• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հունվար 2021 06:56
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-4 °c
Երևան
-10 ° Thu
-10 ° Fri
-7 ° Sat
-6 ° Sun
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Ռուբեն Ռուբինյանը՝ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ իշխանության դիրքորոշման մասին

Հայաստան, Քաղաքականություն,
24 Դեկտեմբեր 2020 20:59

«Վարչապետը ներկայացրել է ճանապարհային քարտեզ վեցամսյա, որի մեջ ուրվագծվում է իր ու մեր քաղաքական ուժի տեսլականը` ստեղծված իրավիճակի հանգուցալուծման կամ կառավարման, այդ թվում` այո, այդ ճանապարհային քարտեզում խոսք կա նաև ժողովրդի կամարտահայտման հնարավորությունը երաշխավորելու վերաբերյալ»,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում նշել է ԱԺ  Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Սակայն նա չի հստակեցրել, կոնկրետ ինչ լուծում են իշխանությունները ցանկանում տալ ստեղծված իրավիճակին։ «Տարբեր իրավիճակներ տարբեր լուծումներ են ենթադրում, բայց եթե ավելի կոնկրետացնենք մեր խոսակցությունը, եթե Ձեր հարցը հետևյալն է` արդյոք պատրաստվո՞ւմ եք անել արտահերթ ընտրություններ կամ չեք պատրաստվում, կամ եթե պատրաստվում եք, ինչո՞ւ չեք ասում, կա կոնկրետ իրավիճակ` Հայաստանը նոր է դուրս եկել պատերազմից դրանից բխող տարբեր հետևանքներով, և հիմա համար մեկ խնդիրը կայունացումն է, ընդ որում և՛ ներքին կայունացումը, բայց առաջին հերթին արտաքին անվտանգային առումով կայունացումը: 

Ես անձամբ, օրինակ, սկզբունքորեն դեմ չեմ արտահերթ ընտրությունների գաղափարին, բայց դա կախված է ընդհանուր իրավիճակից, և բացի սա, այս համատեքստում մի շատ հետաքրքիր հանգամանք էլ կա, որ ըստ էության, այն ընդդիմադիր ուժերը, որ իրենց հռչակել են առնվազն առաջամարտիկները ընդդիմադիր պայքարի հիմա Հայաստանում, չեն պահանջում արտահերթ ընտրություններ: Ես կարծում եմ` դա քաղաքագիտական աբսուրդ է»-ընդգծել է իշխանական պատգամավորը: 

Հարցին, թե իրենք ինչո՞ւ չեն ցանկանում արտահերթ ընտրություններ նշանակել, Ռուբինյանը նշել է․ «Մենք հիմա գործ ունենք քաղաքական աբսուրդի հետ, երբ որ այն ուժերը, որ պահանջում են վարչապետի հեռացում, չեն պահանջում արտահերթ ընտրություններ: Ինչո՞ւ: Պատասխանը մեկն է և ակնհայտ է, այդ ուժերը ինչպես նախկինում ժողովրդին չեն համարել որոշող, այնպես էլ հիմա ժողովրդին չեն համարում որոշող: Նրանք շատ լավ գիտեն, որ իրենց չեն ընտրելու բավարար քանակով քաղաքացիներ, որպեսզի իրենք նույնիսկ խորհրդարանում հայտնվեն, և հետևաբար իրենք անում են այն, ինչ անում են»: 

Ռուբինյանը տարօրինակ է համարել, որ կեղծված ընտրությունների ժամանակ իշխանության եղած ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀԿ և այլ մերձակա շրջանակների տրամաբանությամբ վարչապետ Փաշինյանի վարչապետության օրոք ընտրությունները պիտի կեղծվեն, իսկ իրենց իշխանության օրոք չպիտի կեղծվեն: «Դա պրակտիկորեն ապացուցված փաստ է, որ իրականում ամեն ինչ հակառակն է»,-նշել է Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ Երևանում և հանրապետության այլ քաղաքներում նոյեմբերի 10-ից հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում ՝ ի պատասխան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարության։ Հայրենիքի փրկության կոմիտեն, որը միավորում է 16 ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների, պահանջում է կառավարության և վարչապետի հրաժարականը։ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ-ն, ԵՊՀ Գիտական խորհուրդը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, ստեղծագործական և գիտական մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին հանդես եկավ նաև Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը։ 

Tags: Հայրենիքի փրկության շարժում Հայրենիքի փրկության շարժումՌուբեն ՌուբինյանՎարչապետի հրաժարականի պահանջ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումների հասցեները

19 Հունվար 2021 23:58

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան...

Ավտովթար՝ Շոշ-Ստեփանակերտ ավտոճանապարհին

19 Հունվար 2021 23:27

Ասկերանի շրջանի Շոշ գյուղից դեպի Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ավտովթար: Այս մասին հայտնել են ԱՀ արտակարգ իրավիճակների...

Նոր հնարավորություններ հայկական ինժեներական ընկերությունների համար

19 Հունվար 2021 23:14

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացնում է, որ հայկական ինժեներական ընկերություններն անվճար կարող են մասնակցել տարածաշրջանում ամենախոշոր՝ ExpoElectronica ամենամյա ցուցահանդեսին:...

Գյումրիում ցրտահարությունից մահվան դեպք է գրանցվել

19 Հունվար 2021 22:43

Գյումրիում ցրտահարությունից մահվան դեպք է գրանցվել, հայտնել է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանը: Նա հայտնել է, որ ցրտահարվածը...

  • Լրահոս

Խաղաղապահներն ապահովել են 114 փախստականների վերադարձն Արցախ

20 Հունվար 2021 00:22

Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասնակից սիրիացի երկու վարձկան ահաբեկիչները կալանավորված են

20 Հունվար 2021 00:12

Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումների հասցեները

19 Հունվար 2021 23:58

Ավտովթար՝ Շոշ-Ստեփանակերտ ավտոճանապարհին

19 Հունվար 2021 23:27

Նոր հնարավորություններ հայկական ինժեներական ընկերությունների համար

19 Հունվար 2021 23:14

Գյումրիում ցրտահարությունից մահվան դեպք է գրանցվել

19 Հունվար 2021 22:43

Պետք է հրապարակվի Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը․ ՄԻՊ

19 Հունվար 2021 22:31

ՌԴ-ում կքննարկվի Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցը

19 Հունվար 2021 22:19

Միքայել Մինասյանի հայտարարություններն ուղարկվել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ

19 Հունվար 2021 22:00

Էդմոն Մարուքյանը հանդիպել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

19 Հունվար 2021 21:45

Սերգեյ Բագրատյանը ապացույցներ է ներկայացնում

19 Հունվար 2021 21:21

Դիլիջանի ոլորանները և Ջուջևան-Նոյեմբերյան ճանապարհը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

19 Հունվար 2021 20:57

ԱՀ նախագահը հանդիպել է Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակիցներին

19 Հունվար 2021 20:38

ՀՀ ՊՆ ղեկավարն ընդունել է ԵԿՄ վարչության պատվիրակության անդամներին

19 Հունվար 2021 20:30
Russian peacekeepers are heading to the Artsakh Republic after Armenia and Azerbaijan agreed to a nine-point ceasefire agreement, Yerevan-Sevan highway, Armenia
Արցախ

Խաղաղապահներն ապահովել են 114 փախստականների վերադարձն Արցախ

20 Հունվար 2021 00:22

Մեկ օրում ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է Հայաստանի տարածքից 114 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ընդհանուր առմամբ, 2020թ. նոյեմբերի 14-ից...

Կարդալ
Արցախ

Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասնակից սիրիացի երկու վարձկան ահաբեկիչները կալանավորված են

20 Հունվար 2021 00:12

Արցախի դեմ ագրեսիային մասնակցած սիրիացի երկու վարձկանները Հայաստանում են, նրանք ձերբակալված են։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի ռեպորտաժում հայտնել է ՀՀ...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ