Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 745 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 57566-ի: Հոկտեմբերի 13-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 46318 է, փաստացի բուժվում է 9908-ը, գրանցվել է մահվան 1032 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 329277 թեստավորում։
Այլ պատճառով մահվան ելքերը 308 են։