 2021 18:46

Ավելի քան 95,000 քաղաքացի է վերադարձել Արցախ․ Մ․ Առաքելյան

20 Հունվար 2021 18:43

Դուք այլևս չեք կարողանում սպասարկել ՀՀ պետական շահը․ Գորգիսյանը՝ Փաշինյանին

20 Հունվար 2021 18:42

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ ղեկավար կազմի հետ

20 Հունվար 2021 18:36

«Վերջը հրաժարական տալո՞ւ եք, թե՞ ոչ»․ Ուրիխանյանի հարցը՝ Փաշինյանին

20 Հունվար 2021 18:27
Քաղաքականություն

Ես չեմ ասել՝ ես մեղավոր չեմ․ Փաշինյանը՝ Զոհրաբյանին

20 Հունվար 2021 20:44

Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն, ըստ էության, չի եղել։ Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է քայլեր պատերազմը կանգնեցնելու...

Կարդալ
Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

20 Հունվար 2021 20:25

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնում է, որ Էդմոն Մարուքյանը այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ