Քիչ առաջ Մոկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Red Wings» ավիաընկերության ինքնաթիռն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում տեղեկացրեց լրագրող Մարիամ Հովսեփյանը։
Скоро улетит первый рейс из Москвы в Армению .
Опубликовано Мариам Овсепян Понедельник, 6 апреля 2020 г.
Չարտերային չվերթով Մոսկվայից Երևան է վերադառնում ՀՀ 220 քաղաքացի։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն անձամբ է ճանապարհել ուղևորներին, իսկ նրանց, որոնք չկարողացան վերադառնալ այս չվերթով, վստահեցրել է, որ դեսպանատունն ամեն ինչ անում է նրանց վերադարձը նույնպես կազմակերպելու ուղղությամբ։
Լրագրողի խոսքով՝ օդանավակայանում դեսպանության դեպանորդ Բորիս Սահակյանը խորհրդակցություն է անցակցրել ՀՀ այն քաղաքացիների հետ, ովքեր վերադարձի խնդիրներ ունեն։
Քաղաքացիներից մեկը նշեց, որ մեկ շաբաթ եղել է օդանավակայանում և միայն դեսպանության ու բարերարների շնորհիվ տեղավորվել է կեցավայր, իսկ այժմ վերադառնում է Հայաստան։
Посол РА в России прибыл в аэропорт.
Опубликовано Мариам Овсепян Понедельник, 6 апреля 2020 г.