Պոլիկլինակական համակարգն այժմ ակտիվ է ներգրավվում կորոնավիրուսի դեմ պայքարին, ես բազմիցս եմ նշել, որ այդ անցման համար կլինեն խոչընդոտներ։ Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրֆինգի ժամանակ հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Վաղը կունենանք ուղեցույց տնային պայմաններում քաղաքացիների բուժման համար, որը նախատեսված է պոլիկլինիկական բժիշկների համար»,-նշել է Արսեն Թորոսյանը։
Կորոնավիրուսը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել և բուժման համար չի կարող լինել որևէ ստանդարտ դեղատոմս։ Ինչպես բոլոր վիրուսային հիվանդությունների, այս դեպքում ևս, կանխարգելել հնարավոր է միայն պատվաստումով, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա հայտնել է, որ որոշ պացիենտներ միջազգային մամուլի հրապարակումներում կարդում են ինչ-որ դեղերի մասին, գնում և խմում դրանք, ինչը ճիշտ չէ։ Նախարարը կոչ է արել ինքնաբուժմամբ չզբաղվել և հետևել միայն բժիշկների խորհուրդներին։