Լինելով բազմապրոֆիլ բժշկական կոնտրոն՝ ապրիլի 2-ից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է որպես նոր կորոնավիրուսային հիվանության պացիենտների բուժման կենտրոն և իր մահճակալային ֆոնդով այսօր ՀՀ-ում համարվում է ամենամեծը։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց «Սուրբ Գիրգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը։
«ԲԿ-ն ունի մոտ 500 մահճակալ, որից 80-ը՝ վերակենդանացման բաժանմունքում, իսկ 420-ը՝ ընդհանուր բաժանմունքներում։ Այսօր 95 տոկոսով զբաղված են վերակենդանացման բաժանմունքներում և մոտ 80 տոկոսով ընդհանուր բաժանմունքներ եղած մահճակալները»,- ասաց Հովակիմյանը։
Նա տեղեկացրեց, որ «Սուրբ Գիրգոր Լուսավորիչ» ԲԿ-ն մինչ օրս ընդունել է նոր կորոնավիրուսով վարակված 1470 պացիենտ, որոնցից 450 եղել են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում՝ հայտնելով, որ ծանր վիճակում գտնվող պացիենտները պետք է բուժվեն վերակենդանացման բաժանմունքներում, որն ամենասուղն է այս օրերին։
«Մեր հայրենակիցներին կխնդրեի պահպանել պարետատան կողմից սահմանված բոլոր կանոները, որովհետև վերջին օրերին, հաշվի առնելով վարակի տարածմած առանձնահատկությունները, փոխանցման մեխանիզմները, ավելացել են ծանր և ծայրահեղ ծանր դեպքեր։ Այս հորդորները նրա համար են, որ մեր առողջապահական համակարգ չունենա կոլապս, իսկ առաջին գծում կռվող բուժաշխատողները կարողանան ամբողջական ծավալով օգնություն ցուցաբերեն բուժման կարիք ունեցողներին»,- ասաց ԲԿ-ի տնօրենը։