Կորոնավիրուսի համավարակը բացասաբար է ազդել մարդկանց հոգեկան առողջության վրա։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը: Փոխանցում է ТАСС-ը։
«Կորոնավիրուսը միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա է ազդել, քանի որ տագնապ ու վախ է առաջացրել նրանց մոտ, ինչպես նաև՝ խաթարել հոգեկան առողջությանն աջակցող ծառայությունների աշխատանքը»,- նշել է Գեբրեեսուսը:
Նա հիշեցրել է, որ մինչև համավարակն էլ մարդկանց հոգեկան առողջական վիճակը համաշխարհային առողջապահության մոռացված հարցերից մեկն է եղել:
«Շուրջ մեկ միլիարդ մարդ աշխարհում հոգեկան խանգարում ունի, 3 միլիոնն ամեն տարի մահանում է ալկոհոլի չարաշահումից, և ամեն 40 վայրկյանը մեկ ինքնասպանություն է գրանցվում: Որպիսի համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռվի այս խնդրին, կազմակերպությունը հոկտեմբերի 10-ը սահմանել է հոգեկան առողջության միջազգային օր»,- նշել է պաշտոնյան: