ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը 233 մլն դրամ կտրամադրի նպաստառու ընտանիքների 6-9 տարեկան դպրոցական երեխաներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
ֆեյսբուքյան էջում ասվում է, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակի իրականացվել՝ անկախ դպրոցների փակ լինելու հանգամանքից:
Այս մասին համատեղ նամակ են ստորագրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և Հայաստանում պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը:
Ծրագրի շահառուներ կդառնան 2020 թ.-ի հունիսի դրությամբ ընտանեկան նպաստի համակարգում ներառված ընտանիքների 6-9 տարեկան երեխաները, որոնցից յուրաքանչյուրի համար 40 օրվա համար կհատկացվի 8 հազարական դրամ: