• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
27 Հունվար 2021 21:35
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-7 °c
Երևան
1 ° Thu
1 ° Fri
0 ° Sat
1 ° Sun
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

ՊԵԿ-ը կատարելագործում է խաղային ոլորտի հսկողության գործիքները

Տնտեսություն,
12 Հունվար 2021 12:57

Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է խաղատների և առցանց խաղերի կազմակերպիչների գործունեության նկատմամբ հսկողության գործիքները: ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրի համաձայն` արտերկրի փորձագետների հետ համագործակցությամբ մշակվում է խաղային ոլորտի թվայնացման ճանապարհային քարտեզ` միջազգային չափանիշներին համապատասխան: Հայաստանի տարածքում գործող բոլոր կազմակերպիչների խաղային սարքավորումները և ինտերակտիվ հարթակները միավորվելու են մեկ սերվերում` տեղային ցանցում, և միանալու են մոնիտորինգային կենտրոնին: Այս մասին հայտնել է ՀՀ ՊԵԿ-ը։

Եվ այդ սերվերում իրական ժամանակում գրանցվելու են կատարվող բոլոր խաղադրույքները և ստացվող շահումները:

Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը վերհանելու է ինչպես առցանց խաղերի, այնպես էլ կենդանի խաղերի կազմակերպիչների կամ տեղային խաղատների գործունեության հետ կապված բոլոր ռիսկերը: «Կենդանի խաղերի մասով վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև կենդանի խաղի սեղանների դրամական շրջանառության մասով ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով խաղատներում նախատեսում ենք ներդնել ռադիոհաճախականության RFID չիպերի համակարգ: Դա հնարավորություն կտա հսկել խաղային պրոցեսը իրական ժամանակում, մասնավորապես` չիպերի տեղաշարժը խաղատան սրահներում, խաղացողների կողմից գնված խաղանիշերի և վճարված շահումների գործընթացը»,-տեղեկացնում է ՊԵԿ շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնի պետ Գոհար Զաքարյանը:

Կառավարության Թվայնացման խորհրդի նիստում հավանության արժանացած մոնիտորինգային կենտրոնի գաղափարը իրականություն դառնալուց առաջ օրենսդրական ձևակերպում պետք է ստանա: Մշակվում է խաղային սարքավորումների և ծրագրային ապահովումների պարտադիր պահանջների սահմանման և իրավական ակտերի փոփոխությունների օրենսդրական փաթեթ: Գոհար Զաքարյանը վստահեցնում է, որ արդյունքում հնարավոր կլինի վերահսկել ոլորտի ֆինանսական հոսքերը և գնահատել փաստացի իրացման շրջանառությունը. «Էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմամբ խաղերի կազմակերպիչների գործունեության հսկողությունը թույլ կտա նաև բացառել փողերի լվացման դեպքերը և օրենքի պահանջներին չհամապատասխանող սարքավորումների կամ ծրագրերի կիրառումը»:

Խաղացողների իրավունքների պաշտպանությունը և ոլորտի թափանցիկությունն ապահովելու նպատակով նախատեսվող կարգավորումները կոմիտեն պարբերաբար քննարկում է նաև ոլորտի տնտեսվարողների հետ:

Tags: Գոհար ԶաքարյանԽաղային ոլորտՊԵԿ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը

27 Հունվար 2021 17:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը՝ գործողությունների նախնական պլանով:...

Ժամանակավորապես կարգելվի ցեմենտի ներմուծումը Հայաստան

27 Հունվար 2021 13:17

Կառավարության որոշմամբ ցեմենտի ներմուծումը մեր երկիր ժամանակավորապես կարգելվի, բացառությամբ ԵԱՏՄ երկրներից: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: Նախագծի ընդունումը պայմանավորված է...

Կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ

27 Հունվար 2021 11:35

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների...

Վերջին օրերին կարագի մանրածախ գները նվազել են․ ՏՄՊՊՀ

26 Հունվար 2021 16:07

2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել կարագի իրացման մանրածախ գնի բարձրացում՝ որոշ...

  • Լրահոս

Ախալքալաքում՝ կամրջից ցած նետված կինը մահացել է․ հարազատների պնդմամբ՝ հասցրել են ինքնասպանության

27 Հունվար 2021 21:34

Էդգարը մեր այսօրվա հերոսն է․ Արայիկ Հարությունյանը հերոսի կոչում է հանձնել

27 Հունվար 2021 21:15

Մարսելի հայկական եկեղեցու վրա հարձակման դեպքով ընթանում է հետաքննություն

27 Հունվար 2021 21:00

Ֆրանսիան կարևորում է ԼՂ-ի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների պահպանումը. ԱԳՆ պետքարտուղար

27 Հունվար 2021 20:55

Փայլանի արձագանքը՝ Քարաբեքիրի հայտնի դիմանկարի մասին Էրդողանի գրառմանը

27 Հունվար 2021 20:45

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհերին

27 Հունվար 2021 20:33

ԱԳՆ-ն ներկայացրել է ՌԴ մուտք գործելու՝ օդային հաղորդակցության սահմանային 20 անցակետերի ցուցակը

27 Հունվար 2021 20:22

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարն անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին

27 Հունվար 2021 20:08

Տիգրան Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ

27 Հունվար 2021 19:56

Ճշգրտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման ամսաթիվը

27 Հունվար 2021 19:50

Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

27 Հունվար 2021 19:47

ՊԵԿ հարկային տեսուչները կաշառք են պահանջել ու ստացել․ ոստիկանության բացահայտումը

27 Հունվար 2021 19:33

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նիստը կարող է անցկացվել մոտ ապագայում. ՌԴ ԱԳՆ

27 Հունվար 2021 19:26

Զինծառայողներն արյուն են հանձնել

27 Հունվար 2021 19:17
Իրավունք

Ախալքալաքում՝ կամրջից ցած նետված կինը մահացել է․ հարազատների պնդմամբ՝ հասցրել են ինքնասպանության

27 Հունվար 2021 21:34

Հայտնի է դարձել առավոտյան Ախալքալաքի հետիոտնային կամրջից իրեն ցած նետած կնոջ դատաբժշկական փորձաքննության արդյունքներն ու այլ մանրամասներ։ Մահացած 55-ամյա Ա․...

Կարդալ
Արցախ

Էդգարը մեր այսօրվա հերոսն է․ Արայիկ Հարությունյանը հերոսի կոչում է հանձնել

27 Հունվար 2021 21:15

Վեդիում այսօր՝ հունվարի 27-ին, Արցախում զոհվածների հիշատակի խաչքարի բացման արարողության ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հերոսի կոչում շնորհեց սերժանտ...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ