Հոկտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 64694 դեպք, որոնցից 48104-ն` առողջացած, 1081-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15193 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 348149 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 4096 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1694 նոր դեպք: Ունենք 179 առողջացած: