• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
27 Հունվար 2021 04:01
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-7 °c
Երևան
3 ° Thu
2 ° Fri
1 ° Sat
3 ° Sun
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Մամուլի տեսություն. Ինչո՞ւ են իշխանական ու մերձիշխանական շրջանակներն արշավ սկսել ՄԻՊ-ի դեմ

Հասարակություն, Քաղաքականություն,
26 Դեկտեմբեր 2020 09:15

«Փաստ»-ը գրում է. «ՀՀ տարածքում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերն ու անհնազանդության գործողությունները հաճախ ուղեկցվում են ոստիկանական տարբեր ստորաբաժանումների հետ բախումներով, ինչի հետևանքով մեծ թվով քաղաքացիներ բավականին կոշտ մեթոդներով բերման են ենթարկվում ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ոստիկանության հատուկ ստորաբաժանումներին (կարմիր բերետներ) իշխանության կողմից հստակ հանձնարարականներ են իջեցվել՝ ընդդիմադիրներին կոշտ մեթոդներով բերման ենթարկել, անգամ այն դեպքերում, երբ բերման ենթարկվողներն առանց դիմադրության համաձայնում են նստել ոստիկանության մեքենաները»։

«Հրապարակ»-ը գրում է. «Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն օրերս փաստահավաք խումբ ստեղծելու նախագիծ է մշակել՝ նպատակ ունենալով վեր հանել օբյեկտիվ ճշմարտությունը պատերազմի պատճառների եւ պատերազմում կրած պարտության վերաբերյալ։ Փաստահավաք խմբում  ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած եւ առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցչով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցչով), ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը, ընդհանուր՝ 16 անդամ։ ԼՀԿ-ն դիմել է ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի եւ «Մենք» դաշինքի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ խորհրդարանական գործընկերներին, որ արձագանքեն։ Սակայն երեկվա դրությամբ դեռ ոչ ոք չէր արձագանքել։ Փաստահավաք խմբի աշխատանքների համար նախատեսվել է մինչեւ 10 ամիս ժամանակ»:

«Փաստ»-ը գրում է. «Հայտնի քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը սույն թվականի դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հարց էր հնչեցրել. «2019 թվականին արդյո՞ք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան համարժեք պաշտոնյաներ, եւ արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել, որպես առաջարկ՝ Արցախի հարցը ի օգուտ Ադրբեջանի լուծման»։

«168 ժամ»-ը գրում է. «Պոպուլիզմի հիմնական գործիքը տեսարանն է։ Երբ իշխանության են գալիս պոպուլիստները, տեսարանը դառնում է պետական քաղաքականություն, կամ պետական քաղաքականությունը դառնում է տեսարան։

Պոպուլիստների տեսարանները սկզբունքորեն տարբերվում են հին հունական «հաց և տեսարաններ» հայեցակարգից, որի դեպքում քաղաքական գործիչները կամ պետական այրերը հասարակ, ընչաքաղց ժողովրդին կաշառում էին սնունդով՝ հացով, և զվարճացնում էին թատերական տեսարաններով՝ այդ ժողովրդի՝ պլեբոսի աջակցությունը ստանալու համար։ Պոպուլիստների համար, ահա, չկա «հաց և տեսարաններ», պոպուլիստներն ապահովում են միայն տեսարաններ, պոպուլիստների համար տեսարանը դառնում է հաց։ Իրականում հենց դա է տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի իշխանության երկուսուկես տարիներին»։

«Փաստ»-ը գրում է. «Վերջին շրջանում իշխանական ու «մերձիշխանական» որոշակի շրջանակներ հետևողականորեն թիրախավորել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և փորձում են վարկաբեկել նրան: Այնինչ, շատերի համոզմամբ, սահմանադրական ինստիտուտներից երևի թե միակը, որը լիարժեքորեն, պրոֆեսիոնալ կերպով գործել է պատերազմի ողջ ընթացքում (նաև դրանից առաջ) և հետպատերազմական այս շրջանում, հենց ՄԻՊ-ն է:

Սակայն հենց այդ հանգամանքն էլ զայրացնում է Նիկոլ Փաշինյանին, որի թիմակիցները արշավ են սկսել Թաթոյանի դեմ: Ի դեպ, սա նորություն չէ: Դեռևս մայիսին մենք գրել էինք, որ ըստ թերթի հավաստի տեղեկությունների, իշխանությունները ակտիվորեն քննարկում են նաև ՄԻՊ-ին «յուրայինով» փոխելու հարցը»:

 

Tags: Ինչ են գրում թերթերըՄամուլի տեսություն
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

27 Հունվար 2021 00:13

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...

Governor of Kotayk Province Romanos Petrosyan gave a press conference at 'Armenpress' state news agency

Ռոմանոս Պետրոսյանի միտքը տարընկալումների տեղիք է տվել․ նախարարության պարզաբանումը

26 Հունվար 2021 23:35

Այսօր «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի առցանց ասուլիսի ժամանակ Սևանա լիճը սնուցող երկու...

Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

26 Հունվար 2021 22:58

Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ։ Հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստում։ Ղուլարյանը կոմիտեի նախագահի առաջին տեղակալն էր, շուրջ մեկ...

Սողոմոն Թեհլերյանի խորհրդանշական լուսանկարը

26 Հունվար 2021 22:45

Armat National Platforms նախագիծը հրապարակել է Սողոմոն Թեհլերյանի ընտանիքի բացառիկ պատմական լուսանկարը, որն արվել է 1908-ին Երզնկայում: Սողոմոնը (ձախից առաջինը)...

  • Լրահոս

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

27 Հունվար 2021 00:13

Զարիֆը ժամանեց Հայաստան

26 Հունվար 2021 23:50

Ռոմանոս Պետրոսյանի միտքը տարընկալումների տեղիք է տվել․ նախարարության պարզաբանումը

26 Հունվար 2021 23:35

Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում

26 Հունվար 2021 23:15

Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

26 Հունվար 2021 22:58

Սողոմոն Թեհլերյանի խորհրդանշական լուսանկարը

26 Հունվար 2021 22:45

Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի վերակենդանացման նոր բաժանմունքն արդեն գործում է

26 Հունվար 2021 22:32

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

26 Հունվար 2021 22:22

Ազգային ժողովն սկսում է թվային խորհրդարանի ստեղծման աշխատանքները

26 Հունվար 2021 22:09

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

26 Հունվար 2021 21:54

ՀՀ ԱԻՆ-ը նախանշել է ԵՄ-ի հետ իրականացվող «Թվինինգ» ծրագրի հիմնական աշխատանքների սկիզբը

26 Հունվար 2021 21:38

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութ

26 Հունվար 2021 21:15

Անպտղության բուժման արդյունքում լույս աշխարհ է եկել 49 երեխա

26 Հունվար 2021 21:00

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

26 Հունվար 2021 20:55
Հայաստան

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

27 Հունվար 2021 00:13

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...

Կարդալ
Հայաստան

Զարիֆը ժամանեց Հայաստան

26 Հունվար 2021 23:50

Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որին Զվարթնոց օդանավակայանում դիմավորեց ՀՀ ԱԳ նախարարի...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ