Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1540 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 63000-ի:
Հոկտեմբերի 17-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 47925 է, փաստացի բուժվում է 13694-ը, գրանցվել է մահվան 1067 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 344053 թեստավորում։
Այլ պատճառով մահվան ելքերը 314 են։