• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
27 Հունվար 2021 07:05
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-7 °c
Երևան
1 ° Thu
1 ° Fri
0 ° Sat
2 ° Sun
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Հայտարարության մեջ Հայաստանի շահ չկար. քաղտեխնոլոգ

Հարցազրույց, Քաղաքականություն,
12 Հունվար 2021 18:21

Ամեն ինչ այնքան  բացահայտ ու պարզ էր, որ անգամ մասնագիտական գիտելիքներ պետք չեն տեղի ունեցածը մեկնաբանելու համար:  Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հատնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինան-Ալիև հանդիպմանն ու ընդունված հայտարարությանը:

«Իսկ ի՞նչ տեղի ունեցավ երեկ: Ադրբեջանի համար մեծ նշանակություն ուներ կոմունիկացիաների բացման հարցը, և Ադրբեջանը ստացավ իր ուզածը: Ադրբեջանին պետք էր, որ Մեղրիի միջոցով կապվի Նախիջևանի հետ, Նախիջևանի միջոցով էլ կապվի Թուրքիայի հետ և իր տնտեսական ու ռազմաքաղաքական հարցերը լուծի: Ռուսաստանը ևս շահում է նշվածից, որովհետև ավելի ձեռնտու է ապրանքները բերել Հայաստան ոչ թե Վերին Լարսի ճանապարհով, այլ գնացքով:  Տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը նաև ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում հարցեր են լուծում ոչ թե Մինսկի խմբի համանախագահող երկրները կամ Թուրքիան, այլ Ռուսաստանը: Այսինքն, Ռուսաստանը աշխարհաքաղաքական շահ ուներ, որին հասավ: Իսկ Հայաստանըը ռազմագերիների հարց ուներ: Թեպետ ՀՀ վարչապետը նշեց, որ այդ հարցը թիվ մեկ հարցն է, բայց գնաց այնտեղ ու ոչ մի հարց  չկարողացավ լուծել»,-ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ սա էր այն , ինչ տեղի ունեցավ երեկ:

«Եվ այսպես լինելու է միշտ, քանի դեռ գործող վարչապետը շարունակում է պաշտոնավարել: Երկիրն իր ղեկավարությամբ այլևս հաջողություն չի կարող ունենալ, իսկ եթե հաջողություն չի կարող ունենալ, նման հոգեբանությամբ մենք միշտ զիջելու ենք: Ադրբեջանը շատ արագացված տեմպերով է օգտվում այս իրավիճակից, ու շատ արագ կերպով կարողանում է լուծել այդ տնտեսական հարցերը: Ինչպես տեսաք, փոխվարչապետների մակարդակով ստեղծվելու է հանձնաժողով, որը շատ կարճ ժամանակահատվածում պետք է որոշակի աշխատանքներ կատարի՝ կապված տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցերի հետ: Եվ մինչև մարտի 1-ը պետք է ներկայացնեն այդ հարցերը փոխվարչապետներին, կառավարությունները հաստատեն, և տեղի ունենա ապաշրջափակում: Այսինքն, Ադրբեջանն արագացված կերպով է ցանկանում հասնել իր նպատակին: Երևի ենթադրում են, որ ՀՀ վարչապետը կարող է երկար չմնալ իր պաշտոնին, իսկ այդ պայմանագրերն իրեն շատ շուտ են պետք»,-ասաց նա:

Անդրադառնալով ստորագրված հայտարարությանը՝ նա շեշտեց.

«Դա հայտարարություն էր Ադրբեջանի և Ռուսաստանի շահերի վերաբերյալ, որտեղ Հայաստանի շահ չկար»:

Արմեն Բադալանն անդրադարձավ այն թեզերին, ըստ որոնց՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակումից Հայաստանի տնտեսությունը շահում է:

«Իշխանության կողմնակիցներն են տանում այդ թեզը, որն իրականության հետ աղերս չունի, որովհետև Հայաստանը  չունի այն հզոր տնտեսությունը, որ կարողանա մեծ չափով ապրանքներ արտահանել Ռուսաստան, ինչն էլ իր հերթին ներդրումներ կբերի: Միայն ապաշրջափակումը քիչ է, դրա համար Հայաստանում ներդրումներ պետք է լինեն»,-եզրափակեց Ա. Բադալյանը:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, որի արդյունքում ստորագրվեց հայտարարություն Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ։ Իսկ գերիների վերադարձի հարցը այդպես էլ մնաց չլուծված։

Tags: Եռակողմ հանդիպում ՄոսկվայումՏրանսպորտային կապերի ապաշրջափակումՔաղտեխնոլոգ Արմեն Բադալյան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

26 Հունվար 2021 21:54

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը քննարկվել են...

Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է Դավիթ Տոնոյանի հայտարարություններին

26 Հունվար 2021 20:43

«Նախկին ուժային կառույցների ղեկավարները ճիշտ կլինի միառժամանակ պաուզա տան, հարցազրույցներ չտան, չմտնեն քաղաքական անցուդարձերի մեջ, որովհետև դրանով նրանք վնասում են...

Միլոնովի հայտարարությունների պատճառով ռուս դիվանագետին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

26 Հունվար 2021 20:32

Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի ՝ ադրբեջանցիների և Ղարաբաղի մասին արտահայտությունների պատճառով,...

Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

26 Հունվար 2021 19:04

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության...

  • Լրահոս

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

27 Հունվար 2021 00:13

Զարիֆը ժամանեց Հայաստան

26 Հունվար 2021 23:50

Ռոմանոս Պետրոսյանի միտքը տարընկալումների տեղիք է տվել․ նախարարության պարզաբանումը

26 Հունվար 2021 23:35

Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում

26 Հունվար 2021 23:15

Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

26 Հունվար 2021 22:58

Սողոմոն Թեհլերյանի խորհրդանշական լուսանկարը

26 Հունվար 2021 22:45

Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի վերակենդանացման նոր բաժանմունքն արդեն գործում է

26 Հունվար 2021 22:32

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

26 Հունվար 2021 22:22

Ազգային ժողովն սկսում է թվային խորհրդարանի ստեղծման աշխատանքները

26 Հունվար 2021 22:09

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

26 Հունվար 2021 21:54

ՀՀ ԱԻՆ-ը նախանշել է ԵՄ-ի հետ իրականացվող «Թվինինգ» ծրագրի հիմնական աշխատանքների սկիզբը

26 Հունվար 2021 21:38

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութ

26 Հունվար 2021 21:15

Անպտղության բուժման արդյունքում լույս աշխարհ է եկել 49 երեխա

26 Հունվար 2021 21:00

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

26 Հունվար 2021 20:55
Հայաստան

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

27 Հունվար 2021 00:13

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...

Կարդալ
Հայաստան

Զարիֆը ժամանեց Հայաստան

26 Հունվար 2021 23:50

Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որին Զվարթնոց օդանավակայանում դիմավորեց ՀՀ ԱԳ նախարարի...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ