• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
26 Հունվար 2021 02:36
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-7 °c
Երևան
1 ° Wed
0 ° Thu
-1 ° Fri
0 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Կապիտուլյացիա կնքած ղեկավարի հետ բանակցելու ցանկություն ունի միայն թշնամին. Իշխան Սաղաթելյան

Քաղաքականություն,
07 Հունվար 2021 11:50

 

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար մեկուսանում է արտաքին աշխարհից, միջազգային հարաբերություններում Հայաստանի սուբյեկտայնությունը պատմական ամենացածր մակարդակի վրա է։ Մեր պետությանն ու ժողովրդին աղետալի վիճակի մատնած իշխանությունն անցած երկուսուկես տարվա ընթացքում հետևողականորեն խարխլել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական անվտանգության համակարգը, ինչն էլ խոշոր հաշվով հանգեցրեց աղետալի պատերազմին։

Ղարաբաղյան հիմնախնդրի և ՀՀ միջազգային հարաբերությունների վերաբերյալ պրիմիտիվ դատողությունները, տրամագծորեն հակառակ քաղաքական հայտարարությունները հանգեցրեցին նրան, որ Հայաստանը Ղարաբաղյան հիմնախնդրում դարձավ անբանակցելի կողմ, ինչն էլ միջազգային հանրության աչքերում լեգիտիմացրեց պատերազմի սանձազերծումը։ Նիկոլի բացառիկ դիլետանտիզմի պատճառով աշխարհը սկսեց Ղարաբաղյան հիմնախնդիրն ընկալել ոչ թե ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքար, այլ որպես զուտ տարածքային վեճ։ Հայաստանը պատերազմի մեջ մտավ առանց ռազմավարական դաշնակցի և ռազմավարական գործընկերների հետ կայուն հարաբերությունների։

Արդյունքում՝ որևէ պետություն գործադիր իշխանության մակարդակում Հայաստանի Հանրապետությանը համերաշխություն չհայտնեց, մենք ադրբեջանա-թուրքական տանդեմի և նրանց բացահայտ սատարող պետությունների դեմ-հանդիման մնացինք, ըստ էության, մենակ։ Հայաստանի իշխանությունների նկատմամբ միջազգային արհամարհանքը դեռևս զգացվում էր պատերազմից առաջ, բավական է նշել, որ Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովից հետո օտարերկրյա որևէ ղեկավար պետական այցով Հայաստան չի ժամանել։ Հարաբերությունների որակական անկումը՝ ինչպես ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, բարեկամ Իրանի, այնպես էլ Չինաստանի, Եվրոպական Միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ակնհայտ էին: Արդյո՞ք Հայաստանի շահերը չեն համընկնում մեր տարածաշրջանում խոշոր այլ խաղացողների շահերին։ Անշուշտ, համընկնում են…..

Պարզապես անհրաժեշտ է Հայաստանում պետական շահի գիտակցում ունեցող և ամենակարևորը՝ վստահելի իշխանություն ձևավորել: Դրա համար մեզ պետք է մի իշխանություն, որի հետ հնարավոր կլինի խոսել, բանակցել, պայմանավորվել, ճանապարհ անցնել։ Ոչ մի պետություն, նույնիսկ մեզ ամենամոտ բարեկամները, չե՛ն պատրաստվում անհավասարակշիռ և արկածախնդիր անձի հետ ճանապարհ անցնել կամ գործընկերություն անել: Այս պայմաններում Հայաստանը շարունակում է մեկուսանալ աշխարհից, իսկ թշնամին, օգտվելով այս իրավիճակից, դիրքավորվում և մեծացնում է իր ազդեցությունը։ Այս ամենի հետևանքները կրում են մեր ժողովուրդը և պետությունը: Արժանապատվությունը կորցրած և կապիտուլյացիա կնքած ղեկավարի հետ բանակցելու ցանկություն ունի միայն թշնամին, որը հունվարի 11-ին նոր ակնկալիքներ ունի դավաճանից։ Սա է Նիկոլի իշխանության մնալու գինը»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո ՀՅԴ-ն, ի թիվս այլ ընդդիմադիր ուժերի, պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Tags: Իշխան ՍաղաթելյանՀՅԴ ԳՄ ներկայացուցիչՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարական
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

ԶԼՄ․ ԱԺ-ն կարող է ինքնալուծարման հնարավորություն ստանալ

26 Հունվար 2021 00:40

«Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել: Այս մասին...

Իշխան Սաղաթելյանը հայտնել է ընդդիմության հաջորդ հանրահավաքի անցկացման օրը

26 Հունվար 2021 00:02

Ընդդիմությունը քննարկում է գործողությունների նոր մարտավարությունը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ...

Հայաստանը հավատարիմ է մնում ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորություններին.Ա․Այվազյան

25 Հունվար 2021 20:27

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսաուղերձ է հղել Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ. «20 տարի առաջ այս օրը Հայաստանի...

Բորելն ու Լավրովը կքննարկեն ԼՂ իրավիճակի հետագա կայունացման հարցը

25 Հունվար 2021 19:48

Փետրվարի 4-6-ը աշխատանքային այցով Մոսկվայում կլինի Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ ժոզեպ Բորելը: Այս մասին տեղեկացրին...

  • Լրահոս

ԶԼՄ․ ԱԺ-ն կարող է ինքնալուծարման հնարավորություն ստանալ

26 Հունվար 2021 00:40

Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 222 փախստական. ՌԴ ՊՆ

26 Հունվար 2021 00:27

Հաստատվել են շիրակցի 62 հայ ռազմագերիների անունները․ Ն․ Բաղդասարյան

26 Հունվար 2021 00:17

Իշխան Սաղաթելյանը հայտնել է ընդդիմության հաջորդ հանրահավաքի անցկացման օրը

26 Հունվար 2021 00:02

Վահե Հակոբյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն արձագանքել է Քննչական կոմիտեին

25 Հունվար 2021 23:51

System of a Down-ը վիրավոր զինվորներին աջակցելու համար առցանց դրամահավաք կկազմակերպի

25 Հունվար 2021 23:36

Զոհրաբյանը ԵԽ-ին կոչ է արել անել առավելագույնը հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար

25 Հունվար 2021 23:22

Իրանի ԱԳ նախարարը ողջունել է տարածաշրջանային համագործակցության Բաքվի նախաձեռնությունը

25 Հունվար 2021 23:04

ԵԽԽՎ-ում անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարին

25 Հունվար 2021 22:49

Ինչո՞ւ են թանկացել շաքարը, բենզինը, ձեթը, դեղի որոշ տեսակներ․ պարզաբանում է ՏՄՊՊՀ ղեկավարը

25 Հունվար 2021 22:39

ԵԽ գլխավոր քարտուղարի առջև հաջողվել է բարձրացնել հայ ռազմագերիների հարցը․ Մարուքյան

25 Հունվար 2021 22:27

Անդրեա Վիկտորինն այցելել է Հայկական բարեգործական ընդհանուր միության պահեստ

25 Հունվար 2021 22:10

Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

25 Հունվար 2021 21:49

Վահան Քերոբյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարարի հետ

25 Հունվար 2021 21:33
Քաղաքականություն

ԶԼՄ․ ԱԺ-ն կարող է ինքնալուծարման հնարավորություն ստանալ

26 Հունվար 2021 00:40

«Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել: Այս մասին...

Կարդալ
Արցախ

Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 222 փախստական. ՌԴ ՊՆ

26 Հունվար 2021 00:27

Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 222 փախստական։ Ընդհանուր առմամբ, 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ