• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
27 Հունվար 2021 05:18
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-7 °c
Երևան
1 ° Thu
1 ° Fri
0 ° Sat
2 ° Sun
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Աննա Գրիգորյանի արձագանքը «Իմ քայլը» «լքածների» վերաբերյալ մեղադրանքներին

Հայաստան, Քաղաքականություն,
09 Հունվար 2021 16:16

ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով ավելի վաղ լքել էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, պատասխանել է դաշինքի շարքերից դուրս եկող պատգամավորների հասցեին հնչած մեղադրանքներին:

Նշենք, որ ավելի վաղ «Իմ Քայլը» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ  այն անձինք, որոնք պատգամավորական մանդատ են ստացել «Իմ Քայլը» դաշինքին քվեարկած քաղաքացիների քվեի հիմքով, պիտի առնվազն բացատրեն, թե ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր՝ ոչ թե փաստաթղթային, այլ քաղաքական համատեքստում։

  1.  Թե ում և ինչ մանդատով եմ լինելու պատգամավոր, կարելի է պարզել՝ պարզապես այցելելով Սյունիք և սահմանամերձ դարձած 57 բնակավայրեր։ Երևանյան գրասենյակներում երևակայությանը զոռ տալով դա հազիվ թե հնարավոր լինի հասկանալ։
  2. Մանդատս վերցրել եմ օրեր առաջ, նախորդ տարիներին չեմ եղել պատգամավոր, չեմ հանդիսացել քաղաքական իշխանության մաս, չեմ մասնակցել որոշումների կայացմանը և այժմ էլ, վերցնելով մանդատը, չեմ կարող գտնվել մի քաղաքական թիմի ներսում, որի գործողությունները հանգեցրել են աղետալի հետևանքների։
  3. Եթե խմբակցությունից դուրս գալը որակվում է իբրև ժողովրդի վստահության չարաշահում, ապա ի՞նչ որակում է պետք տալ ժողովրդից թաքուն կնքած բանավոր գիշերային համաձայնություններին և GPS-ով Հայաստանի գյուղերը թշնամուն հանձնելու պատրաստակամությանը, որոնք իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը նազանքով անվանում է «հայտնի իրադարձություններ»,-նշել է պատգամավորը։
Նա նշել է, որ  զերծ է մնում նշյալ միասնական մանդատը ստացած ուժի քայլերի որակումներից՝ գնահատումը թողնելով դաշինքին քվե տված քաղաքացիներին։
«Տարածված հաղորդագրությամբ ապացուցվում է, որ հասարակության պառակտումը, սևերի և սպիտակների բաժանումը, կարծես, նորից ակտուալ է դարձել հունվարի 11-ին սպասվող ևս մի «հայտնի իրադարձությունից» առաջ։
Եթե ստացած մանդատը իշխող ուժի ներկայացուցիչն իսկապես համարում է ժողովրդի իշխանության իրացման գործիք և պատվեր, ապա առնվազն այժմ երկրի իշխանությունները պիտի հաշվետու լինեն, թե ինչ օրակարգով է վարչապետը գործուղվելու Մոսկվա և ինչ փաստաթղթեր են այդ օրը լինելու սեղանին։ Հակառակ դեպքում, մանդատի և ժողովրդի իշխանության մասին արված պնդումները ոչ այլ ինչ են, քան ժողովրդի զգոնությունը թմրեցնելու միջոց»,-հայտարարել է պատգամավորը։
Tags: «Իմ քայլ» դաշինքԱննա ԳրիգորյանՎարչապետի հրաժարականի
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

27 Հունվար 2021 00:13

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...

Զարիֆը ժամանեց Հայաստան

26 Հունվար 2021 23:50

Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որին Զվարթնոց օդանավակայանում դիմավորեց ՀՀ ԱԳ նախարարի...

Governor of Kotayk Province Romanos Petrosyan gave a press conference at 'Armenpress' state news agency

Ռոմանոս Պետրոսյանի միտքը տարընկալումների տեղիք է տվել․ նախարարության պարզաբանումը

26 Հունվար 2021 23:35

Այսօր «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի առցանց ասուլիսի ժամանակ Սևանա լիճը սնուցող երկու...

Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում

26 Հունվար 2021 23:15

Ադրբեջանն անընդհատ ոտնահարում է իր կանոնադրական իրավունքները, և դա՝ ԵԽ-ին անդամակցելու առաջին օրվանից: Այս մասին այսօր, ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության,...

  • Լրահոս

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

27 Հունվար 2021 00:13

Զարիֆը ժամանեց Հայաստան

26 Հունվար 2021 23:50

Ռոմանոս Պետրոսյանի միտքը տարընկալումների տեղիք է տվել․ նախարարության պարզաբանումը

26 Հունվար 2021 23:35

Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում

26 Հունվար 2021 23:15

Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

26 Հունվար 2021 22:58

Սողոմոն Թեհլերյանի խորհրդանշական լուսանկարը

26 Հունվար 2021 22:45

Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի վերակենդանացման նոր բաժանմունքն արդեն գործում է

26 Հունվար 2021 22:32

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

26 Հունվար 2021 22:22

Ազգային ժողովն սկսում է թվային խորհրդարանի ստեղծման աշխատանքները

26 Հունվար 2021 22:09

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

26 Հունվար 2021 21:54

ՀՀ ԱԻՆ-ը նախանշել է ԵՄ-ի հետ իրականացվող «Թվինինգ» ծրագրի հիմնական աշխատանքների սկիզբը

26 Հունվար 2021 21:38

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութ

26 Հունվար 2021 21:15

Անպտղության բուժման արդյունքում լույս աշխարհ է եկել 49 երեխա

26 Հունվար 2021 21:00

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

26 Հունվար 2021 20:55
Հայաստան

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

27 Հունվար 2021 00:13

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...

Կարդալ
Հայաստան

Զարիֆը ժամանեց Հայաստան

26 Հունվար 2021 23:50

Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որին Զվարթնոց օդանավակայանում դիմավորեց ՀՀ ԱԳ նախարարի...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ