• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
26 Հունվար 2021 03:55
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-8 °c
Երևան
1 ° Wed
0 ° Thu
-1 ° Fri
0 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Հրապարակվել է Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության տեքստը

Հայաստան, Վիդեո, Տարածաշրջան,
11 Հունվար 2021 19:57

Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, 11 հունվարի 2021 թ․

Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի․Հ․Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը հայտարարում ենք հետևյալի մասին․

1. 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկը:

2. Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ Կողմեր) միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

3. Գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։ Փորձագիտական ենթախմբերը, աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում կներկայացնեն նախագծերի ցանկ, որում կներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները` դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար:

4. Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի շուրջ 4 ժամ տևած բանակցություններն ավարտվել են։

Հիշեցնենք, որ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը երեկ տեղեկացրել է, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը, այդ թվում՝ Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ: «Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը և հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը»,- հայտնել էր Մանե Գևորգյանը:

Tags: Եռակողմ հանդիպում ՄոսկվայումՊուտին-Փաշինյան-Ալիև համատեղ հայտարարություն
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Հաստատվել են շիրակցի 62 հայ ռազմագերիների անունները․ Ն․ Բաղդասարյան

26 Հունվար 2021 00:17

Հաստատվել են Շիրակի մարզի բնակիչ 62 հայ ռազմագերիների անունները։ Այս մասին «Հանրային» հ/ը-ին տված հարցազրույցում ասել է «Իմ քայլը» դաշինքի...

Վահե Հակոբյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն արձագանքել է Քննչական կոմիտեին

25 Հունվար 2021 23:51

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է Վահե Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործին։ Նշենք,...

Զոհրաբյանը ԵԽ-ին կոչ է արել անել առավելագույնը հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար

25 Հունվար 2021 23:22

Հայաստանի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Վեհաժողովում ունեցած ելույթում անդրադարձել...

Իրանի ԱԳ նախարարը ողջունել է տարածաշրջանային համագործակցության Բաքվի նախաձեռնությունը

25 Հունվար 2021 23:04

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ողջունել է վեցակողմ տարածաշրջանային համագործակցության Բաքվի նախաձեռնությունը: Ինչպես հաղորդում է IRNA-ն, այդ մասին իրանցի նախարարը...

  • Լրահոս

ԶԼՄ․ ԱԺ-ն կարող է ինքնալուծարման հնարավորություն ստանալ

26 Հունվար 2021 00:40

Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 222 փախստական. ՌԴ ՊՆ

26 Հունվար 2021 00:27

Հաստատվել են շիրակցի 62 հայ ռազմագերիների անունները․ Ն․ Բաղդասարյան

26 Հունվար 2021 00:17

Իշխան Սաղաթելյանը հայտնել է ընդդիմության հաջորդ հանրահավաքի անցկացման օրը

26 Հունվար 2021 00:02

Վահե Հակոբյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն արձագանքել է Քննչական կոմիտեին

25 Հունվար 2021 23:51

System of a Down-ը վիրավոր զինվորներին աջակցելու համար առցանց դրամահավաք կկազմակերպի

25 Հունվար 2021 23:36

Զոհրաբյանը ԵԽ-ին կոչ է արել անել առավելագույնը հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար

25 Հունվար 2021 23:22

Իրանի ԱԳ նախարարը ողջունել է տարածաշրջանային համագործակցության Բաքվի նախաձեռնությունը

25 Հունվար 2021 23:04

ԵԽԽՎ-ում անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարին

25 Հունվար 2021 22:49

Ինչո՞ւ են թանկացել շաքարը, բենզինը, ձեթը, դեղի որոշ տեսակներ․ պարզաբանում է ՏՄՊՊՀ ղեկավարը

25 Հունվար 2021 22:39

ԵԽ գլխավոր քարտուղարի առջև հաջողվել է բարձրացնել հայ ռազմագերիների հարցը․ Մարուքյան

25 Հունվար 2021 22:27

Անդրեա Վիկտորինն այցելել է Հայկական բարեգործական ընդհանուր միության պահեստ

25 Հունվար 2021 22:10

Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

25 Հունվար 2021 21:49

Վահան Քերոբյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարարի հետ

25 Հունվար 2021 21:33
Քաղաքականություն

ԶԼՄ․ ԱԺ-ն կարող է ինքնալուծարման հնարավորություն ստանալ

26 Հունվար 2021 00:40

«Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել: Այս մասին...

Կարդալ
Արցախ

Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 222 փախստական. ՌԴ ՊՆ

26 Հունվար 2021 00:27

Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 222 փախստական։ Ընդհանուր առմամբ, 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ