Սեպտեմբերի 10-ի դրությամբ թեստավորված 6 000 ուսուցչից միայն 1 տոկոսի մոտ է ախտորոշվել կորոնավիրուսով վարակվածություն։ Այս մասին սեպտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Դա շատ լավ արդյունք է մեզ համար և փաստում է, որ մեր ուսուցիչները շատ գիտակից են այս առումով և պահպանում են կանոնները, հետևում են իրենց և հանրային առողջությանը և ունեն սոցիալական շատ մեծ պատասխանատվություն»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և նշել, որ արձանագրված արդյունքների արդյունքում նախարարությունը ստիպված չի լինելու դժվարություններ կրել՝ փորձելով փոխարինել ուսուցիչների։
Նշենք, որ ուսուցիչների թեստովորումը տևական պրոցես է։ Պարբերաբար նախաձեռնվելու են ստուգումներ՝ շղթաները հայտնաբերելու և նոր բռնկումներից խուսափելու համար։