• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
27 Հունվար 2021 00:35
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-7 °c
Երևան
3 ° Thu
2 ° Fri
1 ° Sat
0 ° Sun
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Ճանապարհների ապաշրջափակումը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Արմեն Մանվելյան

Հարցազրույց, Քաղաքականություն,
14 Հունվար 2021 17:15

Հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որը ենթադրում է ճանապարհների ապաշրջափակում, ըստ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի՝ առաջին հերթին ազգային անվտանգության խնդիր է։ Armenia Today-ի հետ զրույցում այս պայմաններում նա անիմաստ համարեց խոսել նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իններորդ դրույթի տնտեսական հեռանկարների հնարավորության մասին։

«Ճանապարհների ապաշրջափակումը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը։ Սա ընդամենը ադրբեջանա-թուրքական ծրագիր է, այսպես կոչված, Մեծ Թուրանի ծրագիրը։ Մեղրիով ճանապարհ ունենալն իրենց վաղեմի երազանքն է։ Եվ բոլորի համար էլ պարզ է, որ սա չի կարելի թույլ տալ։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանն այդ ծրագիրը փորձել է իրականացնել դեռ Խորհրդային Միության տարիներին, բայց ՀԽՍՀ ղեկավարները դեմ էին այդ ծրագրի իրականացմանը։ Հասկանալի է, չէ՞, ինչ է նշանակում կոմունիկացիա բացել։ Մոռացեք առևտրային կապերի և այլ հնարավորությունների մասին։ Այդ ճանապարհներով առևտուր չի լինելու, այդ ճանապարհներով զորքեր են գնալու։ Ի դեպ՝ թե՛  Թուրքիան, թե՛ Ադրբեջանը սա չեն թաքցնում։ Ու, չգիտես ինչու, միմիայն հայկական կողմն է սա որպես առևտրային ինչ-որ հնարավորություն ու փոփոխություն ներկայացնում»,-շեշտեց Ա․ Մանվելյանը։

Բացի ազգային անվտագության խնդրից, նա ընդգծեց նշվածի բարոյական կողմի մասին․ «Եթե մենք հետպատերազմյան շրջանում ոչ մի հարց չենք լուծել, եթե մեր տղաները դեռ հուղարկավորված չեն, մեր զոհվածների դիերը չեն գտնվել, ունենք գերիների հարց, ինչի՞ մասին է խոսքը։ Ի՞նչ տնտեսական հնարավորության մասին է խոսքը։ Ինչպես կարելի է հնարավորություն բառն արտաբերել այսքանից հետո։ Հնարավորության ու հաջողության մասին խոսելն ընդամենը նշանակում է ծաղրել մարդկանց։ Ինչո՞ւ են պետք բաց կոմունիկացիաները, երբ մենք գերիների հետ կապված հարց ունենք։ Ինչպե՞ս են պատկերացնում․ մարդիկ գնացքով, Բաքվի միջով գնում են ու ձեռքով անում բանտում նստած հայ գերիների՞ն։ Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ առևտրի մասին է խոսքը»։

Ըստ մեր զրուցակցի՝ ոչ մի լավ բան չի սպասվում նաև  ռազմաքաղաքական առումով։

«Ի՞նչ է  կատարվում տարածաշրջանում։ Ադրբեջանը զորահամալրում անցկացնելու որոշում է ընդունում, Ադրբեջանում միայն վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 45 թուրքական ռազմական ինքնաթիռ է վայրէջք կատարել, որոնք զենք ու զինամթերք են տեղափոխում Ադրբեջան։ Իրանը զորք է տեղափոխում սահման՝ Ադրբեջանի և Նախիջևանի ուղղությամբ։ Իսրայելը, ԱՄՆ-ն հսկայական զորաշարժ են սկսել։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում ռազմաքաղաքական բախումների հավանականությունը շատ մեծ է։ Իսկ այս պայմաններում ինչո՞վ են զբաղվում ՀՀ իշխանությունները։ Մենք պատերազմի շեմին ենք և սա ավելի մեծ ու ահռելի պատերազմ է լինելու, քան այն, ինչ տեսանք 45 օրերի ընթացքում։ Այն, ինչ տեղի ունեցավ այդ պատերազմի ընթացքում, հայկական հերթական ցեղասպանությունն  էր։ Այդքանից հետո ուզում են այդ մարդկանց հետ առևտուր անե՞լ։ Ու սա այն դեպքում, երբ իրենք արգելում են մեր դիերը դուրս բերել այն տարածքներից, որոնք զավթել են։ Ցավոք, այս վարչակազմը դեպի անդունդն է գլորվում՝ իր հետևից տանելով ամբողջ Հայաստանը»,-ասաց Ա․ Մանվելյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, որի արդյունքում ստորագրվեց հայտարարություն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ։ Իսկ գերիների վերադարձի հարցը այդպես էլ մնաց չլուծված։

Tags: Արմեն ՄանվելյանԵռակողմ համաձայնությունԵռակողմ հանդիպում ՄոսկվայումՃանապարհների ապաշրջափակում
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

26 Հունվար 2021 21:54

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը քննարկվել են...

Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է Դավիթ Տոնոյանի հայտարարություններին

26 Հունվար 2021 20:43

«Նախկին ուժային կառույցների ղեկավարները ճիշտ կլինի միառժամանակ պաուզա տան, հարցազրույցներ չտան, չմտնեն քաղաքական անցուդարձերի մեջ, որովհետև դրանով նրանք վնասում են...

Միլոնովի հայտարարությունների պատճառով ռուս դիվանագետին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

26 Հունվար 2021 20:32

Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի ՝ ադրբեջանցիների և Ղարաբաղի մասին արտահայտությունների պատճառով,...

Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

26 Հունվար 2021 19:04

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության...

  • Լրահոս

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

27 Հունվար 2021 00:13

Զարիֆը ժամանեց Հայաստան

26 Հունվար 2021 23:50

Ռոմանոս Պետրոսյանի միտքը տարընկալումների տեղիք է տվել․ նախարարության պարզաբանումը

26 Հունվար 2021 23:35

Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում

26 Հունվար 2021 23:15

Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

26 Հունվար 2021 22:58

Սողոմոն Թեհլերյանի խորհրդանշական լուսանկարը

26 Հունվար 2021 22:45

Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի վերակենդանացման նոր բաժանմունքն արդեն գործում է

26 Հունվար 2021 22:32

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

26 Հունվար 2021 22:22

Ազգային ժողովն սկսում է թվային խորհրդարանի ստեղծման աշխատանքները

26 Հունվար 2021 22:09

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

26 Հունվար 2021 21:54

ՀՀ ԱԻՆ-ը նախանշել է ԵՄ-ի հետ իրականացվող «Թվինինգ» ծրագրի հիմնական աշխատանքների սկիզբը

26 Հունվար 2021 21:38

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութ

26 Հունվար 2021 21:15

Անպտղության բուժման արդյունքում լույս աշխարհ է եկել 49 երեխա

26 Հունվար 2021 21:00

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

26 Հունվար 2021 20:55
Հայաստան

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

27 Հունվար 2021 00:13

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...

Կարդալ
Հայաստան

Զարիֆը ժամանեց Հայաստան

26 Հունվար 2021 23:50

Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ում Զվարթնոց օդանավակայանում դիմավորեց ՀՀ ԱԳ նախարարի...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ