Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է առողջապահական համակարգի կողմից կորոնավիրուսի տարածման դեմ նախաձեռնված միջոցները։
<<Պետք է արձանագրել, որ նույնիսկ այս ծանր, բայց հարաբերականորեն կայուն վիճակը մեր հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ է։ Չնայած մենք ամեն օր ունենում ենք վարակվածությունների մոտավորապես նույն թվերը, սակայն մենք չունենք այս վարակին բնորոշ պայթունաձեւ տարածում>>,- այս մասին ասել է առողջապահության նախարարը՝ շեշտելով իրավիճակի կայունության գործում դիմակների կրման, սոցիալական հեռավորության պահպանմա և ձեռքերի ախտահանման կարեւոր դերը։
Արսեն Թորոսյանն ասել է, որ պահպանելով վերոնշյալ կանոնները՝ մենք ունենք վարակը հաղթահարելու իրական, ապացուցված հնարավորություն։