Երեկ երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ իր աղոթքն ու օրհնությունը բերելու կենտրոնում բուժվող զինվորներին, որոնց թվում՝ նաև վիրավորում ստացած ավագ գնդերեց Հրայր սարկավագ Լալայանին։ Նորին Սրբությունը զրուցել է յուրաքանչյուր զինվորի հետ և հաղորդել շուտափույթ ապաքինման իր մաղթանքները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում ու Արցախում հայտարարված է ռազմական դրություն։