Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ-ով հարված են հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին, ինչի հետևանքով 14-ամյա երեխա է վիրավորվել։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա տեղեկացրել է, որ երեխան այժմ գտնվում է հիվանդանոցում։ Հարվածի պահին դաշտում մարդիկ գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվելիս եղել։ ՄԻՊ–ի խոսքով` անօդաչու թռչող սարքի հարվածը ծրագրված է եղել։