Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1371 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 59995-ի:
Հոկտեմբերի 15-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 47119 է, փաստացի բուժվում է 11519-ը, գրանցվել է մահվան 1046 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 336111 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 311 են։