• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
23 Հունվար 2021 21:50
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-10 °c
Երևան
-5 ° Sun
-3 ° Mon
-3 ° Tue
0 ° Wed
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Հերթը հասել է Շուռնուխին. Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել

Քաղաքականություն,
04 Հունվար 2021 18:11

1988 թվականի Սումգայիթյան դեպքերից հետո, երբ հայ ազգաբնակչության նկատմամբ տեղի ունեցավ սարսափելի կոտորած, և մենք ականատես եղանք, որ ո՛չ պետությունը, ո՛չ էլ բանակը (այն ժամանակ՝ ԽՍՀՄ բանակը) մեր ժողովրդի ֆիզիկական գոյության ու անվտանգության պաշտպան չեն հանդիսանում, Հայաստանում մեծ թափով սկսվեցին կազմավորվել ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք ԽՍՀՄ հսկայական սահմանափակումների պայմաններում կարողացան զինվել և իրենց ձեռքը վերցնել հայ բնակչության պաշտպանությունը: Այս մասին իր տարածած հայտարարության մեջ գրել է ընդդիմության վարչապետի միացյալ թեկածու Վազգեն Մանուկյանը:

 

«Դրանից հետո մենք անցանք մեծ ճանապարհ. ունեցանք անկախ պետություն, ստեղծեցինք մարտունակ բանակ, գրանցեցինք փայլուն հաղթանակներ: Բայց այժմ հայտնվել ենք նույն վիճակում:

 

Փաստորեն, այսօրվա մեր անկախ պետությունը՝ հանձինս կառավարության, բանակի, ուժային կառույցների ղեկավարության, չի պաշտպանում մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը, տարածքները, մեր ունեցվածքն ու շահերը:

Փոխարենը մենք անընդհատ լսում ենք ինքնարդարացման սուտ, տգետ բացատրություններ իշխանության կողմից, որը պատերազմի վերսկսման սպառնալիքով նորից փորձում է մոլորության մեջ դնել մեր ժողովրդին՝ իր ամուլ իշխանությունը երկարաձգելու համար:

Երբ պետությունը չի կարողանում ապահովել իր քաղաքացիների անվտանգության ու շահերի պաշտպանությունը, ժողովրդի բնական իրավունքն է այդ պաշտպանությունը վերցնել իր ձեռքը:

Մենք կփոխենք այս ապիկար և մեր պետությունը ոչնչացնող իշխանություններին: Այն ռազմական ուժը, որ ձևավորվել էր տասնյակ տարիների ընթացքում, նորից կկարողանա երաշխավորը լինել մեր անվտանգության: Բայց դա ժամանակ է պահանջում, և այդ ընթացքում մենք անընդհատ նոր կորուստներ ենք ունենում, սեղմվում են մեր երկրի սահմանները, անպաշտպան են մնում մեր սահմանամերձ բնակավայրերն ու բնակիչները:

Այս պայմաններում կարևորում եմ, որ մեր երիտասարդները, սահմանամերձ բնակավայրերի բնակչությունը, ծանր պատերազմների միջով անցած մեր վետերանները նորից կազմավորեն պաշտպանական ջոկատներ, բանակցեն և համագործակցեն խաղաղապահ զորքերի հետ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստաթղթի մեկնաբանությունների ու իրականացման շրջանակներում (այն, ինչ չեն անում ՀՀ պետական կառույցները) և պաշտպան կանգնեն մեր երկրի սահմաններին և մեր ժողովրդի անվտանգությանը»,- գրել է Մանուկյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, Մարտակերտի շրջանից։ Հանձնման վտանգի տակ են Սյունիքի որոշ համայնքներ:

 

Tags: Եռակողմ հայտարարությունՇոըռնուխՍումգայիթՎազգեն Մանուկյան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Ինչ է նվիրել Արա Այվազյանը Վրաստանի փոխվարչապետին

23 Հունվար 2021 19:26

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 22-ին Վրաստանի Կախեթի շրջանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ոչ պաշտոնական...

Արա Այվազյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

23 Հունվար 2021 18:50

Հունվարի 22-ին Վրաստանի Կախեթի շրջանում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ոչ պաշտոնական հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ,  ԱԳ նախարար Դավիդ...

Հաղթել սեփական պարտությանը․ Արթուր Վանեցյան

23 Հունվար 2021 12:58

«Հայաստանի վաղը որոշվում է այսօր»,-նշել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը «Հրապարակ»-ը օրաթերթում հրապարակված «Հաղթել սեփական պարտությանը» վերտառությամբ հոդվածում։ «Անկախություն...

Մակունցը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպա՞ն

23 Հունվար 2021 12:34

Նիկոլ Փաշինյանը որոշել է Լիլիթ Մակունցին նշանակել ԱՄՆ - ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին տեղեկությունը հաղորդում է...

  • Լրահոս

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

23 Հունվար 2021 21:30

ԵԽ-ն խստորեն դատապարտում է Թուրքիայի կործանարար դերակատարումը ԼՂ-ում պատերազմի ընթացքում

23 Հունվար 2021 21:07

Ուկրաինական ԱԹՍ-ից արձակած ականից զոհվել է Դոնեցկի զինծառայողը

23 Հունվար 2021 20:42

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հարավային Կովկաս և Թուրքիա

23 Հունվար 2021 20:22

Արմավիրի մարզում 28-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր հայտնվել է դաշտում.3 վիրավորներից 2-ը երեխաներ են

23 Հունվար 2021 19:55

«Ջանգեր» կոչվող ճանապարհահատվածում բուք է

23 Հունվար 2021 19:34

Ինչ է նվիրել Արա Այվազյանը Վրաստանի փոխվարչապետին

23 Հունվար 2021 19:26

ԱԻՆ-ը հայտնել է, թե Հայաստանի որ շրջաններում է զգացվել երկրաշարժը

23 Հունվար 2021 19:12

Մինչև օրս Արցախ է վերադարձել շուրջ 51 000 մարդ

23 Հունվար 2021 19:08

Արա Այվազյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

23 Հունվար 2021 18:50

Զորավարժությունների առաջնային թիրախը Հայաստանն է և Կովկասի ողջ անվտանգային համակարգը․թյուրքագետ

23 Հունվար 2021 18:34

Թուրքիայում ջուրն են իջեցրել սեփական արտադրության առաջին ֆրեգատը

23 Հունվար 2021 18:18

Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել

23 Հունվար 2021 18:02

Օպերլիազորը հետախուզվողից փող է հափշտակել․ Ներքին անվտանգության վարչության բացահայտումը

23 Հունվար 2021 17:56
Հայաստան

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

23 Հունվար 2021 21:30

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից...

Կարդալ
Աշխարհում

ԵԽ-ն խստորեն դատապարտում է Թուրքիայի կործանարար դերակատարումը ԼՂ-ում պատերազմի ընթացքում

23 Հունվար 2021 21:07

Այս շաբաթ Եվրոպական Խորհրդարանն ընդունել է թվով երեք զեկույցներ, այդ թվում՝ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության (CFSP) և ԵՄ...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ