Լենա Նազարյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

ԱԺ «Իմ Քայլը» դաշինքից Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը դարձավ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ:  Այս մասին Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ  հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, որը ժամանակավորապես կատարում է հանձնաժողովի ղեկավարի պարտականությունները` դրա ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հեռացվելուց հետո:

Նշենք, որ Լենա Նազարյանը փոխարինեց  դաշինքից դուրս եկած մեկ այլ պատգամավոր Թագուհի Թովմասյանին։ Վերջինս դուրս էր եկել «Իմ Քայլը» խմբակցությունից։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն փակ, գաղտնի քվեարկությամբ Նաիրա Զոհրաբյանին զրկել էր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, որտեղ էլ, ըստ իշխող ուժի, պատգամավորն անհարկի արտահայտություններ է գրել․ «Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու, եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ. Ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք»

Այս գրառումն էլ հիմք դարձավ, որ նա զրկվի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

 

 

Առնչվող Նորություններ

  • Լրահոս

Հայտնի է ՔՊ-ի Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կառույցի խորհրդի կազմը

Կայացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքային կառույցի խորհրդի ընտրությունները։ Այս մասին հայտնում են ՔՊ-ի մամուլի ծառայությունից։  ...

Կարդալ