Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1234 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 66694-ի:
Հոկտեմբերի 20-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 48734 է, փաստացի բուժվում է 16541-ը, գրանցվել է մահվան 1101 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 352764 թեստավորում։