• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հունվար 2021 04:43
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-9 °c
Երևան
-7 ° Fri
-7 ° Sat
-4 ° Sun
-2 ° Mon
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Դեպի «Չորրորդ Հանրապետություն»․ ՀՀ նախագահի հոդվածը

Հասարակություն, Քաղաքականություն,
11 Հունվար 2021 11:01

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոդված է հրապարակել բովանդակային պետության կառուցման անխուսափելիության մասին՝ նույնանուն ենթավերնագրի ներքո։ Նա նկատել է, որ հայոց պետականությունը վերականգնելու հնարավորությունը վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում եղել է մեր ժողովրդի երազանքը:

«Միջազգային հարաբերությունների պատմությունը վկայում է, որ փոքր երկրները հաճախ դառնում են մեծ տերությունների շահերի զոհը, ինչպես եղավ հայերիս հետ Օսմանյան կայսրության օրոք: Այն ազգերը, որոնք կարողացան ժամանակին սթափ վերլուծել իրենց անհաջողությունների ու տառապանքների պատճառները և աշխատել սեփական սխալներն ուղղելու վրա, մշակել հստակ տեսլական և զարգացման ծրագրեր, կարողացան ստեղծել համակարգային բարձր որակի պետություններ՝ ունակ ոչ միայն բավարարելու իրենց քաղաքացիների ներքին կարիքները և նրանց պաշտպանելու արտաքին սպառնալիքներից, այլև պայմաններ ապահովել, որոնք թույլ են տալիս մրցակցել ռեգիոնալ և նույնիսկ մեծ տերությունների հետ, համադրել նրանց հետ սեփական շահերը կամ առանձին դեպքում դառնալ իրական և կարևոր դաշնակից»:

Նախագահը նշել է, որ այսօր մենք վերապրում ենք մեր պատմության հերթական համազգային հոգեբանական վհատության պահը, և բացարձակապես մեզնից է կախված՝ թե կարո՞ղ ենք այն հաղթահարել, և ի՞նչ հիմունքներով ենք կառուցելու մեր ապագան: Առայսօր բացթողումների պատճառները վերջին երեք տասնամյակների ընթացքում կուտակված և չլուծված խոր արմատական խնդիրների հետևանքն են:

«Մենք տանուլ տվեցինք այն պահին, երբ Արցախը վերադարձնելու առաքելությունը համարեցինք ավարտված: Մենք բավարար ուշադրություն չդարձրեցինք Արցախի զարգացման և ամրապնդման իրական գրավականներին՝ բնակչության աճին (Արցախի բնակչությունն ինչքան որ կար, այդքան էլ մնաց), և ռազմական արվեստի կատարելագործմանը, սպառազինության նորացմանը, հագեցվածությանը և այլն: Մենք թուլացանք և շարունակեցինք ապրել, կարծես այլևս որևէ մեծ մարտահրավեր կամ սպառնալիք չկար: Իհարկե, Արցախյան պատերազմում հաղթանակը դարձավ մեր ինքնության անկապտելի բաղադրիչը, և ակնհայտ է, որ այսօրվա ամենաահավոր հետևանքը հենց ինքնաընկալնման ճգնաժամն է: Հայն արթնանում էր, ապրում, աշխատում և պառկում քնելու այն գիտակցությամբ, որ ինքը մաս է կազմում հաղթանակած ազգի: Այժմ, պատասխան գտնելու փնտրտուքների մեջ ընկած, նա հարցնում է՝ հիմա ո՞վ եմ ես:

Այս ամենը թոթափելու համար մեզ հսկայական ջանք է պետք, դառն իրականության աչքերին նայելու կամք և քաջություն: Մենք հայտնվել ենք բարդ իրավիճակում, սակայն ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը իրենց համարեն պարտված»,-գրել է Արմեն Սարգսյանը, նշելով, որ կրկին ոտքի կանգնելու համար իր դերը և պատասխանատվությունն ունի նաև Հանրապետության նախագահը:

Նա համոզված է, որ միակ տրամաբանական և քաղաքակիրթ դեղատոմսը խելամիտ ժամկետներում արտահերթ ընտրություններն են՝ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության անհրաժեշտ փոփոխություններով, որոնք թույլ կտան պետական շինարարության իրական գործընթացն սկսել մաքուր էջից: Մինչ այդ, իշխանության օրինական, հավասարակշռված և անաչառ ճյուղերից մեկի՝ Նախագահի ինստիտուտի օգնությամբ պետք է ձևավորվի Ազգային համաձայնության կառավարություն: Այդ կառավարության գլխավոր առաքելությունը նա տեսնում է երեք նպատակների իրականացման մեջ:

Առաջինը, պատերազմի անմիջական հետևանքների վերացումը՝ բոլոր գերիների, պատանդների և տեղահանված անձանց վերադարձ, վիրավորների պատշաճ բուժում և խնամք, ավերված տների և բնակարանների նորոգում և նորմալ կենսապայմանների ապահովում, այդ թվում՝ տնազուրկների համար:

Երկրորդը, պետությունը քաղաքական և տնտեսական ճգնաժամից դուրս բերելու ճանապարհային քարտեզի նախապատրաստում և կիրառում:

Երրորդը, խելամիտ ժամկետներում գալիք ընտրությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով նորմատիվ-իրավական բազայի բարեփոխում, այսինքն՝ Ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի և, անշուշտ, Սահմանադրության բարեփոխումներ: Ելնելով դրանից՝ կառավարությունը պետք է կազմված լինի պրոֆեսիոնալներից և փորձագետներից, որոնք մասնագիտացել են կոնկրետ ոլորտներում:

Ինչևէ, Սարգսյանը գրում է, որ պատերազմի պատճառած համազգային ցնցումից ու պարտադիր անցումային փուլից հետո մենք պետք է ձեռնարկենք նոր պետության կառուցումը, որը պայմանականորեն այս հոդվածում անվանում ենք «Չորրորդ Հանրապետություն»:

«Մենք երկար խորհելու ժամանակ և հնարավորություն չունենք: Եկել է սառնասիրտ, արագ և արդյունավետ գործողությունների պահը, որի նպատակն է ստեղծել 21-րդ դարի մարտահրավերներին դիմագրավելու պատրաստ արդյունավետ, կարգապահ և կազմակերպված, նոր տեխնոլոգիաների և մտածողության վրա հիմնված ժամանակակից երկիր՝ ԱՊԱԳԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ: Իսկ դրան հասնելու ճանապարհների մասին կխոսենք հետագայում»,-ավարտել է ՀՀ նախագահը:

Tags: Արմեն ՍարգսյանԱրտահերթ Խորհրդարանական ԸնտրություններՀՀ ՆախագահՀոդված
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև

20 Հունվար 2021 22:20

Հունվարի 20-ին Մոսկվայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի...

Հովհաննես Հարությունյանը կնշանակվի Շիրակի մարզպետ

20 Հունվար 2021 20:58

Տիգրան Պետրոսյանը կազատվի Շիրակի մարզպետի պաշտոնից, Հովհաննես Հարությունյանը կնշանակվի Շիրակի մարզպետ: Այս մասին հարցն ընդգրկված է կառավարության հունվարի 21-ի նիստի...

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

20 Հունվար 2021 20:48

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը ներկա էր նաև Զարգացման ֆրանսիական գործակալության...

Ես չեմ ասել՝ ես մեղավոր չեմ․ Փաշինյանը՝ Զոհրաբյանին

20 Հունվար 2021 20:44

Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն, ըստ էության, չի եղել։ Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է քայլեր պատերազմը կանգնեցնելու...

  • Լրահոս

Մեկ օրում ապահովվել է 187 փախստականների վերադարձն Արցախ

21 Հունվար 2021 00:21

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

21 Հունվար 2021 00:16

Շվեյցարիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի նախագահի հետ

20 Հունվար 2021 23:48

Իրանի ԱԳ նախարարը կայցելի հարավկովկասյան երկրներ և ՌԴ

20 Հունվար 2021 23:40

ՀՀ պաշտպանության նախարարը եղել է ԶՈՒ զորամասերից մեկում

20 Հունվար 2021 23:28

Գյուղատնտեսությունը 2020 թվականին դրական ցուցանիշ է արձանագրել․ նախարար

20 Հունվար 2021 23:22

Պուտինը՝ ԵԱՏՄ երկրների համար գազի և նավթի ընդհանուր շուկաների ձևավորման մասին

20 Հունվար 2021 23:04

Լին Թրեյսին հանդիպում է ունեցել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում

20 Հունվար 2021 22:50

Ջո Բայդենը ստանձնեց ԱՄՆ 46-րդ նախագահի պարտականությունները

20 Հունվար 2021 22:37

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև

20 Հունվար 2021 22:20

Ռուս սակրավորները Ստեփանակերտի ականազերծման ժամանակ արգելված զինամթերք են հայտնաբերել

20 Հունվար 2021 22:03

Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումներ կսկսվեն

20 Հունվար 2021 21:40

Հովհաննես Հարությունյանը կնշանակվի Շիրակի մարզպետ

20 Հունվար 2021 20:58

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

20 Հունվար 2021 20:48
NAGORNO-KARABAKH - NOVEMBER 14, 2020: Russian peacekeepers guard the area near the Dadivank Armenian monastery. On 10 November, Armeniaís Prime Minister Nikol Pashinyan, Russiaís President Vladimir Putin, and Azerbaijanís President Ilham Aliyev signed a joint statement on a complete ceasefire in Nagorno-Karabakh. The Russian leader said the Azerbaijani and Armenian sides would maintain the positions that they had held and Russian peacekeepers would be deployed to the region. According to the document, Armenia has to hand over the Nagorno-Karabakh districts of Kalbajar, Lachin, and Agdam, to Azerbaijan till November 15, December 1, and November 20, respectively. Stanislav Krasilnikov/TASS

Õ‡„ÓÌ˚È  ‡‡·‡ı. –ÓÒÒËÈÒÍË ÏËÓÚ‚Óˆ˚ Û ‡ÏˇÌÒÍÓ„Ó ÏÓ̇ÒÚ˚ˇ ƒ‡‰Ë‚‡Ì͇. 10 ÌÓˇ·ˇ ÔÂϸÂ-ÏËÌËÒÚ ¿ÏÂÌËË ÕËÍÓÎ œ‡¯ËÌˇÌ, ÔÂÁˉÂÌÚ –ÓÒÒËË ¬Î‡‰ËÏË œÛÚËÌ Ë ÎˉÂ ¿ÁÂ·‡È‰Ê‡Ì‡ »Î¸ı‡Ï ¿ÎË‚ ÔÓ‰ÔËÒ‡ÎË Á‡ˇ‚ÎÂÌËÂ Ó ÔÂÍ‡˘ÂÌËË ‚ÓÈÌ˚ ‚ Õ‡„ÓÌÓÏ  ‡‡·‡ıÂ, ÍÓÚÓ‡ˇ ̇˜‡Î‡Ò¸ ‚ ÍÓ̈ ÒÂÌÚˇ·ˇ. —ӄ·ÒÌÓ ‰ÓÍÛÏÂÌÚÛ, ¿ÏÂÌˡ ÔÂ‰‡ÂÚ ¿ÁÂ·‡È‰Ê‡ÌÛ ‰Ó 15 ÌÓˇ·ˇ ˝ÚÓ„Ó „Ó‰‡  Âθ·‡‰Ê‡ÒÍËÈ Ë ‰Ó 1 ‰Â͇·ˇ À‡˜ËÌÒÍËÈ ‡ÈÓÌ˚. ƒÓ 20 ÌÓˇ·ˇ ‡ÏˇÌÒ͇ˇ ÒÚÓÓ̇ Ú‡ÍÊ ‰ÓÎÊ̇ ÔÂ‰‡Ú¸ ¿„‰‡ÏÒÍËÈ ‡ÈÓÌ Õ‡„ÓÌÓ„Ó  ‡‡·‡ı‡. —Ú‡ÌËÒ·‚  ‡ÒËθÌËÍÓ‚/“¿——
Արցախ

Մեկ օրում ապահովվել է 187 փախստականների վերադարձն Արցախ

21 Հունվար 2021 00:21

Մեկ օրում խաղաղապահների կողմից ապահովվել է Հայաստանի տարածքից 187 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ընդհանուր առմամբ, 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային...

Կարդալ
Հայաստան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

21 Հունվար 2021 00:16

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ