• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
18 Հունվար 2021 11:11
  • 497.14
  • 588.86
  • 6.47
2 °c
Երևան
-5 ° Tue
-8 ° Wed
-10 ° Thu
-11 ° Fri
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը

Քաղաքականություն,
11 Հունվար 2021 16:06

Ուրախ եմ ողջունել ձեզ Մոսկվայում և ուրախ եմ, որ արձագանքեցիք առաջարկին` համատեղ քննարկելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև առկա խնդիրները հաղթահարելու և տարածաշրջանում խաղաղ կյանք հաստատելու հետագա քայլերը:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ եռակողմ հանդիպման բացման խոսքում:

«Ռուսաստանը գնահատում է գործընկերությունն ու բարիդրացիական հարաբերությունները, որոնք կապում են մեր երկրներն ու ժողովուրդները, ուստի մենք հետևում էինք զինված հակամարտության վերսկսմանը՝ մարդկանց ճակատագրի անկեղծ մտահոգությամբ»,- ասաց Պուտինը:

Լայնամասշտաբ ռազմական գործողությունները, ըստ Ռուսաստանի առաջնորդի, հանգեցրեցին բազմաթիվ մարդկային զոհերի, սրեցին առանց այդ էլ ծանր իրավիճակը Անդրկովկասում և մեծացրին ահաբեկչության տարածման ռիսկերը:

Ռուսաստանի Դաշնության նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին՝ արյունահեղությունը դադարեցնելու, իրավիճակը կայունացնելու և կայուն հրադադարի ռեժիմին ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերի դրական ընկալման համար: Նա հավելեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական և ռազմական գերատեսչությունները քրտնաջան աշխատել են այս բարդ խնդիրը լուծելու համար:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ եռակողմ հայտարարությունը հիմնականում վերաբերում է ռազմական գործողությունների ամբողջական դադարեցմանը, ռուս խաղաղապահների տարածաշրջան գործուղմանը և ռազմական գործողությունների արդյունքում տուժած խաղաղ բնակչությանը բազմակողմանի աջակցություն ցուցաբերելուն:

«Հատկապես ուզում եմ նշել, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում ձգտում էր հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված հիմնական զարգացումներին, և մենք շարունակում ենք պարբերաբար ստուգել մեր գործողությունները ՄԽ համանախագահների հետ»,- ասաց Պուտինը:

Ռուսաստանի Դաշնության նախագահը գոհունակությամբ նշեց, որ եռակողմ համաձայնագրերը շարունակաբար իրականացվում են, ինչը անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում հակամարտության երկարաժամկետ և լայնամասշտաբ լուծման համար՝ արդար հիմքի վրա` հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով:

Ռուս խաղաղապահների ջանքերով տարածաշրջանում այժմ իրավիճակը հանգիստ է, և շատ բան է արվում նաև ներքին տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի համար, ասել է Վլադիմիր Պուտինը:

«Նոյեմբերի 14-ից մինչ օրս ավելի քան 48 հազար մարդ արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղ: Ռուսաստանի միջնորդությամբ իրականացվել է գերիների և մահացածների մարմինների փոխանակում: Հումանիտար արձագանքման կենտրոնը հաջողությամբ գործում է, որի շրջանակներում մեր երկրների մասնագետները լուծում են բնակավայրերում բնականոն կյանքի հաստատման, ավերված ենթակառուցվածքների վերակառուցման, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանության հետ կապված հրատապ հարցեր»,- նշել է Ռուսաստանի Դաշնության Նախագահը:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ այսօր կարևոր է նախանշել կարգավորման առանցքային ոլորտներում հետագա քայլերը անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում:

«Ես նկատի ունեմ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գործունեության, սահմանազատման գծերի հստակեցման, հումանիտար խնդիրների լուծման, մշակութային ժառանգության օբյեկտների պահպանությանն առնչվող հարցեր: Առանձնահատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և սահմանների բացման խնդիրը: Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը, որը նախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները», – ասաց ՌԴ նախագահը:

Նա հույս հայտնեց, որ բանակցությունները կընթանան գործարար մթնոլորտում և կծառայեն տարածաշրջանի կայուն խաղաղության, անվտանգության և առաջադեմ զարգացման ապահովմանը:

Tags: ԱլիևԵռակողմ հանդիպում ՄոսկվայումՊուտին ՎլադիմիրՌԴ նախագահՓաշինյան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Մեկնարկել են ԱԺ նիստերը․ օրակարգը հագեցած է

18 Հունվար 2021 10:25

Մեկնարկել է ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված է 46 հարց: Խորհրդարանում  կքննարկվի «Զենքի մասին» օրենքում լրացումներ...

«ՔՊ» Աբովյանի տարածքային կառույցի խորհրդի նոր կազմը հայտնի է

17 Հունվար 2021 17:42

Աբովյանում կայացան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աբովյանի տարածքային կառույցի խորհրդի ընտրությունները։ «Քաղաքացիական պայմանագիր» Այս մասին Facebook-ի էջում հաղորդագրություն է տարածել «Քաղաքացիական...

Members of 'Prosperous Armenia'  faction Mikayel Melkumyan and Naira Zohrabyan hold parliamentary briefings at the RA NA

Թող ինձ չասեն, թե ագենտների գաղտնազերծումը բացելու է պանդորայի անկառավարելի արկղը. Նաիրա Զոհրաբյան

17 Հունվար 2021 15:58

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Լյուստրացիայի ժամանակը» վերնագրով գրառում է արել, որում, մասնավորապես, նշել է. «44-օրյա պատերազմից...

Երեկ Վանաձորում են եղել նաև «ՔՊ» վարչության անդամները. կուսակցականների հետ հանդիպում է եղել

17 Հունվար 2021 10:10

Երեկ Վանաձորում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների և Վանաձորի կուսակցականների հանդիպումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել «Քաղաքացիական պայմանագիր»...

  • Լրահոս

Հայտնաբերվել է 3 զինծառայողի մարմին

18 Հունվար 2021 11:07

Հանցագործությունների համաշխարհային ինդեքսում Հայաստանը ցածր հորիզոնականում է

18 Հունվար 2021 10:46

Մեկնարկել են ԱԺ նիստերը․ օրակարգը հագեցած է

18 Հունվար 2021 10:25

Ախտահանվում են ռուսական խաղաղապահ զորախմբի օբյեկտները

18 Հունվար 2021 10:12

Ոչ պարենային ապրանքների շուկայում ևս գնաճ է արձանագրվել

18 Հունվար 2021 09:56

Լարսի ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենա․ ԱԻՆ

18 Հունվար 2021 09:51

Բաբայանը՝ Արցախում Վիտալի Բալասանյանի դիրքերի ուժեղացման մասին

18 Հունվար 2021 00:11

«Բուրսայում հայկական եկեղեցու վաճառք»․ ահազանգում է Փայլանը

17 Հունվար 2021 23:43

Սուրեն Պապիկյանը՝ Հայաստանի ապաշրջափակման հնարավոր ուղղությունների մասին

17 Հունվար 2021 22:52

Նավալնիին Մոսկվա ժամանելուն պես ձերբակալել են

17 Հունվար 2021 22:32

Ադրբեջանում պետական բարձր մակարդակով շարունակվում է հայերի նկատմամբ խորքային ատելությունը

17 Հունվար 2021 22:08

Մեկ օրում ապահովվել է 189 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ

17 Հունվար 2021 21:55

ՌԴ-ում ավտովթարից հայազգի բռնցքամարտիկ է մահացել

17 Հունվար 2021 21:04

Ջեֆ Մարությանը՝ Բայդենի վարչակազմում

17 Հունվար 2021 20:54
Արցախ

Հայտնաբերվել է 3 զինծառայողի մարմին

18 Հունվար 2021 11:07

Արցախի ԱԻ պետական ծառայության որոնողական ջոկատները Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից երեկվա աշխատանքների արդյունքում հայտնաբերել են 3 զինծառայողի մարմին։ Մեկ...

Կարդալ
Աշխարհում

Հանցագործությունների համաշխարհային ինդեքսում Հայաստանը ցածր հորիզոնականում է

18 Հունվար 2021 10:46

Ըստ Հանցագործությունների համաշխարհային ինդեքսի, (Crime Index by Country) 2021 թվականի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 125-րդ տեղը։ Դա նշանակում է,...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ