Կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված սահմանափակումներից հետո առաջին անգամ վրացական «Georgian airways» ավիաընկերությունը բացառության կարգով սկսել է Թբիլիսիից Երևանով դեպի Մոսկվա չարտերային թռիչքներ իրականացնել։ Այս մասին հայտնել են ավիաընկերությունից։
Նշենք, որ Վրաստանում կորոնավիրուսային վարակի պատճառով դադարեցվել է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ։ Միջազգային կանոնավոր ավիահաղորդակցության սահմանափակումները երկրում գործում են մինչև 2021 թվականի հունվարի 31-ը: Կերկարաձգվե՞ն արդյոք միջոցառումները՝ կախված է համաճարակային իրավիճակից։
«Ավիաընկերությունն սկսել է Երևանի միջոցով Մոսկվայի ուղղությամբ մի քանի չվերթներ իրականացնել, սակայն դա ժամանակավոր լուծում է և կապված է ամանորյա տոների հետ»,- հայտարարել է ավիաընկերությունը։