• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
27 Հունվար 2021 00:29
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-7 °c
Երևան
2 ° Thu
1 ° Fri
0 ° Sat
0 ° Sun
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Ընտրությունները հանրային համերաշխություն ձևավորելու մեխանիզմ են․ Փաշինյան

Հայաստան, Քաղաքականություն,
27 Դեկտեմբեր 2020 23:46
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է հարցին, թե ինչու է ցանկանում խորհրդակցել քաղաքական ուժերի հետ:
Վարչապետն ասել է. «Առաջին հերթին խոսքը խորհրդակցությունների մասին է: Այսօրվա մեր օրենսդրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միայն մի մեխանիզմ կա: Վարչապետը հրաժարական է տալիս, խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, դա նշանակում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սրա համար պետք է համաձայնություն ձեռք բերել խորհրդարանական ուժերի հետ: Կա այլ տարբերակ՝ մենք Սահմանադրության փոփոխություն ենք իրականացնում, և խորհրդարանը ստանում է ինքնալուծարման ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու լիազորություն: Ինչո՞ւ եմ խորհրդակցությունների հրավիրում: Կարևոր է, որ այդ որոշումը լինի ոչ թե կառավարության կամ խորհրդարանական մեծամասնության որոշմամբ, այլ դրա շուրջ որոշակի ըմբռնում ձեռք բերելով»:
Ընդդիմության փաստարկներին, թե երկրում անկայունություն է, պատերազմում պարտվել ենք, և հասարակությունը պահանջում է վարչապետի հրաժարականը, ի պատասխան՝ վարչապետը նշել է.
«Դուք ինքներդ նշեցիք, որ մարդիկ բաժանվում են համակրողների և չհամակրողների, և, հետևաբար, կան մարդիկ, ովքեր պահանջում են, որ հրաժարական տամ, կան մարդիկ, ովքեր պահանջում են, որ հրաժարական չտամ: Իմ հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ ենք մենք ելնում այն կանխավարկածից, որ այդ մարդկանց մի մասի ձայնը պետք է լսվի, մյուս հատվածի ձայնը չպետք է լսվի: Ես առաջարկում եմ մեխանիզմ, որով կլսվի բոլորի ձայնը, և այդ ձայների հարաբերակցությունը լինի կշռելի և չափելի:
Ըստ էության, սա հանրային համերաշխություն ձևավորելու մի մեխանիզմ է: Բանավեճը հետևյալը չէ՝ ո՞վ պետք է որոշի իշխանության ճակատագիրը: Իմ և ՀՀ Սահմանադրությամբ նախանշված կանխավարկածն այն է, որ իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը»:

Հիշեցնենք, որ Երևանում և հանրապետության այլ քաղաքներում նոյեմբերի 10-ից հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում ՝ ի պատասխան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարության։ Հայրենիքի փրկության կոմիտեն, որը միավորում է 16 ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների, պահանջում է կառավարության և վարչապետի հրաժարականը։ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ-ն, ԵՊՀ Գիտական խորհուրդը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, ստեղծագործական և գիտական մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին հանդես եկավ նաև Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը։ 

Tags: Նիկոլ ՓաշինյանՎարչապետի հրաժարականի պահանջ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

27 Հունվար 2021 00:13

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...

Զարիֆը ժամանեց Հայաստան

26 Հունվար 2021 23:50

Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ում Զվարթնոց օդանավակայանում դիմավորեց ՀՀ ԱԳ նախարարի...

Governor of Kotayk Province Romanos Petrosyan gave a press conference at 'Armenpress' state news agency

Ռոմանոս Պետրոսյանի միտքը տարընկալումների տեղիք է տվել․ նախարարության պարզաբանումը

26 Հունվար 2021 23:35

Այսօր «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի առցանց ասուլիսի ժամանակ Սևանա լիճը սնուցող երկու...

Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում

26 Հունվար 2021 23:15

Ադրբեջանն անընդհատ ոտնահարում է իր կանոնադրական իրավունքները, և դա՝ ԵԽ-ին անդամակցելու առաջին օրվանից: Այս մասին այսօր, ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության,...

  • Լրահոս

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

27 Հունվար 2021 00:13

Զարիֆը ժամանեց Հայաստան

26 Հունվար 2021 23:50

Ռոմանոս Պետրոսյանի միտքը տարընկալումների տեղիք է տվել․ նախարարության պարզաբանումը

26 Հունվար 2021 23:35

Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում

26 Հունվար 2021 23:15

Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

26 Հունվար 2021 22:58

Սողոմոն Թեհլերյանի խորհրդանշական լուսանկարը

26 Հունվար 2021 22:45

Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի վերակենդանացման նոր բաժանմունքն արդեն գործում է

26 Հունվար 2021 22:32

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

26 Հունվար 2021 22:22

Ազգային ժողովն սկսում է թվային խորհրդարանի ստեղծման աշխատանքները

26 Հունվար 2021 22:09

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

26 Հունվար 2021 21:54

ՀՀ ԱԻՆ-ը նախանշել է ԵՄ-ի հետ իրականացվող «Թվինինգ» ծրագրի հիմնական աշխատանքների սկիզբը

26 Հունվար 2021 21:38

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութ

26 Հունվար 2021 21:15

Անպտղության բուժման արդյունքում լույս աշխարհ է եկել 49 երեխա

26 Հունվար 2021 21:00

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

26 Հունվար 2021 20:55
Հայաստան

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

27 Հունվար 2021 00:13

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...

Կարդալ
Հայաստան

Զարիֆը ժամանեց Հայաստան

26 Հունվար 2021 23:50

Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ում Զվարթնոց օդանավակայանում դիմավորեց ՀՀ ԱԳ նախարարի...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ