Կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությամբ զբաղվող և փորձարկման փուլում գտնվող երկրների նկատամամբ Հայաստանն ունի հետաքրքրություն և այդ ուղղությամբ քննարկումներ տարվում են։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը ո՞ր երկրների հետ է քննարկումներ տանում կորոնավիրուսի պատվաստանյութ ձեռքբերելու համար, արդյոք ռուսական կողմի հետ քննարկումներ տանում։
«Այս պահին մենք ուսումնասիրում ենք՝ հասկանալու համար, թե որ պատվաստանյութն ինչ արդյունավետություն ունի, սակայն ձեռքբերման վերաբերյալ դեռևս որևէ հստակ որոշում չկա»,- ասաց Նիկողոսյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Նովոստի-Արմենիա» գործակալության «Հատուկ կարծիք» հաղորդաշարին տված հացազրույցում հայտնել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը պահպանում են շփումները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հարցերի շուրջ։